65-ամյա իրանահայ գործարար Ժորժ Բաղումյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումից երեք օր անց նա մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Գործարարն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել՝ սրտամկանի ինֆարկտ է տարել տարիներ առաջ, մահվանից առաջ տառապում էր շաքարային դիաբետով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով, զարկերակային հիպերտենզիայով: Չնայած նման առողջական խնդիրներին` նրան ոչ միայն գրավով կամ ստորագրությամբ չեն ազատել կալանքից, այլև չեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:
Հանգուցյալի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատավորին և քննիչին պարբերաբար տեղեկացրել է Բաղումյանի առողջական անմխիթար վիճակի մասին, ահազանգել:
Բայց ասողին` լսող էր պետք. Հայաստանի արդարադատության համակարգը խուլ է և համր` ընդունակ լսելու միայն «վերևից» եկող զանգերը կամ օլիգարխիայի գրպանից լսվող արծաթի զրնգոցը:
Բաղումյանն առայժմ դատապարտված չէր և գուցե դատարանում կարողանար ապացուցել իր անմեղությունը, մանավանդ շրջանառվում են վարկածներ, որ ինչ-որ ազդեցիկ շրջանակներ նրան ունեզրկելու խնդիր են լուծել, կարճ ասած` գործարարի ազատազրկումը կարող է հետևանք լինել` ոչ թե կատարած հանցագործության, այլ այն բանի, որ նրա գլխին «սարքել» են:
Եթե նույնիսկ Բաղումյանի նկատմամաբ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչն ուներ անհերքելի ապացույցներ, ապա գոնե կարող էր փոխվել նրա խափանման միջոցը կամ մեղադրյալը տեղափոխվեր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ բուժման տարրական պայմաններ գուցե կան: Ի դեպ, եթե անգամ Բաղումյանը հացագործ էր, պետությունը պարատավոր էր հոգալ նրա առողջության մասին. կատարած հանցանքի համար նա չպետք է հատուցեր կայնքով:
Քննիչին ու դատավորին այս հանգամանքները չեն հատաքրքրել, ինչպես նաև` այն, որ ժամանակին Ժորժը մարտկոցներ է մատակարարել ՊՆ-ին:
Ըստ ամենայնի` քննիչը նույնիսկ լուրջ հիմքեր չի ունեցել կալանքի ժամկետն երկարաձգելու որոշման համար, այլապես ցինիկաբար չէր նշի «կարող է հիմնադրել նոր ընկերություններ, կատարել գործարքներ, առաջացնել հարկային պարտավորություններ ու չվճարել հարկերը» մոտիվացիան:
«Ապրիլի 22-ին արդեն այդ հարցը շատ ավելի կտրուկ դրվեց իմ կողմից։ Ուղղակի հայտարարեցի, որ դատարանը, եթե բավարարի քննիչի միջնորդությունը, Ժորժ Բաղումյանի նկատմամբ, ըստ էության, կայացնում է մահվան դատավճիռ»,- «Ազատություն» ռադիոկայանին դառնացած պատմել է հանգուցյալի փաստաբանը:
Հայաստանի արդարադատության համակարգն` իր ուղն ու ծուծով, հակահումանիստական է, առաջնորդվում է մարդուն անպայման պատժելու կանխավարկածով, եթե կասկածյալը, մեղադրյալը կամ ամբաստանյալը անտեր են, անպաշտպան: Ըստ ամենայնի, Բաղումյանի դեպքն այդ շարքից է: Հարկեր վճարելուց խուսափում են Հայաստանի գրեթե բոլոր օլիգարխները. Ո՞ր դատավորը կամ քննիչը կհամարձակվեր մոտենալ նրանցից որևէ մեկին, էլ չասած` դատելու կամ բանտում անտեր թողելու մասին:
Եվ հակառակը` «տանիք» ունեցողը կարող է գեթ մեկ օր չհայտնվել անազատության մեջ` ինչպես եղավ նախագահ Քոչարյանի թիկնապահի դեպքում, երբ նա հանրային վայրում` «Առագաստ» սրճարանում, դաժանաբար մարդ սպանեց:
Քրեակատարողական հիմնարկում նման դեպքերից հետո` շատ երկրներում անգամ քաղաքական լուրջ գործընթացներ են սկսվում, առնվազն` դիսկուրս է ծավալվում ոլորտի նկատմամբ հանրային վերահսկողությունը մեծացնելու ուղղությամբ:
Հարևան Վրաստանում «բանտային» սկանդալն իշխանափոխության կարևոր պատճառներից մեկը եղավ:
Հայաստանում այս դեպքի մասին առայժմ պատկան մարմինները լռում են:
Լռողների շարքում է նաև Արդարադատության նախարարը, ով շարունակ խոսում է բարեփոխումներ մասին, որոնց առարկայական «արդյունքն» առայժմ բանտերում և կալանավայրերում տիրող անտերությունն է, դատարանների կախվածությունը դատախազությունից:
Ինչո՞ւ են ՔԿՀ-ներն այսքան գերծանրաբեռնված, ինչո՞ւ համար են հիվանդ մարդիկ անօգնական մեռնում բանտում, ինչո՞ւ «Դատապարտյալների հիվանդանոցում» հայտնվելու և մնալու համար կալանավորը պետք է «մուծվի»` անկախ առողջական վիճակից:
Եվ վերջապես` ինչո՞ւ մեր դատարաններն արդարացման դատավճիռներ գրեթե չեն կայացնում:
Սրանք հարցեր են, որոնց Արդարադատության մեր նախարարը չի պատասխանում, ըստ այդմ` տեղին է պարոն Թովմասյանին մեկ հարց էլ տալը` գիտի՞ նա, արդյոք, թե որտեղ է աշխատում…
Եթե չգիտի, ասեմ` համակարգում, որտեղ մարդ են սպանում…
Սուրեն Սուրենյանց
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.