ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է ԱՄՆ հարկային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սթիվեն Միլերը: Իսկ գիտե՞ր, թե ինչու է այդ մարդը զրկվել պաշտոնից: Նրա կազմակերպությունը «ոչ իրավաչափ» ստուգումներ է անցկացրել կազմակերպություններում, որոնք կապված են այս պահին ընդդիմադիր Հանրապետական կուսակցության հետ: [Խոսքը, բնականաբար, ԱՄՆ-ի Հանրապետականի մասին է, որովհետև Հայաստանի Հանրապետականը, ըստ Գալուստ Սահակյանի, երբեք ընդդիմադիր չի լինի]: Չորեքշաբթի Օբաման իր ելույթում նշեց` դատապարտելի վարքը, որը ի հայտ բերեց հարկային ծառայության գլխավոր տեսուչի զեկույցը, աններելի է: «Ես չեմ հանդուրժի նման վարք ոչ մի գերատեսչությունում, հատկապես հարկային ծառայությունում»: Մի խոսքով` ԱՄՆ նախագահը ջղայնացավ և, ինչպես ասում են, ձեռքը խփեց սեղանին: Այդտեղ հետաքրքիր առնվազն երկու հանգամանք կա: Նախ` որ ԱՄՆ-ում կա հարկային ծառայության գլխավոր տեսուչ, որը վերահսկում է այդ մարմնի գործունեությունը և հայտնաբերում է չարաշահումները: Պատկերացնո՞ւմ եք` Հայաստանում նման պաշտոն սահմանվեր, նրա տերը կլիներ մեր երկրի ամենակոռումպացվւսծ պաշտոնյաներից մեկը: Իսկ երկրորդը, իհարկե, այն է, որ «նալոգովիի շեֆը» պատժվել է ընդդիմադիր կառույցներում ոչ իրավաչափ ստուգումներ անցկացնելու համար: Հայաստանում ավելի շուտ հակառակը հնարավոր կլիներ` որ հարկայինը կպատժվեր, եթե ոչ իրավաչափ ստուգումներ չանցկացներ որևէ հացի փռում կամ երշիկի արտադրամասում, որի տերը կասկածվում է ընդդիմության հետ կապ ունենալու մեջ: Եվ ավելի խիստ կպատժվեր, եթե հանկարծ այդ կասկածելի մարդու «օբյեկտում» իրավաչափ ստուգում անցկացվեր:Երկու համակարգերի տարբերությունը դա է. մեկում խրախուսվում է ազատ կամարտահայտությունը ընդհանրապես և ազատ ձեռներեցությունը մասնավորապես, և պատժվում են բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են դրան: Երկրորդում հակառակը` ձեռներեցությռւնը ձգտում են մտցնել իշխանության տիրապետության տակ: Դա երեւում է հատկապես ընտրությունների ժամանակ, իշխանության «շտաբիստները» մոտենում են ցանկացած մանր և միջին գործարարի ու ասում` կբերես մեզ այսքան ձայն, թե չէ` վատ կլինի: «Վատը» այն է, որ կգան տարբեր պետական մարմիններ, այդ թվում` հարկայինը, և այնպես կանեն, որ քո բիզնեսը կփակվի: Դա, հանրապետականների լեզվով, կոչվում է «աշխատել ընտրությունների» ժամանակ: Այստեղ գործարարի համար կա երկու տարբերակ` կամ գնալ առճակատման, կամ ենթարկվել: Բայց երկրորդ դեպքում ստորացված լինելու վիրավորանքը մնում է մարդու հոգում: Եվ շատ հնարավոր է, որ այդ սպին այնքան խորն է լինում, որ այդ գործարարն իր ընտանիքով որոշում է լքել հայրենիքը` որոշում, որը, կարծում եմ, պետք չէ խրախուսել կամ ողջունել, բայց որոշում, որը մարդկայնորեն հասկանալի է: Խոշոր բիզնեսի դեպքում գործում են փոքր-ինչ ավելի բարդ մեխանիզմներ, բայց էությունը նույնն է: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն չեն կարող ընդդիմություն լինել;
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.