Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրն արտագաղթն է. սա սոցիալական արտագաղթ չէ, սա անպաշտպանվածության արտագաղթ է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, սա ընտրություններից հետո նոր թափ առած արտաղագթ է և շարունակվելու դեպքում երկրի բանակ, կրթություն, հարկատու և մնացած համակարգերը կքայքայվեն:
«Այն, ինչ տեսա սահմանի վրա` սահմռկեցուցիչ էր: 300-400 երիտասարդ տղամարդ գնում էր: Գնում են գլխիկոր, ջարդված, մի մասը՝ հիասթափված, մի մասը՝ փրկված, և սա դեռ միայն ցամաքային սահմանն է, մի մասն էլ գնում է ինքնաթիռով»-նշել է նա։
Ըստ Մանուկյանի, 4 քաղաքական ուժեր միավորվելով `կարող են Երևանը իշխանության ձեռքից վերցնել, այժմ քաղաքացին վերահսկողությունից դուրս է եկել:
«Բայց մեզանից վատթար լինելը մխիթարանք չէ։ Եվրոպական կառույցները հույսները կտրել են և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից՝ թե՛ դեմոկրատիայի, թե՛ Արցախի հարցերում։ Սա շատ վատ է, և դրան գումարվում է մեր իշխանությունների ոչ լեգիտիմությունը, որն ուղիղ համեմատական է, նման վիճակին»,-նկատել է պատգամավորը:
Անդրադառանալով, երեկ տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքին, Արամ Մանուկյանն ընդգծել է, որ միտինգին մասնակցում էր այնքան մարդ, որքան վերջին միտինգներին, բայց մարդաքանակը չէր, որ որոշիչ էր, այլ՝ ոգին, որը կար։
«Շատ լավ հանրահավաք էր, ոգևորող էր էներգետիկան, երթից ուղղակի հաճույք ստացա, տրամադրություն կար, մարդ ես զգում քեզ, արժանապատիվ, քաղաքացին քաղաքացի էր, աչքերում լույս կար, պայքար կար»,-կարծում է ՀԱԿ խմբակցության քարտուղարը:
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նման է Ալլա Պուգաչովային՝ ամեն անգամ ասում է՝ էլ չեմ երգելու, ու էլի երգում է, Արամ Մանուկյանը պատասխանել է «Ես լկտիներին չեմ մեկնաբանում»:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.