Ապրիլի 23-ին, Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնություն էր կիրառվել, ընտրարշավը լուսաբանելու նպատակով, այնտեղ եղած ilur.am կայքի թղթակից Հակոբ Կարապետյանի հանդեպ:
Երեկ միջադեպի առթիվ հայտարարություն է տարածել ոստիկանությունը, որում մասնավորապես, ասված է. «Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում: Տեղի ունեցածի վերաբերյալ մի հրապարակման մեջ նշվել էր, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայական քննություն, որի արդյունքները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մշտապես աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ հատուկ շեշտել է, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոստիկան անձամբ է պատասխանատու իր ոլորտում արձանագրված թերացումների ու բացթողումների համար` ընդհուպ մինչև ամենախիստ ծառայողական տույժերի նշանակում: ՀՀ ոստիկանության պետը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից»:
Անշուշտ, ոստիկանության նման օպերատիվ արձագանքը միայն ողջունելի է: Պատահական չէ, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հյուրընկալվել է Վլադիմիր Գասպարյանին և դրական է գնահատել ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը, միևնույն ժամանակ նկատելով, որ հասարակության վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր իրավախախտները:
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս դատապարտել է լրագրողի հետ կապված միջադեպը, սակայն զարմանալի է, որ նա այդպես էլ չի հստակեցրել` ինչ վերաբերմունքի են արժանանալու Հ. Կարապետյանի նկատմամբ բռնություն իրականացրած իր թիմակիցները:
Գալով երեկվա անցուդարձին` նկատենք, որ զուտ աշխատանքային այցերը Տարոնի մոտ ավելի լավ են ստացվում, քան` բեմականացված նախընտրական հանդիպումները:
Գործող քաղաքապետն երեկ եղել է Ազնավուրի հրապարակում, ծանոթացել է բարեկարգման աշխատանքներին, մասնակցել է ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը:
Երեկոյան Մարգարյանը հանդիպել է Նոր խարբերդ այգեգործական տնտեսության ընտրողներին:
ԲՀԿ ավագանու անդամության թեկնածուները Քանաքեռ, Զեյթուն համայնքում են եղել: Այս հանդիպմանը ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դարձյալ խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի կառավարությանը: ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն ընտրողներին կոչ է արել չվախենալ ու մայիսի 5-ին իրենց քվեն տալ ԲՀԿ-ին:
Երեկոյան ԱԳ նախկին նախարարը հյուրընկալվել է Ա1+ հեռուստաընկերության «Հետգրություն» հաղորդմանը և խոսել է քաղաքական մենաշնորհի վտանգավորության, հետընտրական փուլում ընդդիմադիր կոալիցիա ձևավորելու անհրաժեշտության մասին: Ընդ որում, Օսկանյանը մի քանի անգամ խոսել է ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ ձևաչափի մասին` անտեսելով «Բարև Երևան» դաշինքը:
Այդ դաշինքի ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը հյուրընկալվել է «Մեդիա կենտրոնին» և փոխադարձ մեղադրանք հնչեցրել ԲՀԿ-ի հասցեին: «Երբ դու ասում ես` միասին պայքարենք կեղծիքների դեմ ու նույն պահին քո կայքէջը, քո թերթը, քո հեռուստաընկերությունը ամենավերջին սև փիարն է իրականացնում «Բարև, Երևան» դաշինքի նկատմամբ, կամ լսում ես, որ ցուցակագրում են գումարների համար, այդ դեպքում մասնակցենք այդ աշխատանքին, որ ի՞նչ անենք»— ասել է նա:
Մեկ այլ ասուլիսում` «Բարև Երևանի» ցուցակի երկրորդ համարն` Անահիտ Բախշյանն, ասել է, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն այս ընտրարշավում փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ` ընդդիմադիր ձայներին տիրանալու համար:
Ի դեպ, 1in.am կայքը նշել է, որ, ըստ իր աղբյուրների, «Ժառանգություն»կուսակցությունը տիրապետում է մի թղթապանակի, որում կոմպրոմատներ կան ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների կոնկրետ գործունեության վերաբերյալ: Կայքը չի բացառել, որ այդ նյութերը շուտով կդառնան հանրության սեփականությունը:
ՀԱԿ մամաուլի քարտուղար Արման Մուսինյանն երեկ ասել է, որ իշխանության համար թիվ մեկ թիրախ շարունակում է մնալ իրենց կուսակցությունը: Ավագանու անդամության թեկնածուն դրանով է բացատրել այն հանգամանքը, որ բռնություններ են կիրառվում ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ: Մուսինյանն ահազանգել է նաև, որ մարզերի շուրջ 1000 ընտրողներ արդեն ներառվել են Երևանի ընտրացուցակներում: ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին` Տարոն Մարգարյանի և ՀՀԿ ավագանու անդամության մի շարք այլ թեկնածուների հայտարարագրած սեփականության օրինականությունը պարզելու նպատակով:
ՀՅԴ նախընտրական ցուցակի անդամ Ռուզան Առաքելյանն ասուլիսում հայտարարել է, որ իրենց կուսակցությունն ունի կայուն ընտրազանգված: Նա ասել է նաև, որ իրենց հաղթանակի դեպքում` ընդդիմությունը լուրջ վերահսկողական գորառույթներ է ստանալու Երևանի քաղաքապետարանում:
ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը, Մալաթիա- Սեբաստիա հմայանքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, կարևորել է միջին բիզնեսի զարգացումը, բնակարանային շինարարության խնդիրները:
«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչներն երեկ Արաբկիր համայնքում են եղել, որտեղ զրուցել են ընտրողների հետ, նրանց են բաժանել իրենց քարոզչական նյութերը:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.