Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնն առաջիններից մեկն էր, որի հարցը Սերժ Սարգսյանը լուծեց հնարավորինս արագ՝ վարչապետի պաշտոնի «ժամկետում»: Ինչպես հայտնի, է, երբ լրանում էր վարչապետի նշանակման ժամկետը, Սերժ Սարգսյանը միաժամանակ նաև իրենց պաշտոններում վերանշանակեց արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին, անուղղակի արձանագրելով, որ այդ պաշտոնները Հայաստանի համար իրենց կարևորությամբ դե ֆակտո գրեթե հավասարազոր են վարչապետի պաշտոնին:
Հայաստանի վարչապետն առայժմ չի արտահայտվել Սյունիքի արոտավայրերի հետ կապված խնդրի կապակցությամբ, որը կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, այն բանից հետո, երբ իրանական «Ֆարսնյուզ» գործակալությունը տեղեկություն հրապարակեց, որ ամռանը հավանաբար տասը հազար իրանցի իրենց ոչխարներով կարող են տեղափոխվել Սյունիքի արոտավայրեր:
Ընդհանրապես, այդ հարցը Հայաստանի իշխանությունը կարծես թե լռության է մատնում: Հարցն արդեն տևական ժամանակ հուզում է հանրությանը, սակայն իշխանությունը դրա կապակցությամբ որևէ հանգամանալից պատասխան չի տվել, փորձելով սպառիչ տեղեկատվություն տալ կատարվածի կամ կատարվելիքի կապակցությամբ: Դա հիմք է տալիս ենթադրել, որ առկա իրավիճակն այդքան էլ հարմար չէ սպառիչ կերպով ներկայացնելու համար, քանի որ կհարուցի բողոքի ավելի մեծ ալիք: Այլապես ինչու պետք է իշխանությունը չսպառեր թեման ու փակեր հարցը:
Առավել ևս այժմ, երբ իրանական գործակալությունը կամա թե ակամա բորբոքեց թեման, ինչը նաև դարձավ ռուսական որոշ լրատվամիջոցների հրապարակումների առիթ:
Բուն խնդիրը այստեղ ոչ միայն արոտավայրերն են, այլ նաև հայ-իրանական հարաբերությունը: Արոտավայրերն իրանցիներին վարձակալության հանձնելու հեռանկարը մտահոգել է թե բնապահպաններին, թե Հայաստանի անվտանգության այլ ասպեկտներով շահագրգռված շրջանակներին՝ հանրային խմբեր, կուսակցություններ, անհատներ: Այդ մտահոգությունները մոտեցել են հայ-իրանական հարաբերությանը, որում առնվազն տհաճ իրավիճակ է ստեղծվել, երբ Հայաստանի հասարակությունը ստիպված է մերժողական դիրքորոշում ցուցաբերել Իրանի հանդեպ, որը Հայաստանի կարևոր տնտեսական և ռազմա-քաղաքական գործընկեր է և որի հետ հարաբերության կայուն միջավայրը կենսական է այսօրվա Հայաստանի համար:
Արոտավայրերի խնդիրը, ինչպես հայտնի է, ծագել է Սյունիքի մարզային իշխանության և Իրանի Հյուսիսային Ատրպատական նահանգի իշխանության միջև պայմանավորվածությունների արդյունքում: Այլ կերպ ասած, արոտավայրերի հարցը իրանցի գործընկերների հետ բարձրացրել ու քննարկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Լիսկան:
Ամենայն հավանականությամբ, նա չի գիտակցել, թե ինչ կրակի հետ է խաղում: Լիսկան հավանաբար կարծել է, թե դա որևէ մեկի ազատության, կամքի հանդեպ բռնանալու հերթական մի ակտ է, որը հնարավոր է անցկացնել ավանդականի նման: Զարմանալի էլ չէ, որ խնդրի մեղմ ասած առավել լայն և ընդգրկուն, ինչպես նաև պայթյունավտտանգ բնույթը նա չի գիտակցել: Դա գիտակցելու, ըմբռնելու համար Լիսկան պետք է անձամբ նստի, գլուխ ջարդի այդ խնդիրների վրա: Իսկ նա սովոր է և պատրաստ է ջարդել ուրիշների գլուխները:
Բայց, արդյոք Հայաստանի պետական կառավարման համակարգում չկա մեկը, ում գլուխն ունակ էր ավելիին և կարող էր ժամանակին կանխել Լիսկային: Երբ Հայաստանի ընդդիմության դաշտում որևէ ճանճ է տզզում, իշխանությունն անմիջապես տեղեկանում է այդ մասին, հաճախ նույնիսկ դեռ չտզզացած:
Մի՞թե տեղյակ չէին, թե Լիսկան ինչ հարցեր է քննարկում իրանական կողմի հետ և այդ հարցերն ինչ անցանկալի բարդություններ կարող են առաջացնել հայ-իրանական հարաբերության հեռանկարի համար: Թե իշխանությունն էլ ուղիղ հեռախոսակապով մասնակցում էր Լիսկայի և ատրպատականական տեղական իշխանության բանակցությանն ու հաշվում հնարավոր եկամուտները, ժամանակ չունենալով մտածել անգամ հայ-իրանական հարաբերության համար առկա մարտահրավերները հաշվելու մասին:
Ներկայում ակնհայտ է, թե ինչ տհաճ հանգրվանի է հասել թեման և որքան նուրբ վարք է պահանջում այն, հայ-իրանական հարաբերությունն արոտավայրի չվերածելու համար:
Իսկ ինչ կապ ունի այստեղ արտաքին գործերի նախարարը, ով առաջիններից մեկն էր, որ վերանշանակվեց մնացյալ կառավարությունից շատ առաջ:
Բանն այն է, որ տեղի է ունեցել էապես անխոհեմ մի քայլ, որով բացվել է մի խնդիր, որը բացարձակապես չի բխում Հայաստանի հասարակության և պետության շահից: Ավելին, այն հակասում է այդ շահին և դրա համար առաջացնում էական վտանգներ: Դե յուրե, այդ քայլը կատարել է Սյունիքի մարզային իշխանությունը: Այսինքն, այդ իշխանությունն իր քայլով փաստացի վտանգի տակ է դրել հայ-իրանական հարաբերության կայուն միջավայրը: Իսկ այստեղ արդեն խնդիրն առնչվում է արտաքին գործերին: Այդ նախարարությունը խնդրին պետք է արձագանքեր դեռևս սաղմնային փուլում, կանխելով ծավալման հետագա դաշտի ընդլայնման հավանականությունը: Բայց, որպես կանոն, Հայաստանի արտգործնախարարությունը որևէ խնդրի չի անդրադառնում մինչ դրա վտանգավոր ծավալներ ընդունելը կամ պարզապես տեղի ունենալը:
Բայց, կարծես թե օրինաչափություն է դառնում և այն, որ Հայաստանի արտգործնախարարության պարագայում կասկածի տակ է նաև խնդիրներին գոնե պոստֆակտում արձագանքելու կարողությունը: Բանն այն է, որ արտգործնախարարությունն այս դեպքում պետք է վաղուց արդեն Սերժ Սարգսյանի առաջ հստակորեն դրած լիներ Սյունիքի մարզպետի պաշտոնանկության հարցը, որպես պետական շահը վտանգի ենթարկած նախաձեռնության հեղինակ: Թեև, հարցն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանն էլ պետք է չսպասեր արտաքին գործերի նախարարության այդ քայլին, առավել ևս, որ ով ով, բայց Սարգսյանը պետք է լավ գիտենա, որ արտգործնախարարությունից այդպիսի քայլեր սպասելն անիմաստ է:
Եթե իհարկե «արոտավայրերի բիզնեսի» նախաձեռնության հեղինակը Լիսկան է, և ոչ թե ասենք ընդամենը բրոկեր պաշտոնական Երևանի և Հյուսիսային Ատրպատականի միջև:
Lragir.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.