Ես միշտ կարևոր եմ համարել, որ հատկապես հայաստանցիները հավատան այս կամ այն ընտրության օրինականությանը: Միայն այդ դեպքում` ընտրությունները կկոնսոլիդացնեն հասարակությանը ու կխթանեն երկրի զարգացումը:
Միջազգաին դիտորդների գնահատականը դարձյալ կարևոր է, սակայն երբեք չի կարելի գերագնահատել դրա նշանակությունը, մանավանդ որ` դիտորդները հաճախ տուրք են տալիս կոնյուկտուրային, իրենց եզրակացությունների հիմքում դնում են սուբյեկտիվ գործոններ:
Լավ կազմակերպված, բայց վարչական ռեսուրսի չարաշահումով. հակիրճ հենց այպես կարելի է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ի երեկ հրապարակած վերջնական զեկույցը` Հայաստանի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների մասին:
Խորապես համոզված եմ, որ մեր ընտրողն այդպես էլ ամբողջովին չի ծանոթանա այս զեկույցին, որովհետև իշխանությունը շտապելու է ներկայացնել դրա բացառապես այն հատվածները, որոնք ձեռնտու են իրեն, ընդդիմությունը, նույն ջանասիրությամբ, հանրության սեփականությունն է դարձնելու զեկույցի` իր փաստարկներն ամրագրող մասերը:
ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում ես նոր, արտառոց փաստերի չհանդիպեցի. հիմնականում կրկնված էին միջանկյալ զեկույցների ձևակերպումները:
Սակայն փաստաթղթում կա մի գնահատական, որն էապես կասկածի տակ է դնում Հայաստանի նախագահական ընտրությունների լեգիտիմությունը: «ԵԱՀԿ—ԺՀՄԻԳ—ի կողմից նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿՀԸ—ի վերջնական արդյունքների վերլուծությունը վեր է հանում սերտ հարաբերակցություն ընտրողների մասնակցության թվի և գործող նախագահի օգտին տրված ձայների միջև. միջինից բարձր մասնակցություն արձանագրած տեղամասերում պրն Սարգսյանը ստացել է ավելի մեծ թվով ձայներ»,-ասված է փաստաթղթում:
Փաստորեն, միջազգային դիտորդները վիճահարույց են համարում նախագահ Սարգսյանի առավելության օրինականությունը:
Պատահական չեմ համարում, որ ԵԱՀԿ—ԺՀՄԻԳ—ի վերջնական` ավելի կոշտ, զեկույցը հաջորդեց Երևանի ավագանու ընտրություններին, որոնք, իրենց որակով, մեղմ ասած` նախագահականից լավը չէին:
Սրանից հետո՞ էլ են իշխանության ներկայացուցիչները պնդելու, որ փետրվարի 18-ին Հայաստանում կազմակերպվել են աննախադեպ լավ ընտրություններ:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.