Նախնական տվյալներով` Երևանի ավագանու 2013թ-ի ընտրություններին մասնակցել է 437021 ընտրող կամ` ընդհանուր թվի 53,53%-ը:
Ի դեպ, չորս տարի առաջ, ավագանու ընտրություններին մասնակցել են ավելի քիչ ընտրողներ` 404634:
Փաստորեն, կործանարար արտագաղթը չի ազդել երևանցիների ակտիվության վրա: Ավելին, մոտ 30000 մարդ համակվել է քաղաքացիական ակտիվությամբ և որոշել է այս անգամ մասնակցել ընտրություններին:
Կարելի է նաև ենթադրել, որ արտագաղթ կոչվող չարիքը շրջանցել է Երևանը` ավեր գործելով միայն Հայսատանի մարզերում:
Ընտրությունների ակտիվություն է նկատվել հատկապես Նորք-Մարաշ, Աջափնայակ, Նուբարաշեն, Շենգավիթ և Ավան համայնքներում:
Դիտորդների հավաստմամբ` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի բնակավայրում եղել է վարչական ռեսուրսի տոտալ կիրառում:
Աջափնյակ և Շենգավիթ համայնքներում գործի են դրվել ընտրակեղծարարության հին ու նոր մեթոդները:
Պասիվ են եղել Մալաթիա-Սեբաստիա (44,90%) և Կենտրոն (47,79%) համայնքների ընտրողները: Այս համատեքստում` կասկածելի են հնչում ընդդիմության այն պնդումները, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքում կազմակերպված կեղծիքներ են եղել: Թեև` հարկ է սպասել ձայների հաշվարկի ավարտին:
Իշխանության ներկայացուցիչները գոհ են և խոսում են ոչ էական խախտումների մասին, ընդդիմությունն ահազանգում է տոտալ ընտրակեղծիքների մասին և հոռետեսական կանխատեսումներ անում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշված ժամեր են մնացել մեր այս արդեն կարելի է ասել խայտառակ ընտրությունների ավարտին, հերթական անգամ իշխող կուսակցությունը ապացուցեց, որ անկարող է Հայաստանում կազմակերպել արդար և ազատ ընտրություններ: Անձամբ եղել եմ բազմաթիվ տեղամասերում և տեսել այն ամենը ինչ ամբողջ համացանցում այս պահին քննարկվում է: 90- ականներ հիշեցնող այս ընտրությունների հետևանքները դեռ առջևում են»:
«Բարև Երևան» դաշինքի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. «Ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցավ աննախադեպ լարված մթնոլորտում և մեր ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը մեր կողմից կտրվի ընտրությունների ավարտից հետո: 19:00-ի դրությամբ ընտրական հանձնաժողովների՝ ոչ իշխանական ուժերը ներկայացնող անդամները և վստահված անձիք շարունակում են պայքարել իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների խեղմանն ուղղված քայլերի դեմ: Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են վերջին պահին գնալ էլ ավելի կոշտ ընտրախախտումներ իրականացնելու ճանապարհով, այդ թվում՝ քվեների հաշվարկի ժամանակ ձայնագողության և ընդդիմության անդամ հանդիսացող ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գործադրման: Թիրախի տակ են հատկապես Ավան, Մալաթիա—Սեբաստիա, Դավթաշեն և Էրեբունի համայնքների ընտրատեղամասերը»:
ՀԱԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանն երևանյան մթնոլորտը զզվելի է որակել:
Ոստիկանությունն, իր հերթին, երեք քրեական գործ է հարուցել` կրկնակի քվեարկության փաստերի առթիվ:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.