Երևանի ավագանու ավարտված քարոզարշավը բովանդազուրկ ստացվեց բոլոր առումներով:
Ծրագրային առումով` շատ քիչ նոր բան լսեցինք, կուսակցական առաջնորդները կրկնվում էին` հանդիպումից-հանդիպում ձանձրացնելով ընտրողներին:
Ընտրարշավն իրականացվեց հին ու ծանոթ գործիքների միջոցով. կրեատիվ ոչ մի բան, ոչ մի նորարություն:
Քաղաքական ուժերը տևական մի շրջան վիճում էին անհեթեթ խնդրի շուրջ: Քաղաքական են, թե՞ համայնքային այս ընտրությունները:
Հարցադրումն ինքնին արհեստական է, երկընտրանքը` հորինվածք:
Ցանկացած ընտրություն քաղաքական է, մանավանդ` կուսակցությունների մասնակցությամբ, համամասնական ընտրակարգով:
Բայց, տվյալ դեպքում, ընտրությունը նաև քաղաքային նշանակություն ունի, որովհետև չի կարելի ամեն ինչ այնքան պարզունակացնել, որ Երևանի քաղաքապետարանի նման կարևոր կառույցը համարել բացառապես մի հարթակ, որն որևէ կուսակցության համար ելակետային առավելություն է ապահովելու 2017-2018թթ-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունների համատեքստում:
Կարճ ասած` Երևանի քաղաքապետը կարևոր քաղաքական դերակատար է, որը նաև պետք է զբաղվի քաղաքային տնտեսության ամենօրյա ղեկավարմամբ:
Անիմաստ վեճերի փոխարեն` ավելի ցանկալի կլիներ, որպեսզի տեղեկանայինք պոտենցիալ քաղաքապետացուների զարգացման ծրագրերին, կառավարման որակի բարձրացման նրանց նախաձեռնություններին, քաղաքապետարան-հասարակություն արդյունավետ համագործակցության յուրովի պատկերացումներին:
Համապարփակ ծրագրեր չներկայացվեցին, բայց կիսատ-պռատ ինչ-որ բան ասվեց:
Օրնակ, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի թեկնածուները շարունակ խոստանում էին պարբերաբար հաշվետու լինել ընտրոողներին, սակայն այդպես էլ չմատնանշեցին այդ հաշվետվության կոնկրետ մեխանիզմները:
«Բարև Երևան» դաշինքի հնչեցրած երկու առաջարկություններ կարող են քաղաքային իշխանության մոտ ձևավորել պատասխանատվության ինստիտուտը:
Մասնավորապես, առաջարկվում է որևէ հեռուստաընկերության կամ քաղաքապետարանի կայքի միջոցով կազմակերպել ավագանու նիստերի օնլայն հեռարձակում:
Մի փոքր ավելի բարդ է մյուս առաջարկը` ներդնել քաղաքային հանրաքվեի ինստիտուտ:
Սա, անշուշտ, դրական է և կնպաստի նրան, որ ընտրողներն ուղղակիորեն, գոնե պարբերաբար, մասնակից դառնան մայրաքաղաքի կառավարմանը: Բարդությունն այն է, որ այս առաջարկը կենսագործելու համար անհրաժեշտ են օրենսդրական, նույնիսկ` սահմանադրական փոփոխություններ, որոնց հազիվ թե գնա Հայաստանի գործող իշխանությունը:
Միանգամայն ընդունելի է ՀՅԴ-ի առաջարկը, որը ենթադրում է քաղաքային ավագանիում վերստուգիչ լուրջ գործառույթների տրամադրում ընդդիմությանը: Նման մոտեցում օրենսդրորեն ամրագրված է մի շարք եվրոպական քաղաքների կառավարման համակարգում:
Այս ընտրություններում դրական էր նաև այն, որ թեկնածուները մեծ տեղ էին հատկացրել նաև բնապահպանական խնդիրներին: Օրինակ, ՀԱԿ-ի թեկնածու Վահագն Խաչատրյանը քանիցս հայտարարեց, որ իր՝ առաջին որոշումով, կարգելի ծառեր կտրել մայրաքաղաքում:
Մի խոսքով` գլոբալ առումով, տափակ ընտրարշավ էր, սակայն հետաքրքիր գաղափարներ հնչեցրել են գրեթե բոլոր թեկնածուները: Կարևորն այն է, որ դրանք չանտեսվեն հաղթող թիմի կողմից:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.