Երևում է` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «լվացքի» նկատմամբ մեծ սեր ունի: Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը քարոզարշավի շրջանակներում շարունակում է համոզել ընտրողներին, որ քաղաքապետ դառնալու դեպքում կարող է դրսում ունեցած իր կապերի շնորհիվ ներդրումներ ապահովել Երևանում և ծաղկեցնել մայրաքաղաքը:
Պարոն Օսկանյանը երևի մոռացել է, որ հենց դրսում ունեցած իր «արտաքին կապի» պատճառով է փողերի լվացման փաստով ԱԱԾ-ում քրեական գործ հարուցվել իր դեմ: Խոսքն ամերիկացի միլիարդատեր, մորմոնների առաջնորդ համարվող Ջոն Հանթսմանի հետ ունեցած և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ամրապնդած կապի մասին է:
Հիշեցնենք, որ 1988-ի երկրաշարժից հետո մեզ մոտ բարեգործական ծրագրեր սկսած Ջոն Հանսթմանը 18 տարի շարունակ հատուկ ընդունելության չի արժանացել Հայաստանի բարձրագույն իշխանության կողմից: Եվ միայն 2006-ին, այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանի ջանքերի շնորհիվ Ռոբերտ Քոչարյանն է սկսել հատուկ մեծարանքի արժանացնել «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցուն» կամ մորմոնների ուսմունքին հարող Ջոն Հանթսմանին: Հենց վերջինիս կողմից 1990թ-ին Երևանում հիմնադրված և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ վաճառված «Հանթսման բիլդինգ փրոդաքթս» ՍՊԸ-ի և «Սիվիլիթաս» բարեգործական հիմնադրամի միջև կատարված գործարքն ու դրա հետ կապված գումարային շարժն են դարձել Վարդան Օսկանյանի դեմ քրգործ հարուցելու հիմք: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` ԱՄՆ-ում գրանցված «Փոլիմեր Մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը շուրջ 2 միլիոն դոլարով վաճառվել են, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չի ներկայացվել, հարկային պարտավորությունները չեն կատարվել, Հայաստանում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այս գումարներից մոտ 1 միլիոն 135 հազար դոլարը իրականում բարեգործական նպատակներին չի ուղղվել, այլ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ
Վարդան Օսկանյանի և նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին։ Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը 2011-ին հաշվետվություն չի ներկայացրել ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործած միջոցների, այդ թվում` «Փոլիմեր Մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 միլիոն դոլար գումարի վերաբերյալ:
Թե ինչ քաղաքական նպատակների կարող են ծառայել բարեգործության անվան տակ կատարվող ծրագրերը` կռահելը դժվար չէ…
Խոսելով Վարդան Օսկանյանի հիշատակած «արտաքին կապերի» մասին` նշենք, որ զարգացած որոշ երկրներում օրենսդրական այսպիսի պրակտիկա կա. հատկապես բարձրաստիճան պաշտոնյաներին, պաշտոնավարման ավարտից հետո, 3 կամ 5 տարի արգելվում է հասարակական որոշակի գործունեությամբ զբաղվել: Սահմանափակման պատճառն այն է, որ պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված պաշտոնական տվյալներն ու արտաքին կապերը կարող են հետագայում օգտագործվել ոչ ի շահ գործող իշխանության: Իսկ արգելքի ժամկետը կարող է թուլացնել տվյալ պաշտոնյայի «արտաքին» կապերը և հնացնել նրա տիրապետած տեղեկատվությունը` թուլացնելով երկրի խոցելիության աստիճանը: Երևի Հայաստանին այսպիսի մի օրենք է պետք, որպեսզի Վարդան Օսկանյանը չհայտնվի «փողեր լվացողի» գլխավոր դերում, ու մեկից դեռ չպրծած` չմտածի արդեն Երևանի մակարդակով «լվացքատուն» բացելու մասին:
Երևի մի օրենք էլ պետք է մշակել հատուկ պաշտոնյաների` օրինախախտ հարազատների և մերձավորների վերաբերյալ, ովքեր փորձում են պետական միջոցները վատնել, քաղաքացիներին ծեծել` օգտվելով քաղաքական այս կամ այն իշխանության հովանավորչությունից:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին լրատվամիջոցները գրեցին նույն Վարդան Օսկանյանի որդու` Արման-Մինաս Օսկանյանի մասնակցությամբ, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: «Էդեմ» ակումբի դիմաց` Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում, նա իր երկու ընկերների հետ ծեծի էր ենթարկել մի երիտասարդի` ջարդելով նրա քիթը: Լուրը հաստատել էին ոստիկանությունում` նշելով, որ ընթանում է քննություն: Տարիներ առաջ էլ լուրեր էին տարածվել, թե Վարդան Օսկանյանի որդին ավտովթարի է ենթարկել հոր ծառայողական ավտոմեքենան…
Իհարկե, քրեական հետապնդումների տակ քաղաքական շահ էլ է թաքնված լինում, քանի որ օրինակ` աջուձախ վատնվում են պետական փողերը` պաշտոնյաների ընտանիքների անդամներին սպասարկելով, բայց դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս:
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.10.2023 | 15:10
04.10.2023 | 14:10
04.10.2023 | 13:10
04.10.2023 | 12:10
04.10.2023 | 11:22
03.10.2023 | 15:10
03.10.2023 | 14:10
03.10.2023 | 13:10
03.10.2023 | 12:10
02.10.2023 | 15:10
02.10.2023 | 14:10
02.10.2023 | 12:10
02.10.2023 | 11:10
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.