Վերջին տարիներին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ ասոցացվող «Սպայկա» ընկերությունը, կարծես, սկսել է ավելի հաճախակի հայտնվել դատարաններում:
Տարբեր ընկերությունների հետ նրա դատական վեճերը վերաբերում են գումարային, նյութական պահանջներին:
Նման դատական վեճերից մեկն էլ դիզվառելիքի բիզնեսով զբաղվող խոշոր ընկերություններից մեկի` իշխանամերձ օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ է:
«Ֆլեշն» այս տարեսկզբին դիմել է դատարան` «Սպայկա» ընկերությունից պահանջելով մոտ 136.000.000 դրամ: Հայցվորը՝ որպես իր պահանջի հիմք, դատարան է ներկայացրել 2012թ-ի 6 ամիսների հաշիվ-ապրանքագրերը. ըստ այդմ` «Ֆլեշը» մատակարարման պայմանագրի համաձայն` 14.01.2012 — 28.07.2012թթ. «Սպայկա» ՍՊԸ-ին մատակարարել է դիզելային վառելիք։ Նշված ժամանակահատվածում «Սպայկան» ստացել է ընդհանուր 157.369.210 դրամ արժեքով ապրանք, որի դիմաց մինչև 2013-ի սկիզբը վճարել է ընդամենը 31.227.300 դրամ գումար:
Այսինքն՝ դատարան դիմելու պահի դրությամբ, «Սպայկայի» հիմնական պարտքը հայցվորին կազմել է 126.141.910 դրամ։ Սակայն մատակարարման պայմանագիրը նախատեսել է նաև կետեր` լրացուցիչ պարտավորություններ այն կողմի համար, որը համագործակցության ընթացքում անբարեխիղճ կգտնվի: Դրանցից մեկով էլ գնորդը` «Սպայկան», յուրաքանչյուր խմբաքանակի համար պարտավորվել է վճարել մատակարարման պահից 50 օրվա ընթացքում, իսկ չկատարելու դեպքում` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել տույժ` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով։
«Ֆլեշի» կատարած հաշվարկը ցույց է տվել, որ 2012թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Սպայկայի» ընդհանուր պարտքը իրեն` կազմում է 135.970.610 դրամ, որից 126.141.910 դրամը մատակարարված դիզվառելիքի դիմաց վճարման ենթակա գումարն է, 9.828.704 դրամը` տուժանքը։ Ուստի, «Ֆլեշը» խնդրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանից` «Սպայկա» ՍՊԸ-ից հօգուտ իրեն բռնգանձել 135.970.610 դրամ` պարտքի գումարի վրա տուժանքի հաշվարկը շարունակելով մինչև պարտավորության փաստացի կատարման պահը։
Բացի այդ, հայցվոր «Ֆլեշ» ՍՊԸ-ն խնդրել է դատարանից` նույն պատասխանող կողմից հօգուտ իրեն բռնագանձել ևս 13 միլիոն դրամ` որպես սույն գործով փաստաբանական ծառայությունների համար կատարված ծախսերի փոխհատուցում: Հայցվորը ներկայացրել է նաև համապատասխան պայմանագիրը` կնքված փաստաբանական ծառայություներ մատուցող «Պրեցենդենտ» ՍՊԸ-ի հետ:
Պատասխանող «Սպայկա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանն, իհարկե, առարկել է, սակայն` հենց այդ 13 միլիոն դրամ փաստաբանական ծախսի հատուցման մասով. նրա առարկությունը ձևակերպվել է մոտավորապես այսպես` «մեկ-երկու ժամում գրած այդ երեք էջի համար, որտեղ ընդամենը պայմանագրի երկու կետ է նշված, հղում մեկ իրավանորմի և չկա ոչ մի մեկնաբանություն, դրա համար 13 միլիո՞ն»: «Սպայկայի» ներկայացուցիչը այդ 13 միլիոնը համարել է ոչ խելամիտ գումար, որը փորձում են անհիմն ստանալ իրենցից, և խնդրել է այդ մասով հայցը բավարարել մասնակի` ոչ ավել 500.000 դրամից:
Սակայն հայցվոր «Ֆլեշի»-ի ներկայացուցիչ Վահագն Թորոսյանը պնդել է հայցապահանջը` նշելով, որ 13 միլիոնը ևս պետք է բռնագանձվի որպես դատական ծախս:
Դատարանը լսելով կողմերի փաստարկները և ուսումնասիրելով գործում ներկայացված ապացույցները` բավարարել է հայցը. վճռել է` «Սպայկա» ՍՊԸ-ից հօգուտ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բռնագանձել 135.970.610 դրամ, որից 126.141.910 դրամը մատակարարված դիզելային վառելիքի դիմաց վճարման ենթակա գումարն է, 9.828.704 դրամը` տուժանքը, ինչպես նաև սկսած 30.09.2012թ-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը բռնագանձել կողմերի միջև 18.02.2012 թ. կնքված մատակարարման պայմանագրով նախատեսված տուգանքը։
«Սպայկա» ՍՊԸ-ից հօգուտ »Ֆլեշ« ՍՊԸ-ի, որպես վճարված պետական տուրքի գումար բռնագանձել 1.000.000 դրամ։
«Սպայկա» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել 1.719.412, 2 դրամ։
«Սպայկա» ՍՊԸ-ից հօգուտ «Ֆլեշ» ՍՊԸ-ի, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, բռնագանձել 600.000 դրամ։
«Սպայկա» ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի կայացրած դատական ակտի դեմ, սակայն սկզբում վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերադարձրել է բողոքը, քանի որ չեն պահպանվել օրենքով նախատեսված որոշակի պահանջներ. «Սպայկա» ՍՊԸ ներկայացուցիչը բողոքին կից չի ներկայացրել պետական տուրքի վճարումը հավաստող որևէ ապացույց, բացակայել է պետական տուրքի գծով արտոնություններ սահմանելու մասին միջնորդությունը:
Դատարանը միաժամանակ հնարավորություն է տվել պատասխանող կողմին` կրկին դիմել` պայմանով, որ երկշաբաթյա ժամկետում վերացվեն վերոնշյալ թերությունները…Եվ գործը կրկին դատարանում է:
Հ. Գ. Ի դեպ, անցյալ տարի, «Սպայկան» դատական վեճ ուներ նաև պահածոներ արտադրող «Կոնսեր» ընկերության հետ, որին պատվիրել էր որոշակի քանակությամբ ծիրանի կոմպոտ (քաղցրաջրում) պատրաստել, սակայն հետո նրանց միջև գույքային և գումարային պահանջ էր առաջացել. «Սպայկան» կոմպոտն էր ուզում, «Կոնսերը»` 20 մլն-ից ավելի գումար: Եվ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը օգոստոսի 31-ին` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, դատական վեճը լուծել էր ի վնաս «Սպայկա» ՍՊԸ-ի:
Այն որ «Սպայկայի» անունը շաղկապվում է հենց Քոչարյանների ընտանիքի հետ, ոչ ոքի համար գաղտնիք չէ (վերջիններս իհարկե հերքում են դա): Վարչապետի սիրելի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանն էլ հանրությանը անհայտ չէ, բայց որ Ֆլեշի Բարսեղը կարող է դատի տալ Քոչարյանին պատկանող ընկերությանը և շահել, այ դա արդեն հետաքրքիր է:
Հետաքրքիր է նաև, թե Ռ. Քոչարյանի իշխանապետության ժամանակ «Սպայկայի» դեմ նման հայցեր ներկայացվե՞լ են, և եթե` այո, ապա արդյո՞ք դրանք բավարարվել են:
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.