Երեկ հիվանդանոցում մահացավ Նոր Արեշ 35 փողոցի բնակիչ, 18-ամյա Հայկ Մանուկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս եղբայրը նույնպես ողբերգական ավտովթարի հետևանքով է մահացել, որը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 19-ին, երբ գիշերը՝ ժամը 02.30-ի սահմաններում, 24-ամյա Իդիս Մանուկյանը «BMW» մակնիշի 35 ՍD 213 համարանիշի ավտոմեքենայով Երևանում Այվազովսկու փողոցով ընթանալիս բախվել էր ճամփեզրին կայանված Վրաստանի քաղաքացի, 50-ամյա Միխայել Յորդանովին պատկանող ավտոմեքենային, ինչի հետևանքով ուղևոր՝ 26-ամյա Աշոտ Գրիգորյանը տեղում մահացել էր, իսկ Ի. Մանուկյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց մահացել էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 6-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել էին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարմնական վնասվածքներով Աշտարակ-Երևան ավտոճանապարհից իրենց մոտ էին տեղափոխել 4 հոգի: Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր, որ ժամը 06:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճանապարհի մի մարդաբոյ փոսը շրջանցելով, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հետո՝ գլխիվայր շրջվելով մոտ 200 մետր, կողաշրջված վիճակում հայտնվել էր «Մուլտի Գրուպ» ընկերության պարսպի մոտ, ինչի հետևանքով էլ վարորդն ու 3 ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց:
Վթար վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ Գևորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Ռուբեն Հակոբյանը:
shamshyan.com
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.