Մեր քաղաքական գործիչները սիրում են պատեհ-անպատեհ խոսել, թե ինչքան են նվիրված երկրին կամ ինչքան են ձգտում փոփոխությունների: Իրականում` մեր քաղաքական ընտրանին կոմֆորտ է սիրում: Երեկ կիրակի էր, ու բավականին ձանձրալի քարոզարշավ, որովհետև տղերքը հանգստանում էին:
Ընտրությունների տասնհինգերերոդ օրը տհաճ մեկնարկ է ունեցել. այրվել է Վիլնյուսի 58 հասցեում տեղակայված ԲՀԿ նախընտրական շտաբերից մեկը: Հրդեհի պատճառը տեխնիկական է, քաղաքական շարժառիթներ, բարեբախտաբար, չկան: Բարգավաճականներին օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները` այն գերատեսչության, որի ղեկավարն է Արմեն Երիցյանն` այս ընտրություններում ԲՀԿ մրցակից ուժերից մեկի ցուցակի առաջին համարը:
Իսկ հիմա` բուն ընտրարշավի մասին:
ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահան Կարապետյանը հերթական հանդիպումն են ունեցել Աջափնյակ համայնքում, այս անգամ` «Հայբուսակ» համալսարանում:
Եթե նկատել եք` հատկապես այս համայնքում ԲՀԿ անդամները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել: Դա Վահան Կարապետյանի հեղինակության շնորհիվ է. նա ապրում է Աջափնյակում, մեծ հեղինակություն է վայելում, 2012թ-ի խորհրդարանական ընտրություններում, մեծամասնական ընտրակարգով, չնչին տարբերությամբ զիջել է գլխավոր դատախազի եղբորը (Կարապետյանը պատգամավոր է դարձել համամասնական ընտրակարգով), հիմա էլ որոշել է, որ իր կուսակցության քարոզչությունը պետք է իրականացնի համայնքի յուրաքանչյուր թաղում:
Երեկ Ն. Զոհրաբյանը դարձյալ քննադատել է կառավարությանը, Վ.Օսկանյանը խոսել է ՀՀԿ քաղաքական մենաշնորհի վերացման անհրաժեշտության մասին: ԱԳ նախկին նախարարը հասկացրել է, որ եթե երկրում փոփոխություններ չլինեն, արտագաղթի նոր ալիքն անխուսափելի է: «Մեր բարեկամները, հարևանները ճամպրուկային տրամադրության մեջ են, մենք անդունդի եզրին ենք: Եթե այսպես շարունակենք, իսկապես հնարավոր չէ այս երկիրը պահել, սա ազգային անվտանգության խնդիր է: Մայիսի 5-ի ընտրությունները եթե չօգտագործենք Երևանում իշխանափոխություն անելու համար, հաջորդ չորս-հինգ տարիներին ամեն ինչ նույնությամբ կշարունակվի, ոչինչ չի փոխվի, դրա վառ ապացույցը վարչապետի վերանշանակումն է»,- ասել է նա:
Նույն Աջափնյակում քարոզչություն են փորձել իրականացնել ՀԱԿ երիտասրդները, սակայն նրանց խանգարել են ՀՀԿ անդամները: ilur.am կայքի տվյալներով` ՀԱԿ երիտասարդներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
Դաշնակցության, «Ժառանգության» և ՕԵԿ ներկայացուցիչները սահմանափկվել են հարցազրույցներով, ֆեյսբուքյան գրառումներով:
«Եթե ընդդիմության ներկայացուցիչներն առանձին-առանձին հավաքեն առավելագույն ձայներ և ունենան ավագանու ավելի մեծ թիվ, քան իշխանությունը, տարօրինակ կլինի, եթե ընդդիմության որևէ ուժ չմիավորվի և ընդդիմադիր քաղաքապետ չընտրվի»,- tert.am կայքին տված հարցազրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասել է, որ փոփոխություններ կարելի է ակնկալել, եթե Երևանի քաղաքապետ դառնա ընդդիմության ներկայացուցիչը:
ՕԵԿ համասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը կարևորել է քաղաքային իշխանության պատասխանատվության հանգամանքը: «Յուրաքանչյուրն իր կրթության «գյորա» պետք է զբաղվի իր աշխատանքով: Ի՞նչն է պատճառը, որ շատերն իրենց թաղապետերին չեն ճանաչում: Բա՞ չգնան ամիսը մեկ շրջեն, բնակիչների հետ շփվեն: Բա՞ չհավաքվենք, ասենք, արա, էս ինչ եք անում: Մենք եռամսյակը մեկ պետք է հանդիպենք և հաշվետվություն տանք, թե ինչի վրա են ծախսվում բնակիչներից գոյացված գումարները», — ասել է պարոն Երիցյանը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժառանգություն ասելով տարիներ շարունակ մարդիկ առաջին հերթին հասկացել են իրենց իրավունքների համար պայքարող և փոփոխությունների համար կանգնած ազնիվ մարդկանց թիմ: Երևանի ավագանու ընտրություններին էլ «Բարև Երևան» դաշինքը նույն թիմային ոգով է ներկայացել: Մենք խոստանում ենք քաղաքային իշխանություններ, որոնք ճիշտ նույն կերպ կկանգնեն Երևանի և մայրաքաղաքի բոլոր բնակիչների կողքին, կպայքարեն յուրաքանչյուրի իրավունքների համար ու կբերեն թիմային թարմ ոգի: Հավատում եմ, որ ազնիվ ու ամուր մարդիկ շատ բան կարող են փոխել մեր կյանքում և մեր մայրաքաղաքում, հետևաբար հավատում եմ «Բարև Երևանի» հաղթանակին»:
Իսկ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն երեկ զբաղված է եղել իր պաշտոնական գործառույթների իրականացմամբ: Նա հանդիպել է 2012թ-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի սկզբանե էր բանն» պոեզիայի միջազգային առաջին փառատոնին մասնակից օտարերկրյա գրողների պատվիրակության անդամների հետ:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.