Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Ոստիկանության Արարատի բաժնից ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի «Կախանով» ջրանցքում ավտոմեքենա է ընկել և անհրաժեշտ է ջրասուզակի, հրշեջ-փրկարարի օգնությունը՝ ավտոմեքենան ջրանցքից դուրս բերելու համար:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզի փրկարար վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Տ. Սահակյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի 18-րդ հերթապահ ջոկատի ջրասուզակը, Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերեցին ջրանցքից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրանցքից դուրս բերված ավտոմեքենան Opel մակնիշի 35 ՕT 105 համարանիշի է, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 23-ամյա Թովմաս Առաքելյանի դին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՌԴ սահմանապահ զորքերի 9-րդ սահմանապահ ուղեկալում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Այս պահին ջրասուզակը վթարի վայրում որոնողական աշխատանքներ է կատարում, որպեսզի պարզվի, թե արդյոք ավտոմեքենայում, բացի Թ. Առաքելյանից, այլ մարդ եղել է, թե՝ ոչ:
Վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Շաղոյանի, 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի վայրում են նաև ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Հայկ Բաբոյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Հրաչյա Մուշեղյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ՌԴ սահմանապահ զորքերի պաշտոնյաները:
Վթարի վայրում հավաքված գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին, որ նշված ճանապարհահատվածում նման ավտովթարի 5-րդ դեպքն է, որոնցից մեծ մասը ողբերգական ավարտ է ունեցել: Իսկ պատկան մարմինները ոչ մի աշխատանք չեն ձեռնարկում, որպեսզի նշված հատվածում տեղադրվեն երկաթյա և բետոնե արգելապատնեշներ, ինչպես նաև՝ նախազգուշական ցուցանակներ:
shamshyan.com
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.