Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցած ընտրություններին բնորոշ է մեկ ընդհանրություն. ընտրական ինստիտուտների նկատմամբ բացակայում է հանրային վստահությունը:
Այս գնահատականը հնչեցրել են միջազգային ու տեղական դիտորդները, ընդդիմությունը, իշխանությունն էլ` չի հակադարձում, ընդունում է, որ կա նման պրոբլեմ, որի հաղթահարման ուղղությամբ պետք է աշխատել:
Իսկապես, գործ ունենք շատ լուրջ պրոբլեմի հետ:
Ընտրություններին ցածր մասնակցությունն ազդում է դրանց, ձևավորվող մարմինների լեգիտիմության և որակի վրա: Օրինակ, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների գրեթե կեսը, մասնակիցների գրեթե կեսն էլ քվեն տվել է գործող քաղաքապետի թիմին:
Ստացվում է, որ ՀՀԿ-ի «համոզիչ հաղթանակ» ձևակերպման տակ առկա է երևանցիների ընդամենը 25%-ի վստահության քվեն:
Ընտրությունների պասիվ մասնակցությունը նաև դուռ է բացում ընտրակեղծարարությունների համար: Այլ խոսքով, եթե ընտրողը տեղամաս գնալու մոտիվացիա չունի, նրան հեշտ է շահագրգռել տարբեր տեսակի ծառայություններով:
Գլոբալ իմաստով` չմասնակցելով ընտրություններին, քաղաքացիներն օտարվում են պետությունից:
Ինչի՞ց է առաջացել ընտրությունների նկատմամբ հանրության անվստահությունը:
Առաջին հերթին` ընտրությունները կեղծելու արատավոր պրակտիկայից:
1995թ-ից սկսած` բոլոր ընտրություններն ու հանրաքվեներն` բացառությամբ 1999-ի խորհրդարանական ընտրությունների, կեղծվել են, առնվազն` դրանց արդյունքները վիճահարույց են եղել: Որպես հետևանք` ընդդիմությունն ու հասարակության զգալի մասը չեն ընդունել դրանց արդյունքները, ըստ այդմ` ընտրություն կոչվածը զարգացման խնդիր լուծելու փոխարեն` պառակտել է հասարակությունը:
Երկրորդ, մեր քաղաքական համակարգը հետ է մնացել հասարակական զարգացման տրամաբանությունից, հետևաբար` չի արտահայտում նույն այդ հասարակության շահերն ու ակնկալիքները: Այսինքն, քաղաքացին ընտրությանը չի մասնակցում ոչ միայն այն պատճառով, որ դրանք կեղծվում են, այլ նաև` զրված է բովանդակային ընտրություն կատարելու հնարավորությունից. քաղաքական ուժերը չեն ներկայացնում ծրագրային այն պրոդուկտն, որը գնորդ ունենա:
Մյուս կողմից` ակնհայտ է, որ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահությունը կարող է վերականգնվել կոնկրետ քայլերով և աստիճանաբար:
Օրենսդրական բարեփոխումներն, անշուշտ, կարևոր են, սակայն առաջնայինը` քաղաքական կամքի դրսևորումն է:
Քաղաքական սուբյեկտները պետք է հասկանան, որ ընտրությունը Ավարայրի ճակատամարտ չէ. դրանով չի սկսվում ու չի ավարտվում կյանքը:
Մեկ օրինական ընտրությունների անցկացումը, դրանց մրցակցային բնույթ հաղորդելը, հաղթողի արժանապատիվ կեցվածքը, պարտվողի հանդուրժողականությունը, բոլոր սուբյեկտների կողմից ընտրության արդյունքների ճանաչումը` կարող են բերել հանրային գիտակցության որակական փոփոխությունների:
Ընտրությունների ինստիտուտի վերականգնումը կբերի ներկուսկացական ժողովրդավարության մեխանիզմների ձևավորմանը, քաղաքական համակարգին նոր որակ կհաղորդի` այն համահունչ դարձնելով հասարակական տրամադրություններին:
Մինչև հաջորդ ընտրությունները չորս տարի ժամանակ կա: Ճիշտ կլինի, որ քաղաքական սուբյեկտները, առաջին հերթին` իշխանությունը, լուրջ խորհեն ընտրական ինստիտուտը կայացնելու մասին:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.