Երեկ Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները` մոտ 50 հոգի, ձորն են նետել «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար նախորդ օրը բերված երեք խողովակները, այս մասին տեղեկանում ենք «ԷկոԼուր» ՀԿ կայքից:
Փոքր ՀԷԿ-ը մտադիր է կառուցել «Մարցէներջի» ՍՊԸ-ն: Ինչպես ԷկոԼուրին պատմեցին գյուղացիները, իրենք զրուցել են ընկերության ինժեների հետ եւ ասել, որ թույլ չեն տալու ՓՀԷԿ-ի կառուցումը: Ինժեներն էլ ասել է, որ ինքը ենթակա անձ է, իրեն գումար են տվել, ինքն Էլ բերել է խողովակները: Նա գյուղացիներին խոստացել է, որ այլեւս խողովակներ չի բերի, մինչեւ գյուղն ու ընկերությունը համաձայնության չգան: Գյուղացիները դժգոհեցին, որ փոքր ՀԷԿ-ի կառուցմամբ իրենց 30 հեկտարանոց խոտհարքերը կչորանան, եւ անասունների համար չեն կարողանա խոտ հնձել: Նրանք նաեւ ասացին, որ խոտհարքերի մոտ այգիներ էլ են եղել, եւ հիմա եթե որեւիցե մեկը ցանկանա այգին մշակել, ապա ջրի բացակայության պատճառով չի կարողանալու: Մյուս խնդիրն էլ, որն անհանգստացնում է Մարցի բնակիչներին ,ՓՀԷԿ-ի աղմուկն է: «ՀԷԿ-ի շենքը մեր գյուղի տակ պիտի կառուցվի: Դրա աղմուկը շատ վատ է անդրադառնում մեր առողջության վրա: Գյուղից մի 4 կմ վերեւ Լոքյանի (Գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանի մասին է խոսքը) փոքր ՀԷԿ-ն (Մարցիգետ-2) է աշխատում: Գիշերը երբ գյուղը խախադվում է, այդ ՀԷԿ-ի աղմուկը լսվում է, եւ մենք աղմուկի տակ ենք քնում»,- ասացին բնակիչները:
Գյուղացիները ստորագրություններ են հավաքել փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ, որը ուղարկել են ՀՀ բնապահպանության նախարարություն:
Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 12-ին Մարցի գյուղապետարանում տեղի ունեցած «Մարցէներջի» ՍՊԸ կողմից ներկայացված «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումների ժամանակ Մարց գյուղը դեմ արտահայտվեց «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցմանը: Նշենք, որ «Մարցէներջի» ՍՊԸ-ն իրավունք չունի որեւէ շինարարական աշխատանք սկսելու, քանի դեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումները տեղի չեն ունեցել եւ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն չի տվել:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.