«Հայկական Վարկածն» իր ընթերցողներին, ինչպես խոստացել էր, ներկայացնում է ավագանու ընտրությունների շրջանակներում, Երևանի համայնքներում տիրող նախընտրական իրավիճակի, քաղաքական թիմերի որդեգրած «կուրսի», ինչպես նաև նրանց հույս ու հավատ համարվող թաղային հեղինակությունների գործունեությունը:
Այն իրոք, գնալով ավելի հետաքրքիր նրբերանգներ է ստանում: Արդեն տեղեկացրել ենք, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում ՀՀԿ-ի համար կրիմինալ աշխարհից գլխավոր խաղացողը համարվում է ՌԴ-ի հետ ակտիվ կապերի մեջ գտնվող քրեական հեղինակություն Արթուր Զազարյանը` Տու-ն, ու նրա «թայֆան»: Նույնը ասել չենք կարող Արաբկիր, Շենգավիթ և Նոր-Նորք համայնքների մասին, քանի որ քրեական աշխարհի ու նրանց հովանավոր քաղաքական ուժերի բանեցրած զոռբայության պատկերն այստեղ բոլորովին այլ բնույթի է:
Այստեղ ամեն ինչ տիպիկ «քյարթու» հայկական է: Բոլորը`բոլորին դեմ են, ու բոլորը`բոլորին կողմ. պարզապես հարց է, թե ով որ ժամին, որ քաղաքական ուժի շտաբում կարող է հանգրվանել ու իր սեփական խաղը խաղալ…Կարճ ասած, «տակից» ԲՀԿ-ական են`առերես ՀՀԿ-ական, կամ ընդհակառակը:
Միանգամից նշենք, որ այդ ամենը ակնառու է հատկապես Արաբկիր վարչական շրջանում և Շենգավիթում, ուր թացն ու չորը լրիվ իրար է խառնված:
Սկսենք Արաբկիրում տիրող աջաբսանդալից…
Բանն այն է, որ Արաբկիր համայնքում, ուր քրեական աշխարհի հեղինակություններից մի որոշ հատվածին, իհարկե միջին քաշայիններին, մշտապես «թև ու դուխ» տված ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանի մինի կլանը`սպորտդպրոցի Սպարտակից սկսած, և ԲՀԿ են «խաղացնում», և ՀՀԿ-ին են «քոմակ» լինում, ձեռքի հետ էլ ՕԵԿ-ական Հովհաննես Շահինյանի`Շիրվանի Հովոյի հետ են ախպերություն անում:
Չնայած, ի տարբերություն որոշ «ավտարիտետների», Արաբկիրում «լավ տղու» համարում ունեցող Մասիսը, որն իրականում մեծ շրջապատ, ու ֆինանսական լուրջ լծակներ ունի, ամեն կերպ փորձում է «փաթեթով» փայ դնել սեղանին հատկապես քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի համար, քանի որ, իր իսկ խոսքով, Տարոնն` առաջինը թասիբով ու լավ տղա է, ում համար «արժե լյուբոյ թեմայի մեջ թաթախվել»:
Ի միջի այլոց, չմոռանանք նշել նաև, որ Արաբկիրցի Մասիսը ջերմ հարբերությունների մեջ է ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի`Մխիկի հետ, որոնց, ըստ տարածված լուրերի, կապում են նաև ինչ-ինչ բիզնես շահեր:
Ինչ վերաբերում է Շիրվանի Հովոյին, ու նրա շուրջ դեռ մնացած ջահել-ջուհուլներին, ապա նկատելի է, որ վերջինիս տղերքը`հատկապես Արաբկիրի Շուկայի տարածքում բնակություն հաստատածները, թե Շիրվանի Հովոյի ջրաղացին` այսինքն ՕԵԿ-ի ուղղությամբ, են փորձում ջուր լցնել, թե ՀՀԿ-ի ասածներն են խելոք կատարում, ձեռքի հետ էլ էլ չեն ուզում ԲՀԿ-ի յուղոտ պատառներից զուրկ մնալ…
Մի խոսքով, Արաբկիր համայնքում, բառիս բուն իմաստով «շունը տիրոջը չի ճանաչում»: Այստեղ կատարյալ քաոս է տիրում, թեպետ, մեզ հասած տեղեկություններով, մայիսի 5-ին, ՀՀԿ-ի համար հաշվետուն վերընշված Արաբկիրցի Մասիսն է, որի դեմ այսօր իրոք «խաղ չկա»:
Ինչ վերաբերվում է Շենգավիթ համայնքին, այստեղ տիրող թեժ կրքերի ու ինտրիգների կիզակետում, պատգամավորներ` ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է`Հայկոպի Աբոն, ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը`Կարմելի Հարութը, և կարկառուն ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը, որոնք այսօր «իրար ոտքի տակ են փորում», թեպետ ժամանակին «շոկոլադնի» հարաբերությունների մեջ են եղել:
Հայկոպի Աբոն ու ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը ժամանակին Ձորաբերդ ռեստորանային համալիրում հավասար փայատերեր էին: Սակայն կուսակցական խաղերն ու պալատական խարդավանքները երբեմնի ընկերներին հանեցին իրար դեմ…
Այս ֆոնի վրա բավականին չեզոք դիրքերում է գտնվում ԲՀԿ-ական Կարամելի Հարութը, որն իրականում լավ ընկեր է, և հանուն քաղաքականության, երբեք իր ընկերներին «ժերտվա» չի տալիս: Թեմայից դուրս է, սակայն հիշեցնենք, որ նույն Կարամելի Հարութն, առանց մի շարք հանգամանքներ հաշվի առնելու, մինչև վերջ մասնակցեց ՃՈ նախկին պետ, իր վաղեմի ընկեր, Մարգար Օհանյանի դատավարությանը, որին մինչ օրս այցելում է, ու փորձում է սատար կանգնել:
Կոնկրետ, այսօր նույն Հարություն Ղարագյոզյանը, որևէ մեկի հետ խաղերի ու «ռազբորկաների» մեջ չի մտնում, ոչ էլ գործընկերների բոստանն է քար գցում, այլ ընդամնեը ԲՀԿ-ի համար իր հասանելիք պարտքն է կատարում:
Իհարկե, նույնը չենք կարող ասել պատգամավոր Մարտին Սարգսյանի համար, որը հանուն ՀՀԿ-ի ու Տարոն Մարգարյանի հաղթանակի պատրաստ է դիմել ամեն միջոցի:
Այսօր, հանուն ՀՀԿ-ի հաղթանակի, նա ոտքի է հանել Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանի`Կադիլակ Սերոժի, և նրա եղբայրների ողջ շրջապատը, որոնք ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս լուրջ հարցեր լուծողների համարում ունեն:
Նկատնեք, որ Կադիլակ Սերոժի տղաները այս համայնքում բավականին բիրտ կանոններով են խաղում, քանի որ նրանց թև տվող Կադիլակ Սերոժի Օրենբուրգում ապրող եղբայրը`Արմենը, օրվա 24 ժամը հարցեր է լուծում ու աչքաթող չի անում Շենգավիթ համայնքի կորդինացումը:
Այնպես, որ մեծ հարցական է, թե կոնկրետ այստեղ ինչպես է «խաղալու» ԲՀԿ-ն, և առհասարակ, կարո՞ղ է արդյունք ակնկալել:
Իսկ թե ինչպիսին է նախընտրական վիճակը Նոր-նորք և Կենտրոն համայնքներում, կարդացեք մեր հաջորդ հրապարակման մեջ:
Ա. Վարդանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.