Հայաստանում սայլը տեղից չի շարժվում ու չի էլ շարժվելու, քանի դեռ մեզ մոտ ղեկավարների պոստում հարգի են շոպլիկներն ու ստուկաչները, որոնք ամեն բանի պատրաստ են ջրի երեսին մնալու, ու տարրական մարդկային բարոյականությունը նրանց համար ամենավերջին պլանում է:
Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին նաև, թե ինչպիսի վերաբերմունք ունեն քաղաքացիները համայքների ղեկավարների, մարզպետների և մյուս չինովնիկների նկատմամբ:
Սերժ Սարգսյանի դեմ քվեարկած ընտրողների մեծամասնությունը` նրան մերժելով, ցանկացավ ուշադրության հրավիրել իրենց բնակավայրում տիրող բարոյահոգեբանական լարված մթնոլորտի, ապօրինությունների և ոմանց անպատժելիության վրա:
Առանձնացնել որևէ մարզ, կամ համայնք, արդարացի չի լինի, սակայն այս պահին խոսենք թշվառության եզրին հայտնված Սիսիան քաղաքի մասին, որտեղ մարդիկ ու նրանց խնդիրներն անտեսված են, որտեղ արտագաղթն ահռելի չափերի է հասել: Մեր ունեցած տեղեկությամբ, երբեմնի համախմբված պետականամետ Սիսիանում ևս՝ ի օգուտ ՀՀ նախագահի գրանցվեցին ցածր արդյունքներ:
Պատճառները, հնարավոր է, տարբեր լինեն, բայց կարևորագույնը, ըստ մեզ հասած տեղեկությունների, եղել է Սիսիանի ժողովրդի վզին փաթաթված ԲՀԿ-ական քաղաքապետ, սակայն մի քանի խաղ խաղացող Աղասի Հակոբջանյանի գործոնը:
Նրա անցյալի, նրա խարդավանքների, բազմաթիվ «հերոսությունների» մասին տարիներ ի վեր շատ է խոսվել Սիսիանում:
Աղասու մասին խոսելիս՝ բոլորը հստակ գիտեն նրա ուտող — ուրացող կերպարի մասին: Սիսիանցիները պատմում են, որ նա իր գիտակցական կյանքում միշտ վատություն է արել հատկապես նրանց, ովքեր աջակցել են իրեն. նրանք հիշում են, որ դրանցից ամենաարտառոցը դեռևս Խորհրդային Հայաստանում Սիսիանի էլ. ցանցի պետի պաշտոնին նրան աշխատանքի տեղավորած ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար Շչորս Դավթյանի վերաբերյալ է եղել:
Տարիներ հետո Աղասին հրապարակավ մրոտել ու անգամ հանրապետական մամուլով վարկաբեկել է իր բարերարին, թե՝ իբր կաշառք է վերցրել, ու իրեն նշանակել է այդ պաշտոնին:
Այնուհետև Արցախի հերոսամարտի ժամանակ, երբ նրա հայրենակիցներն առաջին գծում էին, նա կապի հանգույցի տնօրենն էր: Նրան այդտեղ տեղավորեցին Հովիկ Ազոյանը և շրջգործկոմի նախագահ Մայիս Պողոսյանը: Լինելով շրջխորհրդի պատգամավոր՝ նոր պոստի անցնելուց հետո, Աղասին փոխեց ճամբարը՝ հայտնվելով նոր թիմում: Որպես պատիժ՝ Ազոյանը Աղասուն ներառեց եռամսյա հավաքների մեջ, սակայն նա փախավ և հանգրվանեց Մոսկվայում:
Որոշ ժամանակ անց Աղասու դասընկեր Քոչար Դավթյանն ընտրվեց գործկոմի նախագահ և նրա քենակալ Ռազմիկ Դանիելյանին նշանակեց Սիսիանի միլպետ. այս հանգամանքներն էլ նպաստեցին Աղասու վերադարձին Սիսիան: Հետագայում՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, նրա ցուցմունքով՝ Դանիելյանը պաշտոնանկ արվեց:
Աղասին իր «առաջընթացի» ճանապարհին ոչ ոքի չխնայեց. ժամանակին իրեն կապի հանգույցի տնօրենի պաշտոնին տեղավորած ընկերոջը՝ Քոչար Դավթյանին, երբ նա արդեն պաշտոնի չէր, նրա դեմ ինչ-ինչ պատվերներ կատարելով, տնտեսական ոլորտի հետ կապված դատի տվեց:
Շուրջ 10 տարի Սյունիքի ներկայիս մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «ձեռքից բռնած» պահում էր Աղասուն, հովանավորում, բայց երբ շանս ունեցավ նոր՝ ավելի հզոր տեր ունենալ, քցեց նաև նրան ու փախավ՝ նետվելով ԲՀԿ գիրկը:
Սիսիանցիերը շատ լավ են հիշում, որ 2008 — 2012 թթ, երբ Աղասին Ծառուկյանի շնորհիվ դարձավ Սիսիանի քաղաքապետ, պաշտոնավարման ամբողջ 4 տարիներին նա ամեն կերպ խուսափեց Ծառուկյանից, և երկակի խաղ խաղացող Աղասին ոչ մի անգամ նրան չհրավիրեց Սիսիան՝ այն դեպքում, երբ Ծառուկյանն իր հիմնադրամի միջոցով մեծ ծրագրեր էր իրականացնում տարբեր համայնքներում, բայց ոչ մի լումայի ներդրում չարվեց Սիսիանի տարածաշրջանում:
Պատմում են, որ ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում մի քանի տրակտոր բերվեց Սիսիան, իսկ նախընտրական հանդիպումից հետո, նա Ծառուկյանին հրավիրեց իր տուն՝ փորձելով դրանով նոր հարաբերություն ստեղծել, սակայն Աժ ընտրությունների արդյունքներն ավելի խորացրեցին անդունդը: 4 տարվա քաղաքապետի ղեկավարած քաղաքում ԲՀԿ-ն ավելի քիչ ձայն հավաքեց, քան, ասենք, Գորիս քաղաքը, որտեղ ԲՀԿ շտաբ ձևավորեց ընտրություններից ընդամենը 20 օր առաջ:
Իսկ ՀՀ նախագահական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում այդպես էլ տարբեր պատճառաբանություններով չմասնակցեց Բարգավաճի խորհրդի որևէ նիստի: Ընդհակառակը՝ տակից փորձում էր օգնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ըստ սիսիանցիների, քաղաքապետի պաշտոնավարման տարիներին թույլ տրված ապօրինությունից պաշտպանվելու: Սակայն հենց նրա իմիջի պատճառով էր, որ իր հայրենի գյուղում Սերժ Սարգսյանը պարտվեց (ընդ որում, Սիսիանում 2-3 գյուղում է նախագահը պարտվել):
Սիսիան քաղաքում, նորանկախ պետության պատմության մեջ առաջին անգամ, սիսիանցիները դեմ քվեարկեցին գործող նախագահին:
Սիսիանի ղեկավարման պատմության մեջ առաջին անգամ էր նաև՝ դատվեց քաղաքապետի տեղակալը:
Դժվար է հավատալ, որ Աղասին տեղյակ չէր տեղակալի՝ Աշոտ Գրիգորյանի կատարած ապօրինությունների մասին, կամ որ առանց քաղաքապետի գիտության՝ նա կհամարձակվեր 2 տարվա ընթացքում շուրջ 20 հողակտոր ձեռք բերել:
Քաղաքն ամայացրած քաղաքապետը շատ ճիշտ անվանում է գտել իր օբյեկտի համար. Սիսիանի միակ «Օազիս»-ն էլ է նրան եկամուտ բերում. նա հենց իր ռեստորանում է կազմակերպում համայնքային բոլոր խնջույքները:
ԲՀԿ-ական քաղաքապետը, չի էլ խուսափում կիսաքաղց սիսիանցու աչքի առաջ հսկայական գումարներ ծախսել, արտասահմանյան այցերի ընթացքում բյուջեի հաշվին կռուիզի տանել նաև կնոջը և տղային:
Վերջերս, Սյունիքի մարզպետարանը քաղաքապետարանում ստուգումների ընթացքում այնպիսի բացահայտումներ արձանագրեց, որ անգամ փորձառու վարչության պետը զարմացած էր մնացել, սակայն Սյունիքի քաջ մարզպետը համարձակություն չունեցավ դիմելու համապատասխան մարմիններին:
Աղասու կատարած ապօրինությունների մասին կարելի է երկար խոսել, դրանք կատարվում են բոլորի աչքի առջև՝ բաց, առանց վախի ու անթաքույց, ու քանի դեռ Սիսիանում դատախազի տեղակալը նրա սանիկ Հայկ Կարապետյանն է, ինչ փաստեր էլ ներկայացվեն Աղասու դեմ՝ միևնույնն է, շրջանցելու են ջրից միշտ չոր դուրս եկող քաղաքապետին:
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.