Ամեն մարդ իր ներաշխարհում ունի այդ վեհ զգացումը՝ հայրենասիրությունը, և անքակտելի կապով միացած է հայրենիքին: Եվ, ցավոք, մեր հայ ազգի ճակատագիրն այնպես դասավորվեց, որ շատերը՝ լքելով հայրենիքը, ապաստան գտան օտար հողերում: Սակայն դա չի նշանակում, որ կտրեցին իրենց հոգևոր կապը հայրենիքից: Յուրաքանչյուրն է զգում իր արյունակցական կապը հայրենիքի հետ:
Չկա գրող, և չկա երաժիշտ, որ հայրենիքին ձոնած ստեղծագործություն չունենա:
Այսպես, ձեզ ենք ներկայացնում հանրահայտ մտածողների հայրենասիրական ասույթներից.
1. Մեր երկրից բացի աշխարհում շատ կան ամեն տեսակի պետություններ և երկրներ, բայց մարդ միայն մեկ հարազատ մայր ունի, մեկն է նաև նրա հայրենիքը: Կ. Դ. Ուշինսկի
2. Կա հանցագործություն, որը չեն ներում,-դա հայրենիքին դավաճանելն է: Պ. Բուաստ
3.Եղիր քո հայրենիքի զավակը, խորապես զգա քո կապը հարազատ հողին, որդիաբար վերաբերվիր նրան, հարյուրապատիկ վերադարձրու այն, ինչ ստացել ես նրանից: Կ. Դ. Ուշինսկի
4.Առաքինության ամենամեծ սխրանքները կատարվել են հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց: Ժ. Ժ. Ռուսո
5. Հայրենիքի համար առանց օգուտի ապրած օրը ես բոլորովին ջնջում եմ կյանքից: Մ. Սալմոն
6. Հայրենիքի նկատմամբ սերը պետք է բխի մարդկության հանդեպ սիրուց, ինչպես մասնավորն ընդհանուրից: Վ. Գ. Բելինսկի
7.Մի խորշեք ձերինից, բայց և սովորեք օտարից, եթե նա դրան արժանի է: Տ. Գ. Շևչենկո
8. Ոչ այնքան վաղուց հայրենասիրությունն այն ամեն լավի փառաբանում էր, որ կա հայրենիքում. այժմ դա արդեն բավական չէ հայրենասեր լինելու համար: Այժմ ամեն մի լավի փառաբանմանն ավելացել է դեռևս մեզ մոտ առկա ամեն մի վատի անողոք պարսավումը և հետապնդումը: Ն. Ա Դոբրոլյուբով
9. Հայրենասիրությունը, ում մոտ էլ որ նա լինի, ապացուցվում է ոչ թե խոսքով, այլ գործով: Վ. Գ. Բելինսկի
10. Հայրենասիրություն չի նշանակում միայն սիրել իր հայրենիքը: Դա անհամեմատ ավելի շատ բան է… Դա հայրենիքից իր անբաժանելիության գիտակցումն է և նրա երջանիկ ու դժբախտ օրերը նրա հետ միասին անբաժանելիորեն վերապրելը: Ա. Ն. Տոլստոյ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.