Այսօր «Վարկած» մամուլի ակումբում հյուրընկալվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ-ի վերագրանցման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ հայտարարություն էին տարածել ՀՀՇ նախկին նախագահներ Արարատ Զուրաբյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանն՝ ազդարարելով ՀՀՇ-ի վերստեղծման մասին:
Այս փաստին որոշակի խանդով էին արձագանքել ՀԱԿ նորաստեղծ կուսակցությունում համախմբված նախկին հհշ-այականները:
Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ իրենք իրենց գործունեությունը օրենքով են իրականացնում. «Ըստ կուսակցությունների գրանցման օրենքի՝ պետք է հայտ ներկայացվի Արդարադատության նախարարություն, ճիշտ է, սա հեշտ չէ, երևի հենց այս պատճառով ՀԱԿ կուսակցությունը չգնաց նոր կուսակցություն ստեղծելու ճանապարհով, բայց մենք գտնում ենք նոր կուսակցություն ստեղծելու պրոցեսով պետք է գնանք, իսկ ՀՀՇ անունով կուսակցություն բացելու համար որևէ խոչընդոտ չկա՝ հակառակ դեպքում մեզ պարզապես չեն գրանցի»: Հովհաննես Իգիթյանը նշեց, որ քաղաքական և գաղափարական էական տարաձայնություններ ունեն Լևոն Տեր_Պետրոսյանի ստեղծած նոր կուսակցության հետ:
«Մենք գտնում ենք, որ այն, ինչ ժամանակին ասում էինք, անում էինք, ՀԱԿ-ը դա այսօր չի անում ու չի ասում: Մենք ՀԱԿ-ում չենք տեղավորվում ոչ միայն բարոյական չափանիշներով, այլև քաղաքական մեր պատկերացմամբ ու փորձում ենք մեզ համար պլատֆորմ ստեղծել, որտեղից հասարակությանը կներկայանանք»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք ազատական այլ ուժերի, ինչպես նաև ՀԱԿ դաշինքից նախկինում պոկված կուսակցությունների հետ համագործակցությունը, բանախոսը պատասխանեց. «Շատ-շատ կուսակցությունների հետ մենք արդեն համագործակցում ենք: Նաև անձնական շփումներ ունենք: Ցավոք, ընտրական համակարգը Հայաստանում ձևավորված չէ, այլապես փոքր կուսակցությունները նախընտրական բլոկ կազմելով կմիավորվեին ու կդառնային մեկ կուսակցություն: Իսկ քանի դեռ համակարգը կայացած չէ, շարունակում են առանձին-առանձին գործել»:
Ի դեպ, Իգիթյանը հերքեց, որ նոր ՀՀՇ-ի ստեղծման հիմքում կանգնած է Վանո Սիրադեղյանը՝ թեև նշեց, որ Վանոյին շատ հարգում և գնահատում են:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.