«Բարև Երևան» դաշինքը վերցնում է Երևանի ավագանու կազմում ստացած իր մանդատները: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրել է Երևանի ավագանու ընտրությունների «Բարև Երևան» ցուցակը գլխավորած, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ այդ որոշումը կայացվել է երեկ: Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ Երևանի ավագանու իր մանդատը չի վերցնում «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը, ում փոխարեն մանդատ կվերցնի «Բարև Երևան» ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Սանասարյանը:
Ավելի վաղ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ ամեն դեպքում իրենք վերցնելու են ավագանու կազմում ստացած իրենց մանդատները, թեև ընտրություններն անցել են ընտրակեղծիքների պայմաններում: Նա նշել էր, որ նույնիսկ փոքր կազմով կարելի է արդյունավետ աշխատել, ինչպես դա տարիներ շարունակ արել է «Ժառանգություն» խմբակցությունը:
Նշենք, որ, ԿԸՀ-ի որոշման համաձայն, ավագանիում «Բարև Երևան»-ը պետք է ունենա 6 անդամ: Երևանի ավագանու ընտրությունների «Բարև Երևան» ցուցակը գլխավորում էր Արմեն Մարտիրոսյանը: Նրան Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել էր, որպես ապագա քաղաքապետ: Ցուցակը կազմվել էր դաշինքով՝ «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», ԺՈՒԿ, Պահպանողական կուսակցության, «Շրջադարձ» կուսակցության, ՀԱՍԿ:
64 հոգանոց ցուցակի առաջին 10 տեղերում ներգրավված էին՝ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Մեսրոպ Մովսիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը, Դավիթ Սանասարյանը, Արթուր Իսպիրյանը, Կառլեն Ալեքսանյանը, Անի Քոչարը, սակայն ավագանու կազմ անցան Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը և Դավիթ Սանասարյանը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.