ՎԱՐԿԱԾ ակումբում Արցախյան ազատամարտի տարիներին արևելյան զորախմբի զորային հետախուզության պետ, Վազգեն Սարգսյանի նախկին օգնական, պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը եռատոնին ընդառաջ՝ խոսեց Շուշիի ազատագրման կարևորության, նրա բարոյահոգեբանական ուժի ազդեցության մասին.
«Շուշիի ազատագրման մասին մի ֆիլմ է նկարահանվել, որտեղՍերժ Սարգսյանն ասում է, որ Շուշին առաջին ռազմական օպերացիան էր, որը քարտեզի մեջ նշվեց, հրաման տրվեց զինվորական բոլոր կանոններով և իրականացվեց: Օպերացիան ղեկավարել են այնպիսի փառահեղ զինվորականներ, ինչպես օրինակ՝ Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, Չիչյան Վալերը, Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը»,-պատմեց Վոլոդյա Հովհաննիսյանը, և հավելեց, որ Շուշիի ազատագրումը մեր ազգի բարոյական հաղթանակն էր և բանակն ու երկրապահն այսօր շատ են հպարտանում Շուշիի հաղթանակով:
Վոլոդյա Հովհաննիսյանը հիշեց իր և Չիչյան Վալերայի զրույցը , որի ժամանակ վերջինս պատմել է օպերացիայի ողջ ընթացքը. «Երբ ես հարցրեցի, Շուշին անառիկ էր, ինչպես այն գրավվեց, նա պատասխանեց. «Ես շատ մարտական գործողությունների եմ մասնակցել, սակայն ոչ մի գործողություն այդքան դժվար, և այդքան հեշտ չի եղել: Դժվար, որովհետև մեր դիմաց կանգնած էր մեզանից մի քանի անգամ գերազանցող ուժ, բայց հեշտ էր, որովհետև ոչ ոք ոչ ոքի հրաման չտվեց, բոլորը գիտեին իրենց խնդիրները, և բոլորը պատվով կատարեցին այդ խնդիրները»»: Ես շատ բարձր եմ գնահատում Շուշիի ազատագրումը, որովհետև պատերազմի հետագա տարիներին, Շուշիի ոգին մեզ հետ էր:
Արցախյան ազատամարտի տարիներին արևելյան զորախմբի զորային հետախուզության պետը ցավով նշեց, որ առավոտյան,մինչ տանից դուրս գալը, նկատել է, որ ոչ մի հեռուստատեսությամբ ոչինչ չի ասվում, որ այսօր եռատոն է: «Այսօր կարծես չկա երկրապահի օրը, այսօր կարծես չկա Շուշիի ազատագրումը, չկա ընդհանրապես հայոց բանակը և ազատամարտիկը, ովքեր հաղթանակ պարգևեցին»,-ընդգծեց Վոլադյա Հովհաննիսյանը:
Այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանն, իրոք, տեղյա՞կ չէր Շուշիի գրավման մասին, Վազգեն Սարգսյանի նախկին օգնականը, մեջբերեց սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ես այդ հարցը տվել եմ Վազգեն Սարգսյանին, որին նա ժպտալով պատասխանել է՝ ի՞նչ ես կարծում, այդպիսի բան ո՞վ կարող էր ռիսկ անել, եթե նախագահը տեղյակ չլինե՞ր»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.