Տևական ժամանակ է, ինչ Երևանի համայնքներում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի շահերը սպասարկող կրմինալ աշխարհն իրար է խառնվել: Հատկապես Երևանի ավագանու ընտրությունների ֆոնի վրա սկսել են իրար բախվել քրեական աշխարհի հեղինակություն կոչվածները, որոնց մոտ հարցեր պարզելու շրջանակը միայն խոսք ու զրույցով չի ավարտվում:
Բանն այն է, որ ՀՀԿ-ամերձ կրիմինալ դեմքերն ամեն գնով փորձում են իրենցով անել ձայների այն ողջ պոտենցիալը, որը ժամանակին տեղ-տեղ ապահովել է ԲՀԿ-ի հաղթանակն ու բարձր ցուցանիշների ապահովագրումը:
Հարկ է նշել, որ այս օրերին, ընտրական պրոցեսներին կարելի ասել թիվ մեկ դերակատարում ունեցող թաղային ու քրեական հեղինակությունները սկսել են իրենց փայ «ռազբորկաներն» ու ձայների բաշխումները կատարել հատկապես Կենտրոն, Արաբկիր, և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում, ուր այս անգամ ԲՀԿ-ից երես թեքողների թիվը մեծացել է տարբեր պատճառներով:
Նախ` գործին խառնվել են քրեական այնպիսի հեղինակություններ ու ավտարիտետ դեմքեր, որոնց խոսքը ընդունելի է առաջնահերթ թաղի լավ տղերքի և շատ հաճախ նրանց «բալետ» անող թաղամասի բնակչության կողմից: Երկրորդ`այժմ ԲՀԿ-ի շահերը սպասարկող աշխույժ տղերքը մի կողմ են քաշվել այն պարզ պատճառով, որ չեն կարող ՀՀԿ-ի հետ սերտաճած լուրջ հեղինակությունների հետ «քյալլա» տալ, և վերջապես մի հանգամանք էլ կա. հատկապես մայրաքաղաքի բնակիչները բացեիբաց խոսում են այն մասին, որ խորապես հիասթափված են ԲՀԿ-ից այն պարզ պատճառով, որ սույն կուսակցությունը նախագահական ընտրություններում ձեռքերը լվաց և հետ քաշվեց:
Վերջապես շատերը դժգոհում են այն փաստից, որ ԲՀԿ-ն իր տված խոստումների զգալի մասն իրականում ոչ թե գործի է վերածում, այլ թողնում է «թղթի վրա»:
Ինչևէ , փաստը մնում է փաստ, որ ԲՀԿ-ն իր արած ու չարած սխալների համար, այսպես թե այնպես, ծնկի է գալու օրվա իշխանությունների առաջ, քանի որ ակնհայտ երևում է, որ երկրորդ քաղաքական ուժը «տուպիկի» մեջ է ընկել… Սա իհարկե մի ուրիշ առիթով խոսելու ավելի լուրջ թեմա է, քանի որ ԲՀԿ-ում լուրջ խմորումները դեռ նոր են սկսվելու:
Իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչ թեժ զարգացումներ ու իրադարձություններ են խոստանում ապահովել քրեական այն հեղինակությունները, որոնց անուրանալի մասնակցությունը ամեն վարկյան խաղի կանոններ է փոխում`թելադրելով սեփական պայմանները:
Հարկ է, նշել, որ այս օրերին, հատկապես լարված իրավիճակ է տիրում Քանաքեռ-Զեյթուն համայքնում, ուր ԲՀԿ-ի ձայները կարելի է ասել զրոյի են հավասարվել`իրենց իսկ ոչ ճիշտ մարտավարության ու սխալ կազմակերպվածության շնորհիվ: Բանն այն է, որ այս համայնքում մշտապես բարձր տոկոսներ հավաքած ԲՀԿ-ն լուրջ խնդիրներ ունի գեթ մեկ ձայն ավել կորզելու համար, քանի որ ձայներ բերելու «կոնտրոլնի» փաթեթն այժմ գտնվում է քանաքեռցի քրեական հեղինակություն` Տու մականունով Արթուր Ղազարյանի ձեռքում, որն, ի դեպ լուրջ կապեր ունի նաև դրսի քրեական աշխարհի հեղինակությունների հետ:
Այս օրերին, Ղազարյանի ողջ շրջապատը լծված է ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի հաղթանակն ապահովելու գործին, որի համար կարելի է ասել, նրա շրջապատը ոչինչ չի խնայում: Հետաքրքիր է նաև այն հանագամանքը, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Քանաքեռ-Զեյթունը ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու գործում միշտ էլ խոցելի է եղել, մինչդեռ հիմա ԲՀԿ-ն, բառիս բուն իմաստով, այստեղ տապալվում է, քանի որ Տու-ի գործոնը այստեղ հետ է պահում ցանկացած ԲՀԿ-ականի ակտիվացումը:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, սույն քրեական հեղինակությունը, ասում են, ժամանակին առանձնապես վատ հարաբերություններ չի ունեցել անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն, թե ինչու է նա այսօր հանուն Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ-ի լծվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի ձայները մոբիլիզացնելու գործին, դժվար չէ կռահել. ..
Ինչ խոսք, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, միշտ էլ համարվել է ճիշտ հասկացողություններով ու տղայական բոլոր օրենքներով ապրող երևնացիներից մեկը, որն այդ աշխարհի մարդկանց համար թիվ մեկ նախապայմանն է՝ ցանկացած խաղի մեջ մտնելու ու աչոկներով դուրս գալու համար:
ԲՀԿ-ի դեպքում, նույնն ասել չենք կարող, քանի որ այստեղ ամեն ինչ սկսվում և ավարտվում է փողի ու ջլապինդ բազուկներ ունենալու գաղափարից:
Երևանի մյուս համյանքում`Արաբկիրում, տիրող իրավիճակի ու ԲՀԿ-ի բանեցրած երկակի խաղերի մասին կարդացեք մեր հաջորդ հրապարակման շրջանակներում, որի ընթացքում կտեղեկանաք, թե ում համար են աշխատելու Արաբկիրցի քրեական հեղինակություն Մասիսը, Սպորտդպրոցի Սպարտակը, ինչպես նաև Շիրվանի Հովոյի մինի շրջապատը, որոնք իրենց թունդ ՕԵԿ-ականի տեղ են դրել:
Ա. Վարդանյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.