Որքան էլ հանրապետականները առարկեն, պարզ է` ամեն մի ընտրարշավ կրկին ու կրկին ապացուցում է, որ դպրոցները Հայաստանի արատավոր համակարգի մի մասն են և ակտիվորեն, կասեի նաև` ցինիկաբար օգտագործվում են ընտրություններում՝ իշխանության վերարտադրությունն ապահովելու համար: Անհերքելի փաստ է, որ դպրոցների տնօրենները ուսուցիչներից պահանջում են մարդկանց ցուցակներ, որոնք, ենթադրաբար, քվեարկելու են Տարոն Մարգարյանի օգտին, և այդ ցուցակներն ուղարկվում են ՀՀԿ տարածքային շտաբներ կամ, որը նույնն է` վարչական շրջանների գրասենյակներ (դիտեք «Ա1 +»-ի նյութը): Ես գրեցի՝«որը նույնն է», բայց դա չպիտի նույնը լինի, վարչական շրջանի ադմինիստրացիան պետք է հանդես գա որպես պետական, ոչ թե քաղաքական-կուսակցական մարմին, նրա գործառույթների մեջ ամենևին չի մտնում մոբիլիզացնել վարչական ռեսուրսներն ու թաղի քրեական տարրերին`գործող քաղաքապետի հաղթանակն ապահովելու համար: Բայց քանի որ հենց գործող քաղաքապետն է նշանակում վարչական շրջանի ղեկավարին, վերջինս էլ ղեկավարում է մնացած աշխատողներին, և նրանք բոլորը կապված են, այսպես ասած, «կոռուպցիոն ռիսկերով», այդ բոլոր մարդիկ մեծապես շահագրգռված են, որ մնա գործող քաղաքապետը, իսկ դրա համար անհրաժեշտ է «հանրապետական» ձևանալ: Եթե գա մեկ այլ քաղաքապետ, նա կնշանակի վարչական շրջանի այլ ղեկավարներ, որոնք «կոռուպցիոն ռիսկերը» վայելելու են այլ թիմերի հետ, և այդ թիմերը կկպցնեն համապատասխան կուսակցության կրծքանշանը: Խնդիրը, հետևաբար, ոչ թե վարչական շրջանների կուսակցական լինելն է (դա հետևանք է), այլ համակարգը, որը ստիպում է խառնել «պետական և սեփական բուրդը»: Դպրոցների դեպքում իրավիճակն ավելի մտահոգիչ է դաոնում այնքանով, որ նույնատիպ սխեմայի պայմաններում դպրոցի տնօրենների, ՛փոխտնօրենների և ուսուցիչների նվաստացմանը կամա թե ակամա ականատես են դառնում երեխաները, ինչը, մեղմ ասած, չի նպաստում նրանց քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը: Դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը ստիպված է կպցնել իշխող կուսակցության կրծքանշանը, որովհետև հակառակ դեպքում վարչական շրջանը իր դպրոցին «լավ աչքով չի նայի»: Իսկ «լավ աչքով նայելու» համար դպրոցի ղեկավարությունից, ինչպես ասում էր Օստապ Բենդերը, ամեն մի կալորիայի դիմաց պահանջվում են «բազմաթիվ փոքրիկ ծառայություններ»: Դրանց թվում են, անշուշտ, այդ «ընտրական ծառայությունները»: Կասեք` ինչի՞ համար է պետք այդ «պոտենցիալ ընտրազանգվածի» ցուցակը, որը վարչական շրջանը հանձնարարում է տնօրենին, տնօրենը` ուսուցիչներին, իսկ ուսուցիչներն այդ հարցով դիմում են, բնականաբար, իրենց աշակերտների ծնողներին: Չէ՞ որ քվեարկությունը գաղտնի է: Այո, գաղտնի է, բայց այդ քիչ թե շատ «հուսալի» մարդկանց հետ կարելի է «աշխատել»` ընտրակաշառք բաժանել, հոգեբանական տարատեսակ ննջումներ գործադրել, որը եթե նույնիսկ տա 50 տոկոսանոց արդյունք, դա էլի արդյունք կլինի:
Այստեղ խնդիրը երկկողմանի է: Սի կողմից` իշխանությունը պիտի հասկանա, որ չի կարելի դպրոցներն օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Մյուս կողմից էլ` տնօրեններն ու մանկավարժները պետք է գիտակցեն, որ իրենց առաքելությունը շատ ավելի բարձր է: Իմ ասածը ուտոպիա՞ է:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.