Մայիսի 2-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Քննարկվեցին մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքներն ու անելիքները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին` Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին փոխանցեց ոստիկանության պետի պահանջը` ընտրությունների ընթացքում օպերատիվ իրավիճակի վերահսկելիության, կարգուկանոնի պահպանման պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն, ոստիկանության գործունեության գլխավոր սկզբունքը լինելու է հետեւյալը` աշխատել առանց բացառության բոլոր ուղղություններով, հայտնաբերել ցանկացած իրավախախտում, քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ, իսկ թյուրիմացություններն ու տարակարծությունները բացառելու նպատակով ամբողջ տեղեկատվությունը օպերատիվ կերպով հասցնել հասարակությանը: Հունան Պողոսյանն անդրադարձավ նաեւ ուղեցույցներին` նշելով, որ դրանք ինքնանպատակ չեն ստեղծվել, դրանցով պետք է առաջնորդվել պրակտիկ գործունեության ընթացքում: Անդրադառնալով իրենց օրենքից վեր դասողներին, ովքեր կփորձեն խոչընդոտել ընտրությունների բնականոն աշխատանքը, կփորձեն ստվեր գցել ընտրությունների վրա` Հունան Պողոսյանն ասաց. «Կան մարդիկ, որ երեւի թե մտածում են, որ իրենք հատուկ ուշադրության են արժանի: Երեւան քաղաքի տարածքային ստորաբաժանումների պետեր, հիմնականում ցուցումը ձեզ է վերաբերում. եթե նրանք այդպես են կարծում, ուրեմն իրենց արժանացրեք այդ հատուկ ուշադրությանը` օրենքով սահմանված կարգով, բոլոր թույլատրելի մեթոդներով: Յուրաքանչյուր ոք, ով կփորձի շրջանցել օրենքը, զբաղվել հանցավոր ինքնագործունեությամբ, կտրուկ արձագանքի պետք է արժանանա»:
Հիշեցնելով ոստիկանության պետի ցուցումը` ծառայելով օրենքին` ծառայում ենք ժողովրդին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը վստահեցրեց, որ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելուն անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկված են: Ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ոստիկանության պետի ուշադրության, հսկողության կենտրոնում են, իսկ խնդիրը մեկն է` ամեն օր պետք է քայլ անել բարձրացնելու ոստիկանության հեղինակությունը:
Մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները ներկայացրեց ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը` Հունան Պողոսյանը վերստին ընդգծեց ոստիկանության ապաքաղաքական, ապակուսակցական գործունեությունը, նշելով, որ ոստիկանության խնդիրը օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է, եւ ոստիկանությունը վճռական է լիարժեք կատարել արդար, թափանցիկ, օրինակելի ընտրություններ ապահովելու իր պարտքը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.