Եթե չլինեին հայրենանվեր ազատամարտիկներն ու պրոֆեսիոնալ զինվորականները, որոնք ազգի համար ճակատագրական՝ Արցախյան ազատամարտի տարիներին, իրենց կրծքով պաշտպանեցին մեր գոյության և հարատևության իրավունքը, Հայոց եղեռնը կկրկնվեր նաև 20-րդ դարի վերջին:
Ամենազարհուրելին ու զավեշտականը այն խայտառակ փաստն է, որ հենց ապրիլի 24-ին է, մամուլում լույս տեսնում «անմաքուր» հոդված Պաշտպանության նախարարի մասին:
Այն մարդու մասին, որն ազգի համար բախտորոշ պատմական ժամանակահատվածում իր հերոսությամբ, նվիրվածությամբ ու զինվորական ունակություններով հաղթանակ կերտող հերոսներից մեկն է: Այդ հոդվածը վիրավորանք եմ համարում այն բոլոր հերոս զինվորականների համար, որոնք առնչվել են Սեյրան Օհանյանի հետ, և գիտակցում են նրա իրական արժեքն ու համամիտ չեն լրագրողական գնահատականի հետ: Որպեսզի իրական ու առարկայական լինի իմ խոսքը բերեմ օրինակներ, որոնք բացահայտում են Սեյրան Օհանյանի՝ որպես հայի, զինվորականի ու նախարարի կերպարը:
Երբ նշանակվեցի Արևելյան զորախմբի հետախուզության պետ, նույն զորախմբի շտաբի պետն էր փոխգնդապետ Վալերի Չիչյանը, որը նույն գնդում ծառայել է Սեյրան Օհանյանի հետ՝ որպես գումարտակի հրամանատար: Նա պատմում էր, թե ինչպես են Արցախյան ազատամարտի առաջին օրերին, գիշերները Սեյրան Օհանյանի հետ հանել ձեռքի նռնակների պահպանիչ օղակները, փոխարենը՝ մեխ դնելով, որպեսզի այդ նռնակները հասցնեն ազատամարտիկներին: Յուրաքանչյուր նռնակի օղակը հանելով՝ նրանք իրենց կյանքն են վտանգել:
Առաջին անգամ Սեյրան Օհանյանի մասին լսել եմ այն ազատամարտիկներից, ովքեր Շուշիի ազատագրման ժամանակ կռվել են ուղություններից մեկում, որի հրամանատարն էր Սեյրան Օհանյանը: Նրանք բոլորն առանց բացառության, հիացմունքով, մեծարանքով էին խոսում նրա մարտավարական ունակությունների և անձական քաջության մասին, մարդկային հատկանիշների ու ազնվաբարո պահվածքի մասին, իսկ երբ Սեյրան Օհանյանը արտասահմանում բուժվելուց հետո, ոտքը կորցրած՝ վերադառնում էր Արցախ՝ մերժելով Հայաստանի պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկը, նա այցելեց գեներալ Ֆելիքս Գզողյանին (Արցախի ինքնապաշտպանական ուժերի շտաբի պետ), հրամանատարական կետում մենք ծանոթացանք, իսկ երբ ես գրկեցի նրան ու իջեցրեցի աստիճաններից, այդ փոքրիկ, նիհար ու վտիտ մարմնի մեջ զգացի հայի հարատևման ուժն ու պայքարի ոգին:
Մի՞թե երեսնումյա երիտասարդ տղան, որը կորցրել էր ոտքը, բայց վերադառնում էր մահվան երախ՝ պաշտպանելու իր ազգը, արժանի է հայ մարդու քամահրական վերաբերմունքին:
2003 թվականի հոկտեմբերին, Հեյդար Ալիևը պաշտոնապես հայտարարեց, որ վերջնական պարտության է մատնելու հայկական ուժերին և ողջ ռազմաճակատում անցավ լայնամասշտաբ հարձակման:
Ինձ բախտ է վիճակվել՝ որպես զորամիավորման զորային հետախուզության պետ, մասնակցելու Ֆիզուլի -Հորադիզ ռազմական հատվածի ռազմական գործողություններին, որի ժամանակ արցախյան ուժերի համակարգող հրամանատարն էր Սեյրան Օհանյանը:
Հաճախ էի լինում նրա հրամանատարական շտաբում, հրամաններ ու հանձնարարություններ ստանալու համար, և հաճախ ականատես էի լինում, թե ինչպես էր ոտքի վերքի արյունը լվանալով ու վիրակապելով, շարունակում օր ու գիշեր ղեկավարել անընդհատ ընթացող մարտական գործողությունները:
Առողջական այդպիսի ծանր վիճակում, նա ամեն օր այցելում էր խրամատներ, ոգևորելու ու առաջնորդելու զինվորներին ու սպաներին, իսկ կարճատև հանգստի ժամերին, նա աշխատում էր նոր պլանների ու մարտավարական խնդիրների լուծման վրա:
Հայ ժողովրդի ամենամեծ բարեկամը, հայրենիքի պաշտպան-զինվորականն է, որի հասցեին նետված ցանկացած վիրավորական խոսք ուղղված է ազգի արժանապատվությանը: Ես ծառայել եմ Սեյրան Օհանյանի պաշտապանության նախարար նշանակվելուց հետո, և ցայսօր ունեմ սերտ կապեր բանակում ծառայող սպաների հետ, և մամուլի հրապարակման այն պնդումը, որ սպաները նրան համարում են թույլ նախարար, ես համարում եմ գարշելի սուտ:
Բանակում Օհանյանը վայելում է բարձր հեղինակություն և իր մեջ կրում է վեհ մարդկային հատկանիշներ: Քար մի՛ նետեք Արցախյան ազատամարտի ու բանակի հերոսների վրա , մի՛ վախեցեք գրել ազգը կործանող ու թալանող գործիչների ու երևույթների մասին:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից,
պատմաբան-հասարակագետ, պատմական գիտությունների թեկնածու
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.