ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը: Այս մասին նշված է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։
Ստեփան Միրզոյանը ծնվել է 1945թ. նոյեմբերի 8-ին Երևան քաղաքում: 1964թ. զորակոչվել է խորհրդային բանակ: 1968թ. ավարտել է Բաքվի համազորային բարձրագույն ուսումնարանը: 1974թ. Ստեփան Միրզոյանն արդեն Մոսկվայի Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիայի ունկնդիր էր, ավարտելուց հետո, որդպես գնդի շտաբի պետ, գործուղվել է Միջնասիական զինօկրուգ: 1979-1984թթ. զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ ԽՍՀՄ զինված ուժերում, 1984թ. նշանակվել է Պանֆիլովյան դիվիզիայի շտաբի պետ և որպես ազգային դիվիզիայի հրամանատարի խորհրդատու՝ զինծառայության է գործուղվել Աֆղանստան:
1990թ. անձնական խնդրանքով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և նշանակվել է Հանրապետական զինկոմիսարիատում՝ որպես զորահավաքային բաժնի պետ-զինկոմի տեղակալ: Ստեփան Միրզոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան պատերազմին, նշանակալի է եղել նրա ներդրումը ՀՀ սահմանների ինքնապաշտպանության և հայոց նորաստեղծ բանակի կազմավորման և կայացման գործում: 1994թ. նշանակվել է ՀՀ ՊՆ կադրերի վարչության պետ, իսկ 1997թ.՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար: 2000-2007թթ. զբաղեցրել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնը:
Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ և Աֆղանստանի պետական շքանշաններով ու բազմաթիվ գերատեսչական մեդալներով, ինչպես նաև պատվոգրերով, շնորահակալագրերով և թանկարժեք նվերներով, անվանական զենքով: Ամուսնացած էր, ուներ 2 որդի:
Ստեփան Վահանի Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 18:00-ին, գյուղ Այնթափում՝ 11-րդ փողոց, տուն 33: Հուղարկավորությունը՝ մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին, նույն հասցեից:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ստեփան Վահանի Միրզոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.