Երեկ, երբ հետևում էի ՀՀԿ քարոզարշավին` հայտնաբերեցի երեք տիպի Տարոն:
Մեկն այն է, որ խելոք, գլուխը կախ լսում է իր վերադասին: Այս կերպարն ամենևին չի համապատասխանում Երևանի քաղաքապետի կարգավիճակին:
Երկրորդը` նախընտրական հանդիպումներում հանդես եկող Տարոնն է: Այդ ելույթներում մի տեսակ արհեստականություն կա, բացակայում է բովանդակությունը:
Այ, ինձ ամենից շատ հարազատ է այն Տարոնը, որը ժողովրդի հետ անմիջական զրույցի է բռնվում` բեմականացված հանդիպումներից հետո: Այդ Տարոնը կարող է օգնել քաղաքին ու ժողովրդին:
Երեկ այնպես էր ստացվել, որ Տարոնի երեք կերպարներն էլ դրսևորվել են:
Երեկ գործող քաղաքապետի ընտրարշավին, ըստ էության, միացել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին:
Շրջայցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ իր տպավորություններն է կիսել ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող խոշոր ծրագրերի հետ կապված՝ հաջողություններ մաղթելով քաղաքապետին հիշյալ մեծածավալ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Նախագահը նշել է, որ ժամանակի հետ փոխվում ու ավելանում են պահանջները, և նման խոշոր ծրագրերի իրականացումը Երևանի զարգացման տեսակետից ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է խոշոր ծրագրերին զուգահեռ քաղաքի ամենօրյա խնդիրներով ակտիվ զբաղվելը:
Երեկ Տարոն Մարգարյանը հանդիպել է նաև Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի ընտրողների հետ: Բնակիչներին առավելապես հետաքրքրել է գազիֆիկացման խնդիրը:
Երեկ, սակայն, գործող քաղաքապետին ուղեկցել են նաև տհաճ լուրերը: Ա1+ հեռուստաընկերությունը պատրաստել էր մի տեսանյութ, որում, փաստական տվյալների հիման վրա, ապացուցվում էր, որ Նոր Նորքի դպրոցների տնօրենները ցուցակագրում են մարդկանց, ովքեր մայիսի 5-ին քվեարկելու են Տարոն Մարգարյանի օգտին: ՀՀԿ նախընտրական շտաբն այս փաստն առայժմ չի մեկնաբանել:
ԲՀԿ ներկայացուցիչները` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, եղել են Նորք-Մարաշ և Էրեբունի համայնքներում:
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսել է ստեղծված վախի մթնոլորտի մասին, ասել է, որ եթե չլինեն փոփոխություններ, Հայաստանն արնաքամ կլինի: Քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել է նաև ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը:
Նոր Նորքում «Բարև Երևան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է առևտրի, տրանսպորտի ոլորտի խնդիրներին:
Ա1+ հեռուստաընկերության տարբեր հաղորդումների մասնակցել են այս դաշինքի ներկայացուցիչներ Անահիտ Բախշյանն ու Դավիթ Սանասարյանը: Վերջինս ասել է, որ առաջիկա ընտրություններում իրենք վստահված անձիք կունենան բոլոր տեղամասերում:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն երեկ նույնպես հնարավոր է համարել ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումը` հետընտրական փուլում:
Երեկ, Դավիթաշեն համայնքում, առաջին անգամ հարազատ կուսակցության քարոզարշավին մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա հաջողության գրավական համարել է ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը:
ՀՅԴ Գերագույն մարմնի շենքում Բուզանդի փողոցի տարածքը գերակա հանրային շահ ճանաչվելու հետևանքով խաբված բնակիչները հանդիպել են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:
ՀՅԴ ցուցակի երկրորդ համար Աղվան Վարդանյանն, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում, անամոթություն է համարել` Տարոն Մարգարյանին լավագույն քաղաքապետ համարելը:
Նախօրեին «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը քննադատել էր ՕԵԿ-ին: Այդ կուսակցության քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն երեկ ասել է. «Արդեն հասել ենք նրան, որ Անահիտ Բախշյանն արդեն իր ասուլիսում Երիցյան Արմենի թեզերն է օգտագործում, որ ասուլիսը մի քիչ որակ ստանա: Մի լավ խոսք կա, ասում է. «տեղ հասանք»: Անպայման Երիցյան Արմենն էլ մի տղամարդու ձեռք բռնած պետք է նկարվի, որ ասեն սիրում ենք նրան: Մենք սիրում ենք մեր կանանց և բալիկների ձեռքը բռնենք նկարվենք, այլ ոչ թե տղամարդկանց ձեռքը բռնած նկարվենք ու Երիցյան Արմենին էլ անուն դնենք»: Արմեն Երիցյանը, հավանաբար, նկատի է ունեցել «Բարև Երևան» դաշինքի ցուցապաստառը, որտեղ ձեռք-ձեռքի տված նկարված են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Ի դեպ, Էրեբունիում բնակվող Երիցյանը կարևորել է, որ հաջորդ քաղաքապետը հենց էրէբունցի լինի:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.