«Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների քննարկման ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան դիմել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին.
«Պարո՛ն Օսիկյան, վերջին օրերին շատ լայնորեն լուսաբանվում էր այն հարցը, թե ինչպես էր ոստիկանության պետը հայտարարում, որ Գյումրիի դեպքերի հետ կապված ԱԺ պատգամավորներ են զանգահարել իր տեղակալներին և ինչ-որ հարցերով դիմել։ Առաջին հարցը հետևյալն է. արդյոք դու եք այդ տեղակալը, որին զանգել են և ովքեր են եղել զանգահարողները։
Երկրորդ հարցս հետևյալն է. Ոստիկանությունն իրեն թույլ է տվել այսպիսի արտահայտություն. «Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛»։ Հարցս հետևյալն է՝ այդ երբվանի՞ց է ՀՀ ոստիկանության պետը պատգամավորների հետ խոսում «արա»-ով։ Ես սա հատուկ եմ շեշտում, որովհետև, եթե նա շեշտեր անուն ազգանունը դա կլիներ ուրիշ իրավիճակ, բայց եթե նա չի շեշտում անուն-ազգանունը, նա «արա»-ով դիմում է կարգավիճակին, այսինքն՝ ԱԺ պատգամավորներին։ Եթե նա հաջորդ անգամ նման տոնով ու «արա»-ով խոսի պատգամավորների մասին, ապա կարող եք նրան փոխանցել, որ ես էլ նույն կերպ կդիմեմ նրան:
Եթե կա «արա» ու գողական Ազգային ժողովում, թող ոստիկանապետը բարի լինի այդ անունները հրապարակել, որպեսզի բոլորին ամեն ինչ պարզ լինի։ Հակառակ դեպքում, եթե նման ոճը կրկնվի և այդպիսի ասելիքը տարածվի կարգավիճակի վրա, կրկնում եմ՝ ես ինքս պարտավորվում եմ ոստիկանապետին արժանացնել համարժեք պատասխանի»։
Արթուր Օսիկյանը նախ նշել է, որ ցանկություն չունի արձագանքելու պատգամավորի խոսքերին, ապա ավելացրել. «Ո՛չ, ինձ չեն զանգահարել, չգիտեմ ում մասին է խոսքը, և երկրորդը՝ կոչ եմ անում նաև կոռեկտության սահմաններն ամեն դեպքում պահպանել»:
ՀԱԿ պատգամավորն էլ հակադարձել է. «Կարծում եմ՝ դուք այստեղ կոռեկտության կոչ անելու որևէ հիմք չունեիք, և հույս ունեմ, որ դուք կոռեկտության իմ կոչը կփոխանցեք Ձեր ղեկավարին»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.