Չգիտեմ, գուցե տարիքից կամ, որը գրեթե նույնն է, մասնագիտական փորձառությունից է, բայց ես հակված չեմ դրամատիզացնել որևէ իրադարձություն և այն ուղեկցել մեր ավանդական հայկական (արևելյան) «վայ-վույով»: Երեկվա իրադարձությունները` այդ թվում: Աբովյանի եկեղեցու մասին: Գագիկ Ծառուկյանը, ուզի թե չուզի, քաղաքականության մեջ է, կուսակցության ղեկավար է, պատգամավոր: Բնական է, որ ոմանց նրա կերպարը և գործունեությունը դուր է գալիս, ոմանց` ոչ: Եվ եկեղեցու երեկվա բացումը կամա թե ակամա մեկնաբանվում է այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Բայց խոսքը այդ քաղաքի կենտրոնում աոաջին եկեղեցու մասին է` այն պիտի՞ կառուցվեր, թե՞ ոչ: Երբ որևէ գյուղում կա 10-րդ դարի կիսափլված մատուռ, և այդ գյուղի նախկին բնակիչը, որը հարստացել է Ռուսաստաններում, որոշում է իր ճաշակով նոր եկեղեցի կառուցել, դա, անշուշտ, խոսում է նրա անհիմն փառամոլության մասին: Բայց Աբովյանը քաղաք է դարձել 1960-ականներին, և Սուրբ Հովհաննես Մկրտչի անհրաժեշտությունն այնտեղ կար: 20 տարի հետո ոչ ոք չի հիշի այսօրվա քաղաքական կրքերի մասին, իսկ եկեղեցին կանգուն կմնա: Ես, օրինակ, շատ կուզեի, որ Զովանիում լիներ թեկուզ մի փոքրիկ մատուռ, որովհետև, կարծում եմ, Աստծո տունը այն տեղն է, որտեղ պետք է գնալ ոտքով: ԲՀԿ-ի` ընդդիմություն չլինելու մասին: Դա ի՞նչ մի սենսացիա է: Որևէ ԲՀԿ-ական ա՞յլ բան է ասել: (Վարդան Օսկանյանը միայն նման ցանկություն է հայտնել): Ուրիշ հարց, որ որոշ ընդդիմադիրներ այդ կուսակցության հետ ինչ-որ հույսեր են կապել` «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» և «օլիգարխիայից պոկվելու» առումով, բայց այդ ընդդիմադիրները հո չեն խոստովանի, որ սխալվում էին: Իսկ որ իշխանության մի մասը, ինչ-ինչ շահերից ելնելով, քննադատում է իշխանության մյուս մասին, դա նորմալ է`միատարր իշխանություն ոչ մեկին պետբ չէ:Վերջապես, բացօթյա հյուրասիրության սեղանների վրա ժողովրդի «հարձակման» մասին: Ինչ խոսք, այդ կադրերը, մեղմ ասած, գեղագիտական հաճույք չեն պատճառում: Գիտեմ, որ շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց ողբալու առիթ այստեղ չկա: Առավել ևս` մեր ժողովրդի «խայտառակությունը» փաստելու: Ընթերցողներից շատերը, հավանաբար, ականատես են եղել, թե ինչ է կատարվում լուսավոր Արևմուտքում, երբ խանութներում զեղչերի օրեր են հայտարարվում: Արևմտյան քաղաքների բնակիչները գրոհում են առևտրի կետերը ավելի մեծ եռանդով, քան աբովյանցիները`ուտելիքով սեղանները: Այդպիսի մի ռեպորտաժ կար «Առավոտում»՝ Լոնդոնում, այսպես կոչված, boxing ժay-ի` ամանորյա զեղչերի օրվա մասին (http://www.aravot.am/2011 /1 2/27/22357/): Որևէ մեկը կարո՞դ է պնդել, որ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչները սոված են, սոցիալապես անապահով, կամ որ վարչապետ Դևիդ Քեմերոնը նրանց թայանում է և հասցրել է այդ վիճակի:
Մեր ժողովուրդը մնացածներից ոչ լավն է, ոչ էլ վատը, սովորական ժողովուրդ է` բոլորի նման: Ուտելիքի վրա «զանգվածային գրոհի» մեջ ոչ մի ազգային առանձնահատկություն չկա` ձրի բարիքների նկատմամբ ամբոխի սովորական ձգտումն է:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
04.10.2023 | 14:10
04.10.2023 | 13:10
04.10.2023 | 12:10
04.10.2023 | 11:22
03.10.2023 | 15:10
03.10.2023 | 14:10
03.10.2023 | 13:10
03.10.2023 | 12:10
02.10.2023 | 15:10
02.10.2023 | 14:10
02.10.2023 | 12:10
02.10.2023 | 11:10
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
25.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.