Երեկ կիրակի էր, բայց Երևանի ավագանու ընտրարշավում տեղի են ունեցել ուշագրավ իրադարձություններ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկայնն ու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել են իրենց թիմակիցների ընտրարշավին:
Հատկապես տպավորիչ է եղել Ծառուկյանի հանդիպումը ԲՀԿ անդամ հարյուրավոր երիտասարդների հետ:
ԲՀԿ նախագահը քաղաքականությունից և ընտրություններից չի խոսել, երիտասարդներին հորդորել է` չլքել երկիրը: Նա մասնավորապես ասել է. «Դուք եք այն ուժը, որը կարող է մեր երկիրը դարձնել ավելի հզոր ու մրցունակ: Ձեր աչքերի փայլն ու վստահությունը ոգեշնչում է ինձ, պարտավորեցնում ավելի շատ աշխատելու՝ հանուն մեր երկրի ու ձեզանից յուրաքանչյուրի բարօրության»:
Գ. Ծառուկայնի, ըստ էության, ապաքաղաքական ելույթը հուշում է, որ կարևոր է եղել ոչ թե նրա խոսքի բովանդակությունն, այլ` ներկայության փաստը: Սա յուրօրինակ պատասխան է հանրապետականների քննադատությանը, Ծիծեռնակաբերդի միջադեպին. ԲՀԿ նախագահն, իր ներկայությամբ, փաստել է, որ ստանձնում է անձնական քաղաքական պատասխանատվություն և չի պատրաստվում հեշտությամբ զիջել իր դիրքերը:
Ի դեպ, Ծառուկյանի կուսակցական ընկերներն երեկ գերհագեցած օրակարգ են ունեցել:
ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը հանդիպել է Նոր Նորքի իններորդ զանգվածի ընտրողներին, ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն` ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Էլինար Վարդանյանի ուղեկցությամբ, եղել է Ավան համայնքում: Օսկանյանն, իր ելույթում, զուգահեռներ է տարել խորհրդային և մեր իրականությունների միջև և ասել է, որ երկրի զարգացման թիվ մեկ խոչընդոտը քաղաքական մենաշնորհն է:
Րաֆֆի Հովհաննիսյանի առջև մարզերում փակվում են դահլիճների դռները, երեկ` Քանաքեռ, Զեյթուն համայնքում, հոսանքազրկվել է այն տարածքը, որտեղ Րաֆֆին և իր թիմակիցները հանդիպում էին ընտրողներին: Դա առիթ է դարձել, որպեսզի վեճ և քաշքշուկ առաջանա «Բարև Երևան» դաշինքի անդամների և ոստիկանության աշխատակիցների միջև:
«Ժառանգություն» կուսակցության նախագահն ասել է, որ սա իշխանության վերջին ջղաձգումն է և հավաստիացրել է, որ մայիսի 5-ին մայրաքաղաքի իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին:
1in.am կայքին տված հարցազրույցում ավելի հավակնոտ հայտարարություն է արել դաշինքի ցուցակի չորրորդ համար Ստյոպա Սաֆարյանը: Նա ասել է, որ իրենք են այս ընտրարաշավի առաջատարը:
Երեկվա մյուս ուշագրավ իրադարձությունը տեղի է ունեցել Ավան համայնքում, որտեղ քայլերթ անող դաշնակցականներն` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, պատահաբար հանդիպել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ձեռքսեղմումներ, ողջագուրումներ, մի խոսքով` ամեն ինչ, որը բնորոշ է քաղաքակիրթ մրցակիցներին և ընտրություններին:
Մալաթիա-Սեբաստիա համայնքում, մոտ հիսուն ընտրող է մասնակցել ՀՅԴ ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանի հետ հանդիպմանը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն ասել է, որ առաջիկա ընտրությունները պետք է վերածել իշխանության անվստահության հանրաքվեի:
Դաշնակցության ցուցակի երկրորդ համար Աղվան Վարդանյանը գլխավոր խնդիր է համարում` ընդդիմության շատ ձայն հավաքելը: Այս մասին նա ասել է news.am կայքին:
Գարեգին Նժդեհի անվան հրապարակում ՀԱԿ ղեկավարները հանդիպել են իրենց համակիրներին:
Կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ մայիսի հինգը լավ շանս է` ՀՀԿ քաղաքական մենաշնորհից ազատվելու համար:
Սակայն ՀԱԿ գլխավոր զենքը` հակաքարոզչությունն է: Ահավասիկ, Մանուկյանը` դիմելով գործող քաղաքապետին, ասել է. «…այ ջահել ջան, ոնց մի քանի տարվա ընթացքում քո աշխատավարձով հավաքեցիր, մենք էլ ենք ստացել էդ աշխատավարձը, ինչո՞ւ մենք չունենք նման հարստություններ, թե՞ մենք դեպուտատ չէինք, մենք նախարար չէինք, մենք քաղաքապետ չէինք»:
Մանուկյանը նույն ագրեսիվ տոնով անդրադարձել է ՕԵԿ-ի քարոզարշավին: «Հիմա «Օրինացի» առաջին համարը` Արմեն Երիցյանը, մի նենց չքմեղացել է, ընդդիմադիր ելույթներ է ունենում, պատկերացնո՞ւմ եք՝ «Օրինաց երկիրը» ընդդիմադիր է, Հայաստանում մի մարդ գտեք, որ հավատա, որ Արթուրիկը՝ ԱԽՔ—ը, ընդդիմադիր է, մեղա քեզ, տեր, ամեն անգամ էս կապիկությունները մեր գլխին խաղացել են` Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, բայց չեմ կարծում, թե մեր ժողովուրդը չի ջոկում` ով ով է»:
Իսկ ՕԵԿ-ի ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն արաբկիրցիներին խոստացել է միջին բիզնեսի զարգացում, Կիևյան կամրջի հարևանությամբ գործող շենքերի բնակիչներին ասել է, որ կլուծի նրանց հուզող հիմնական հարցը` ձորում գործող ռեստորանների աղմուկն այլևս նրանց չի խանգարի:
Այսօր մեկնարկում է քարոզարշավի վերջին, թերևս` ամենադրամատիկ շաբաթը:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.