Շվեդիայի Մալմո քաղաքի Malmo Arena-ում կայացավ «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքներով մրցույթի հաղթող դարձավ Դանիայի մասնակից Էմելի դե Ֆորեսթը`Only Teardrops երգով: Երկրորդ տեղում Ադրբեջանն է, երրորդում` Ուկրաինան: Մեր երկիրը ներկայացնող Dorians խումբը, չնայած փայլուն կատարմանը, չընդգրկվեց լավագույն տասնյակում` զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը:
Իհարկե, անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ ուշադիր հետևել եմ «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչին նախորդող իրադարձություններին: Սակայն ինձ միշտ հետաքրքրել է այն ֆոնը, որն ուղեկցել է այս հեղինակավոր միջազգային մրցույթին:
Այդ համատեքստում` հատկապես այն ակնկալիքներին, որ ունեցել ենք մենք` հայերս:
Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մենք Եվրատեսիլի մրցույթներին մասնակցել ենք` մտքներումս ունենալով այն բոնուսը, որն ակնկալել ենք Սփյուռքից:
Այս մոտեցումը ես միշտ էլ սխալ եմ համարել, որովհետև, եթե մարզական, մշակութային միջոցառումներում մեծ են լինում քաղաքական, ազգային գործոնները, դրանք մի տեսակ կորցնում են իրենց առաքելությունը:
Երեկվա եզրափակիչը, կարծում եմ, կոտրեց Սփյուռքի գործոնի բարդույթը:
Արտերկրում ապրող մեր հայրենակիցներին Եվրատեսիլը չի հետաքրքրում, կամ` նրանք քվեարկություն կատարելիս չեն առաջնորդվում բացառապես ազգային շարժառիթներով, ինչն, իհարկե, ողջունելի է, որովհետև ես էլ երբեմն հիանում եմ, ասենք, ֆուտբոլի Թուրքիայի ընտրանու հրաշալի խաղով:
Մեր Dorians-ը շատ լավն է, բրավո մերոնց:
Բայց այս մրցույթում ուժեղ էին Դանիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Բրավո` նաև նրանց:
Կարևորը` Եվրատեսիլի առաքելությունն է` մշակութային ժառանգության իմաստով, նաև այն, որ նման միջոցառումները նպաստում են ժողովուրդների մերձեցմանը, ծառայում են խաղաղությանը:
Իսկ մենք պետք է հետևություններ անենք, հասկանանք, որ հետայսու շեշտը պետք է դնել ոչ թե սփյուռքահայության աջակցության վրա, այլ ամեն կոնկրետ միջոցառման համար` ընտրենք այն կատարողին և կատարումը, որոնք կարող են հաղթանակի նախապայման դառնալ:
Հավատացեք` այդ դեպքում, մերոնց ձայն կտան ոչ միայն մեր հայրենակիցները, այլև` արվեստն ու մշակույթը գնահատող միլիոնավոր եվրոպացիներ:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.