Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց՝ զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու մեջ հավաստիանալու և այն բողոքարկելու հնարավորությունից:
Այս կապակցությամբ Պաշտպան Կարեն Անդրեասյանը գրավոր պարզաբանումներ է ստացել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազությունն իր համաձայնությունն է հայտնել ձևավորված պրակտիկայի հակաիրավական լինելու հարցում՝ նշելով, որ «ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ձևավորված պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով և ՀՀ քր. դատ. օր. 103 և 290 հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներից»: Մինչդեռ ՊԵԿ-ը չի ընդունում ձևավորված պրակտիկայի հակաիրավականությունը և շարունակում է պնդել իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության մասին:
Նկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը և ՊԵԿ-ի գործողությունների և դիրքորոշման ոչ իրավաչափությունը՝ պահանջում ենք հետաքննություն և նախաքննություն իրականացնող իրավասու մարմիններին դադարեցնել հետաքննիչի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ոչ իրավաչափ գործելաոճը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին և այլ շահագրգիռ անձանց առաջարկում ենք ստուգում նշանակելու մասին հետաքննիչի կամ քննիչի որոշումը պահանջել որոշումը կայացրած պաշտոնատար անձից, իսկ մերժում ստանալու դեպքում’ բողոքարկել հետաքննիչի կամ քննիչի անգործությունը դատախազին:
Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդրի արագ կարգավորումը կնպաստի երկրում ձեռնարկատիրական գործունեության մթնոլորտի բարելավմանը, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:
Պաշտպանի աշխատակազմ
- 11:10ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
- 12:10Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
- 11:10Ադրբեջանում դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
- 11:10Շներից փախչելով՝ 7-ամյա տղան ընկել, գլուխը հարվածել է եզրաքարին. ՔԿ-ն՝ Սուրենավանի դժբախտ դեպքի մասին
- 15:10Տանջել է 9-ամյա դստերը, պահել է խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում. հարուցվել է քրեական հետապնդում
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 11:10Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. պետբյուջե կբռնագանձվի շուրջ 2 մլրդ դրամ, 8 ավտոմեքենա
- 15:10Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին. Ոստիկանության տեսանյութը
- 15:1028-ամյա երիտասարդը մորից գումար է պահանջել, իսկ մերժում ստանալուց հետո հարձակվել մոր վրա, խլել պայուսակն ու հափշտակել զգալի չափերի գումար
- 11:10Ընտանեկան բռնության ենթարկված և Ինգուշեթիայից ՀՀ փախած Ֆաթիմա Զուրաբովայի ազդեցիկ հորեղբայրն արդյո՞ք հայ իրավապահների հետ կապեր ունի. քննչականը մանրամասներ է հայտնել
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.