Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի խոստացած պարզաբանումը տեղի ունեցավ:
Սակայն Գագիկ Ծառուկյանը խոսել է՝ ոչ թե ասուլիսում, Ազգային ժողովում, որի նիստից առաջ նա ժամանել է խորհրդարան, այլ՝ zham.am կայքին տված հարցազրույցում:
Սա առաջին դեպք չէ, որ Ծառուկյանը էքսկլյուզիվ հարցազրույց է տալիս այս լրատվամիջոցին: Այս առումով՝ նա ընդօրինակում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը սիրում է բացառիկ հարցազրույցներ տալ «Մեդիամաքսին»:
Նմանատիպ բացառիկ հարցազրույցների առանձնահատկությունը՝ դրանց խնամվածությունն է, խիստ գրագետ շարադրվածքը, ավելորդ բառերի և նախադասությունների բացակայությունը:
Համաձայնեք, որ նման ոճը Քոչարյանին, օրինակ, չի սազում: Նա էր, որ մեր քաղաքական բառապաշարը հարստացրեց «կլիզմա», «վատ պարողին ի՞նչն է խանգարում» և նմանատիպ այլ արտահայտություններով ու բառերով:
Խիստ ձևված ոճը բնութագրական չէ նաև Գագիկ Ծառուկյանին, ում հասարակության մի ստվար զանգված համակրում է՝ հենց անմիջականության, ժողովրդական լեզվով խոսելու համար:
Սա PR-ի աքսիոմատիկ ճշմարտություններ են, որոնք, փաստորեն, անտեսվում են մեր քաղաքական առաջնորդների թիմերում:
Ինչևէ, Ծառուկյանն այս պարզաբանող հարցազրույցում դարձյալ հրաժարվել է նշել, որ իր կուսակցությունն ընդդիմություն է:
«Այսպիսով, մենք փաստում ենք, որ մաս չենք իշխանության և հետևաբար պատասխանատվություն չենք կրում այս կառավարության գործունեության համար: Մյուս կողմից՝ ես ուզում եմ նշել, որ անվստահության և թշնամանքի այս մթնոլորտը պետք է փոխել, երկրում պետք է հաստատել հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտ: Եվ այս հարցում ԲՀԿ—ն պատրաստ է ստանձնել որոշակի դերակատարում: Հավատացե՛ք, սա բարդ և ինչ—որ տեղ նաև անշնորհակալ գործ է, քանի որ այսպիսի մթնոլորտում նման կեցվածքը շատերը չեն հասկանա, կամ չեն ցանկանա հասկանալ։ Հայաստանյան իրավիճակը հաշվի առնելով է, որ ԲՀԿ–ն մնում է որպես այլընտրանք՝ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եթե ամեն ինչ իրապես խաղ լիներ, ինչպես այսօր հայտարարում են ոմանք, ապա այդ ի՞նչ մի դժվար բան էր ընդդիմություն լինելու մասին հայտարարություն անելը»,- ասել է ԲՀԿ նախագահը։
Փաստորեն, ԲՀԿ-ն, նրա առաջնորդը, նրա փիարշչիկները համառորեն և հետևողականորեն քաղաքագիտության մեջ մի նոր կարգավիճակ են ներմուծում: Բանից պարզվում է, որ կուսակցությունը կարող է մաս չկազմել կառավարությանը, պատասխանատվություն չկրել նրա գործունեության համար, սակայն նաև՝ ընդդիմություն չլինել: Այս ամենին կարելի է, իհարկե, շատ գեղեցիկ փաթեթավորում տալ, ինչ էլ արվել է վերոհիշյալ հարցազրույցում, սակայն դրանից խորհրդարանական՝ թվաքանակով երկրորդ, խմբակցության քաղաքական կարգավիճակը չի որոշակիացվում, ըստ այդմ՝ չի վերանում քաղաքական դաշտի լղոզվածությունը:
Ի հեճուկս որոշ ընդդիմադիրների տենդագին սպասումների՝ Ծառուկյանը նաև բաց տեքստով հասկացնում է, որ իշխանության ճամբարում անձնական թշնամիներ չունի: «Մեր թշնամին երկրում տիրող վիճակն է: Մեր թշնամին կոռուպցիան է, անարդարությունն է, աղքատությունը, արտագաղթն ու հուսալքությունն է»,- ասել է նա:
Այս համատեքստում՝ խիստ բնական է դիտվում, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման օրը՝ Գագիկ Ծառուկյանը ողջագուրվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ հասկացնելով, որ կառավարության ղեկավարն էլ կարող է յուրային դիտվել:
Ինչքան էլ պարոն Ծառուկյանի հարցազրույցը մշակված լինի՝ դրանում առկա է անկեղծության չափաբաժինը:
Այս հարցազրույցի հիմնական մեխը ԲՀԿ նախագահի խոստովանությունն է. «Մի քանի առիթներով ասել եմ, որ ես դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չեմ: Դա այդպես է, և ես չեմ էլ հավակնում այդպիսին դառնալու»:
Սա էլ ուշ հասկացողների և Ծառուկյանից հեղափոխականի կերպար կերտողների համար. մարդը համարյա բաց տեքստով ակնարկում է, որ քաղաքական ամբիցիաներ, համենայն դեպս՝ այնպիսիք, որոնք վտանգեն իշխանության կայունությունը՝ ԲՀԿ առաջնորդը չունի:
Մի խոսքով՝ հերթական անկեղծ հարցազրույցը, որը յուրաքանչյուրը մեկնաբանելու է յուրովի:
Սուրեն Սուրենյանց
Հ.Գ. Ընդհանուր համատեքստից դուրս՝ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև իր և սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի բարդ հարաբերություններին: Նա մասնավորապես ասել է. «Իսկ եթե հարցին ավելի լայն նայենք, ապա ասեմ, որ Սպորտի նախարարություն Հայաստանին երևի այնքան էլ պետք չէ: Պետական միջոցների խնայողություն կլիներ, և սուղ միջոցները կարելի կլիներ առավել արդյունավետ տնօրինել»:
Ի դեպ, այս հարցում ես միանգամայն համակարծիք եմ պարոն Ծառուկյանի հետ:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.