Այս տարվա մարտի 18-ին Շիրակի մարզի Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի կապի կայան ահազանգ էր ստացվել, որ Ամասիա-Ցողամարգ ճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենա է մնացել՝ իր 4 ուղևորներով, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնում «Ուրալ» ամենագնաց ավտոմեքենա՝ մեկ մարտական հաշվարկով:
Դեպքի վայր հասնելով՝ անձնակազմը հանդիպում է անօգնական, մրսած ուղևորների, որոնց փրկարարները տեղափոխում են Ամասիայի ՀՓ ջոկատ, տեղավորում տաք սենյակում, հյուրասիրում և ձնաբքի դադարելուց հետո ճանապարհում:
Իր աշխատանքն ինչպես միշտ լավագույնս կատարող ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Արմեն Կարապետյանը դեռևս դեպքի վայրում, երբ օգնություն էին ցույց տալիս, ուշադրություն է դարձնում ուղևորուհիներից մեկին՝ Լուսակերտ քաղաքի բնակչուհի Անի Դալլաքյանին: Ամբողջ ընթացքում հայացքներ փոխանակող երիտասարդների համար այս հանդիպումը դառնում է ճակատագրական։ Առաջին իսկ զրույցից նրանք հասկացան, որ ստեղծված են միմյանց համար: Ոչ իրական, առեղծվածային թվացող, անակնկալ այս հանդիպման արդյունքում նրանց սրտերը միանում են, իսկ ապրիլի 20-ին տեղի է ունենում նրանց պսակադրությունը:
Ստեղծվեց մի նոր ընտանիք՝ յուրահատուկ պայմաններում, յուրահատուկ ձևով՝ արտակարգ իրավիճակում: Ամասիայի ՀՓ ջոկատի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է նրանց ամուսնության առթիվ և ցանկանում, որ լինեն անսահման երջանիկ, և որ նրանց կյանքի կտավը հյուսված լինի միայն վառ գույներից:
ԱԻ նախարարությունը ևս միանում է շնորհավորանքներին և մաղթում, որ սիրո կրակը նորապսակների սրտում մշտապես վառ մնա ու ջերմացնի նրանց նորաստեղծ ընտանիքը։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.