Համազգային հիմնահարց,
Համազգային պահանջատիրութիւն:
Ահաւասիկ, սա է բովանդակ հայութեան այսօրւայ հաւատոյ հանգանակը՝ Հայաստանով, Սփիւռքով եւ հայոց ազգային տեսլականի թէ՛ պետական մտածողութեան մակարդակով:
— Պահանջատիրութիւն՝ պատմական ու իրաւա-քաղաքական համընդհանուր արդարութեան սիրոյն,
— Պահանջատիրութիւն՝ բռնաբարւած ցեղային, ազգային թէ՛ մարդկային անբեկանելի իրաւունքներին վերատիրանալու համար,
— Պահանջատիրութիւն՝ նոյն ազգային ու պետական շահերի անվտանգութեանը սպառնացող ներուժ թէ ներգործօն մարտահրաւէրները դիմագրաւելու համար:
* * *
Համազգային մեր հիմնահարցով, ահա, 98 տարի շարունակ, հանգրւան առ հանգրւան, փորձել ենք ինքնահաստատւել ներազգային ճակատում ու ժամանակագրական տարբեր փուլեր թեւակոխելով՝ քաղաքական-հասարակական, հոգեւոր-մշակութային կեանքի ու մէկ խօսքով՝ սփիւռքեան բարդագոյն պայմաններն ենք դիմագրաւել:
Համազգային միեւնոյն երթին, ահա, 20 տարի ի վեր, միացած է հայութեան այնքան փայփայած պետական անկախ երկիր-միաւոր Հայաստանի Հանրապետութիւնը, որը թէպէտ միեւնոյն ներազգային ճակատի առկայ մարտահրաւէրներին կրկնակի բարդութիւն հաղորդեց, բայցեւայնպէս՝ աւելիով ուժգնացրեց համահայկական մեր պահանջատիրութեան երթը՝ միջազգային քաղաքական թէ՛ դիւանագիտական ծանրակշիռ ասպարէզներում:
Ահաւասիկ.-
Որպէս պետականատէր ազգ-միաւոր համաշխարհային հանրութեան առջեւ երիցս ինքնահաստատւելու, ինքնարծարծւելու բարոյական, իրաւական ու քաղաքական լրջագոյն պարտաւորութիւններ ունենք կենսագործելու…, որոնք գիտակցական, կիրառական ու կազմակերպական համակարգւած ձեւ ու բովանդակութիւն են ստացել դեռեւս 2010 թւականին, երբ կեանքի կոչւեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ՝ համահայկական-պետական յանձնաժողովը: Եւ այսպիսով՝ հայոց իրողական միասնականութիւնը նւիրականացնելու բացառիկ ու միեւնոյն ժամանակ դարակերտ առիթը բացթողնելու ոչ մի արդարացում (թէկուզ մարտավարական-դիւանագիտական ճղճիմ հաշիւներից ելած) ներելի չէ ոչ ոքի…
Իսկ եթէ ժամանակին Հայոց Բիւրաւոր Նահատակների կտակին ականջալուր՝ հայոց արդարահատոյց բազուկը թեհլիրեանական նեմեսիսներով աղաղակեց հայի անկոտրում կամքի մասին, ապա, այս նոյն կամքը ի լուր աշխարհի՝ պէտք է դրսեւորւի քաղաքական, դիւանագիտական նորագոյն նեմեսիսներով…
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.