Ժողովուրդը կապստամբի՞,թե՞ կարտագաղթի:Այդ հարցը վերջերս շատ է հնչում: Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետև երկուսն էլ կործանարար են: Արտագաղթի տեմպերի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ-որ մի պահի կօգտվի հակառակորդը: Իսկ ապստամբություն, սոցիալական «բունտ» անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում` ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ նույնիսկ նախախորհրդարանին` գնում է, ջարդում-փշրում է, թալանում է խանութները, հարուստների տները: Դա նշանակում է քաոս, և մեր հակառակորդը պարզապես հիմար պետք է լինի, եթե այդ քաոսից չօգտվի: Բնականաբար, այդ երկու անցանկալի երեւույթների դեմն առնելու պարտականությունը նախևաոաջ իշխանությանն է: Ինքնապահպանության պարզ բնազդը պետք է դրդեր նրան քայլեր անելու` սեփական ազդեցությունը փոքր-ինչ թուլացնելու և պետությունը փոքր-ինչ ուժեղացնելու ուղղությամբ: Ոչ մի սարսափելի բան չէր պատահի, օրինակ, եթե Երևանի ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն չունենար: Չարժեր այս վերջին ընտրություններում այդքան «հուպ տալ»` ընտրակաշառքների վրա այդքան մեծ գումարներ ծախսելով և թաղի լակոտ-լուկուտին քաղաքացիների վրա «քսի տալով»: Կամ` այս, մեղմ ասած, ոչ այնքան հաջողակ կառավարության վերանշանակումը նույնպես դիտվում է որպես մարտահրավեր հասարակությանը: Այդ երկու իրադարձությունների և շարունակվող արտագաղթի կամ հնարավոր «բունտի» պատճառահետևանքային կապը, կարծում եմ, պետք չէ երկար բացատրել: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և խոսքը, հետևաբար, ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ պարզապես ռացիոնալ վարքի` անհրաժեշտ, նվազագույն բարեփոխումների մասին է: Թե չէ` վատ կլինի բոլորի, այդ թվում` իշխանությունների համար: Բայց ես չեմ նսեմացնում նաև մեր պատասխանատվությունը: «Մեր» ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր նրանց, ում խոսքը հասարակության համար ինչ-որ նշանակություն ունի` քաղաքական գործիչներին, հրապարակախոսներին, մեկնաբաններին, լրագրողներին և այլն: Մեր գործիքը միայն խոսքն է, բայց ո՞վ ասաց խոսքը կարտևոր չէ: Եթե 20 տարի շարունակ մեզնից շատերը կրկնում են, որ Հայաստանը աշխարհի ամենավատ երկիրն է, որ այստեղ ապրում է կիսա-սոված, կիսավայրենի, ճնշված, խեղճուկրակ ժողովուրդ [«դե, ճիշտ են անում խեղճ մարդիկ, որ գնում են»], ապա գուցե ամբոխի աչքին չափազանց խիզախ և ճշմարտախոս ենք երևում, բայց հաստատ որևէ դրական ուղերձ հասարակությանը չենք հղում: Հատկապես այս թեզերը սիրում են կրկնել այս 20 տարում Հայաստանից գնացածները` արդարացնելու համար իրենց բացակայությունը:Տագնապի, փախուստի, անհավատության տրամադրությունները սերմանելով` պետք չէ էժան դիվիդենդներ շահել` ոչ մի կործանում էլ հայ ժողովրդին չի սպառնում: Պետականությունը, այո, կարող ենք կորցնել, եթե այսպես շարունակենք` մենք բոլորս, ովքեր ապրում ենք Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունում: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, եկեք սկզբի համար արձանագրենք` Հայաստանը մեզ համար աշխարհի ամենալավ երկիրն է, այստեղ ապրելը մեծ երջանկություն է: Ինձ համար, համենայնդեպս, այդպես է:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.