Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հայտարարությունը` արձանագրված խախտումների վերաբերյալ, համաձայն որի` 3/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երևանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21 ից:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա:
Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չեն կարող ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք այդ համայնքում հաշվառվել են ընտրություններ նշանակվելուց հետո: Նշված պարբերության դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք համայնքում հաշվառվել են ամուսնությամբ, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հանգամանքներով պայմանավորված:
Երևանի ավագանու ընտրությունների նշանակման օրը 2013 թվականի փետրվարի 21 է: ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Նուբարաշեն վարչական շրջանի ընտրողների ցուցակում իրավաչափորեն ընդգրկվել են ընդամենը 6 ընտրող, որոնցից`
1-ը` ՀՀ քաղաքացիություն ընդունելու և ՀՀ-ում մշտական բնակություն հաստատելու հիմքով,
5-ը` անշարժ գույք ձեռք բերելու հիմքով:
——
Ավան վարչական շրջանի թիվ 1/08 ընտրատեղամասի մետաղյա կնքված պահարանը 05.05.2013 թ., ժամը 07:30-ին, սահմանված կարգի համաձայն ոստիկանության ծառայողների կողմից հանձնվել է թիվ 1/08 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Ա. Մ-ին., որի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:
05.05.2013 թ. ժամը 08:00-ին հանձնաժողովի նախագահ Ա. Մ.-ի կողմից հայտնաբերվել է, որ դրոշմակնիքը բացակայում է:
Պարզվել է, որ կնիքը թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի տրամադրել:
05.05.2013 թ. ժամը 08:15-ին կնիքը թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովը տրամադրել է և ժամը 08:20-ին թիվ 1/08 ընտրատեղամասում սկսվել է ընտրական գործընթացը:
ՀՀ ոստիկանություն
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.