ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շաբաթ կիրակին անցկացրեցի հանրապետության հյուսիսում։ Առիթը բաց չթողեցի մի քանի ժամով հատելու Վրաստանի սահմանը։ Ու տեսա մեր օրերում ցնցող մի տեսարան. հարյուրավոր ու հազարավոր հայեր ոտքով լքում են Հայաստանը։ Իրապես, վերջին տարիներին արտագաղթ միշտ է եղել։ Բայց այսպիսի բան ես չէի տեսել։ Ես նույնիսկ հարցրեցի, թե այս ի՞նչ է եղել։ Մեր սահմանապահների հետ կանգնած քաղաքացիները, իսկ ապա նաև սահմանապահները և, ի վերջո, վրաց սահմանապահները փաստեցին, որ մարդկանց այս հարյուրավոր մետրերի կենդանի հոսքը, արտագաղթը աննախադեպ է բոլոր ժամանակների համար։ Տղամարդ, կին, ծեր, մանուկ ոտքով, իրերով (քառակուսի բրեզենտի նյութից սարքած բոխչաներով, ուր քնելու տեղաշորն է) լքում են Հայաստանը։ Այս գաղթականների բանակը հիշեցնում 1941-ը, 1915-ը և այլն։ Տարբերությունն այն է, որ մարդիկ ուրախ էին։ Մի քանի բողոք լսեցի ընդամենը. մարդիկ չեն կարողանում իրենց հետ տանել ընտանի կենդանիներին։
Ի դեպ պետությունը կարող էր այստեղ մի ծառայություն ստեղծել՝ մարդկանց կենդանիներին (շուն, կատու և այլն) կենտրոնացված կարգով հասցնելու ուղղությամբ։ Ինչևէ, ինձ մի ահավոր թիվ ասացին՝ ապրիլի 21-ին իբր թե Բագրատաշենի անցակետով 6000 մարդ է անցել։ Հայ սահմանապահներն ասում են, որ օրը 1000 մարդը հազվադեպ թիվ է։ Սովորաբար մի քանի հարյուր են անցնում (նկատի ունենք նրանց, ովքեր գնում են առանց մեքենաների՝ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և/կամ ոտքով)։ Վրացիներն ավելի մեծ թվեր են նշում։ Ես էլ եմ կարծում, որ 6000-ը մեծ թիվ է։ Գուցե պատահականությ՞ուն։ Սովորաբար այս մի անցակետով Հայաստանն օրեկան լքում է հավանաբար 400-500 մարդ։ Աչաջուրցի մի քանի երիտասարդներ մոտեցան։ Ուրախ էին տղաները, խրոխտ ու վճռական։ Արտագաղթում էին։ Ասացին, որ օր է եղել որ իրենց գյուղից 120 մարդ է հեռացել։ Անհավատալի է։ Դա շատ մեծ թիվ է։ Եթե ճիշտ լիներ գուցե թե Աչաջուրը կմտներ Գինեսի ռեկորդների գիրք։
Հետո, հետո սուրճ էինք խմում Նոյեմբերյանի սրճարաններից մեկում։ Եվ պարզվեց, որ մատուցողուհին վրացուհի է։ Սա չէր կարող վրիպել ուշադրությունիցս։ Խնդրեցի պարզել մանրամասները։ Պարզվեց, որ օրեկան 4-5000 դրամը մրցունակ աշխավարձ է Վրաստանի քաղաքացիների համար։ Նրանք մի քանի տասնյակն են տարածաշրջանում։ Ի վիճակի են ամեն օր կամ շաբաթը մեկ սահմանն անցնել։ Իմ հարցին թե Ռուսաստանում ավելի բարձր են վարձատրում, ի՞նչու Ռուսաստան չեք գնում, վրացուհին ասաց, որ այս տարածաշրջանը իր հայրենիքն է։ Ճիշտ ու հպարտ պատասխան։ Եթե Ադրբեջանի հետ լավ լինեինք, վստահ եմ, լիքը ադրբեջանցիներ կլինեին։ Այո, Հայաստանը բոլորի հայրենիքն է։ Բացի հայերի՞ց»։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.