2010 թվականի ամռանը Ֆրանսիայում բազմահազարանոց ցույցեր էին անցկացվում: Կառավարությունը [այն ժամանակ իշխանության գլխին էին Սարկոզիի գլխավորած աջ ուժերը] օրինագիծ էր ներկայացրել, ըստ որի`2018 թվականին թոշակային տարիքը բարձրացվելու էր 60-ից մինչև 62 տարեկան: Ֆրանսիացիները, պարզվում է, չէին ուզում հավելյալ երկու տարի աշխատել և ակտիվորեն բողոքում էին արհմիությունների և ձախ կուսակցությունների կոչով: Հայաստանում գազի գինը պատրաստվում են բարձրացնել 67 տոկոսով և ոչ թե 5 տարի հետո, այլ հենց հիմա, բայց փողոցներում զանգվածային բողոքի նշաններ աոայժմ չեն նկատվել: Պատճառը թերևս այն է, որ մեզ մոտ չկան արհմիություններ, մեր մեջ ասած` չկան նաև աջ կամ ձախ կամ որևէ այլ քաղաքական ուժեր: Կան հղփացած, չափը կորցրած, այսպես կոչված, «քրեաօլիգարխներ»` իրենց արբանյակներով, ինչպես նաև մի քանի տասնյակ գործիչներ, որոնք անկեղծության այս կամ այն աստիճանով քննադատում են իշխանավորներին: Անվանել այդ խմբերը «իշխանություն», «ընդդիմություներ», «կուսակցություններ» հնչեղ անուններով` չափազանցություն է: Այդ քննադատող գործիչները կարողանում են ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակում հավաքել մի քանի հազար դժգոհ մարդու [մի քանի հարյուր հազար դժգոհներից), հավաքվածները մեծագույն հաճույքով լսում են «քրեաօլիզարխների» հասցեին թունդ խոսքերը, վանկարկում են, սուլում են, ցանկանում են գնալ Բաղրամյան 26 և… գնում են իրենց տներով:Բայց ուշադրություն դարձրեք` մարդիկ Ազատության հրապարակում հավաքվում են գլխավորապես այն միջոցառումից հետո, որը դարձյալ պայմանականորեն կոչվում է «նախագահական ընտրություններ»: Պայմանականորեն` որովհետև եթե չկա իշխանություն և ընդդիմություն, ապա ո՞ր հրաշքով պիտի անցկացվեն իսկական ընտրություններ` դա իրականում տեխնիկական գործընթաց է, որը պաշտոնականացնում է իշխանության վերարտադրությունը: Բայց մարդիկ փողոց են դուրս գալիս հենց նման միջոցառումների ժամանակ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք հույս ունեն, որ «չար թագավորին» կփոխարինի «բարի թագավորը», որի արդյունքում նրանք կսկսեն լավ ապրել:Մեր քաղաքական մշակույթը ենթադրում է, և մեր գործիչներն էլ այդպես են կողմնորոշում քաղաքացիներին, որ փողոց կարելի է դուրս գալ միայն իշխանափոխության պահանջով, մնացած պահանջները մանր են և անկարևոր: Հիմա եթե ընդդիմադիրներն ասեն` «դուրս եկեք փողոց և պահանջեք, որ գազը չթանկանա», նրանց կոչին քչերը կհետևեն, որովհետև ընդդիմադիրների ստանդարտ վարքագիծը հետևյալն է` «տվեք մեզ իշխանություն, և հաջորդ իսկ օրը գազի գինը կդաոնա երկու կոպեկ»: Իսկ այդ փաստարկը կաշխատի միայն հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ:Մինչև հասարակությունը չստեղծի իր սեփական կառույցները և չսովորի պայքարել իր իրավունքների և ոչ թե իշխանափոխութւան համար, իշխանությունը կանի այն, ինչ կուզի: Օրինակ` կբարձրացնի գազի գինը: Մարդիկ կդժգոհեն, կբողոքեն կյանքից` ամեն մեկն իր անկյունում, և սուսուփուս կվճարեն գազի համար` նոր սակագնով: Կամ կգնան այնպիսի մի երկիր, որտեղ գազի վարձն իրենց աշխատավարձի կեսը չի տանում:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.