Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների և Երևան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ՝ սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման էին ենթարկվել 1958 թ. ծնված Դավիթ Զ.-ն, 1970 թ. ծնված Վարուժան Ք.-ն, 1963 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1991 թ. ծնված Կարեն Դ.-ն, 1961 թ. ծնված Սարգիս Զ.-ն, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ն, 1972 թ. ծնված Արմեն Դ.-ն և 1965 թ. ծնված Վահե Թ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նրանք նախապատրաստվել են սպանելու Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ռ. Մ.-ին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել էր քրեական գործ:
Սարգիս Զ.-ն, Արմեն Ս.-ն, Արմեն Դ.-ն, Վարուժան Ք.-ն, Վահե Թ.-ն և Դավիթ Չ.-ն ձերբակալված էին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 10-ին, ժամը 19.10-ին, նշված քրեական գործի շրջանակներում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումով, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների կողմից, զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր 5,6 մմ տրամաչափի 21 փամփուշտ, ինքնաձիգի համար նախատեսված օպտիկական սարք, 33 սմ երկարությամբ դանակ, 41 և 98.5 սմ երկարությամբ 2 թուր` պատյաններով:
Կատարված հանցագործությանը մասնակցելու կասկածանքով մայիսի 11-ին ձերբակալվել է Մարտին Ծ.-ն:
Մայիսի 12-ին Դավիթ Զ.-ին, Սարգիս Զ.-ին, Արմեն Ս.-ին և Վարուժան Ք.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրիք 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
14.09.2023 | 14:10
14.09.2023 | 13:10
14.09.2023 | 12:10
14.09.2023 | 11:10
13.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.