Այսօր — վաղը Հայաստանի նախագահի հրամանագրով կնշանակվի Հայաստանի վարչապետ:
Այս հարցում անակնալներ, ոչ ստանդարտ լուծումներ չեն սպասվում. Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել:
Այլ խնդիր է կառավարության կազմը, որն ըստ, սահմանադրության, պետք է կազմավորվի՝ վարչապետի նշանակումից հետո, քսանօրյա ժամկետում:
Ենթադրել կարելի է, որ կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի: Բայց այս օրերին մամուլում շրջանառվում են մի քանի պաշտոնանկությունների, փոխատեղումների մասին լուրեր: Ըստ այդմ՝ իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու ֆինանսների և բնապահպանության նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Արամ Հարությունյանը:
Ըստ իս, Վաչե Գաբրիելյանն այս կաբինետի ամենաբանիմաց և պարկեշտ նախարարներից մեկն է, և ես այնքան էլ խանդավառ չեմ ընդունի նրա հրաժարականի մասին լուրը: Արամ Հարությունյանը, դարձյալ իմ սուբյեկտիվ կարծիքով, պատահականություն է ոչ միայն՝ կառավարությունում, այլ նաև՝ քաղաքական դաշտում՝ առհասարակ: Նրա քաղաքական կարիերան պայմանավորված է բացառապես փողի գործոնով և երջանիկ պատահականություններով: Ասել կուզի՝ նրա հրաժարականը կամ պաշտոնանկությունը միայն դրական կանդրադառնա կառավարության իմիջի և բնապահպանության ոլորտի վրա: Հարությունյանն էլ թող հեռանա հասարակական տեսադաշտից ու զբաղվի իր սիրած բիզնեսով, որտեղից էլ պատահաբար հայտնվել է քաղաքականության մեջ:
Շատ են խոսում պաշտպանության նախարարի փոփոխության մասին, նույնիսկ տալիս են նոր նախարարի հավանական անուններ: Վլադիմիր Գասպարյանի տեղափոխությունը ՊՆ գրեթե բացառում եմ, մանավանդ՝ ոստիկանությունում կատարված կադրային փոփոխություններից հետո: Հեռացող ոստիկանապետն այդքան լուրջ կադրային փոփոխություններ չի իրականացնում, առավել ևս՝ առավելագույն վերահսկողություն չի սահմանում համակարգի հանդեպ:
Խոսվում էր նաև, որ ՊՆ նախարար է նշանակվելու ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով, սակայն, երեկ շտապեց հրապարակավ հերքել այդ լուրը:
Ինձ թվում է՝ Սեյրան Օհանյանը շարունակելու է պաշտոնավարել: Այլ խնդիր է, որ նախագահն այս փուլում նրա նկատմամբ շատ ավելի պահանջկոտ է լինելու: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, գոնե՝ քաղաքական շրջանակներում, որ տարիներ շարունակ լուրջ հակամարտություն կա նախարարի և գլխավոր շտաբի պետի միջև: Շատ բնական է, որ նախագահը Օհանյանի առաջ համակարգը վերահսկելի և նրա գործունեությունն արդյունավետ դարձնելու խնդիր դնի: Այս դեպքում՝ օրակարգային է դառնալու շտաբի պետ Խաչատուրովի պաշտոնանկությունը:
Որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն՝ դա նույնպես հայտնի է շատերին: Սակայն այս հանգամանքը ևս ավտոմատ չի ենթադրում, որ Նալբանդյանը պետք է փոխարինվի Սարգսյանով: Այսօր ԱԳ նախարարը բամբասանք է որակել իր պաշտոնանկության մասին լուրերը: Սրանով նա կամ հրապարակային մեսիջ է հասցեագրել, որ չի պատրաստվում տեղի տալ՝ առանց պայքարի, կամ էլ՝ արդեն իսկ լուծել է իր հետագա պաշտոնավարման խնդիրը:
Սակայն երկրում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, որոնք կարող են ազդել թե կառավարության կառուցվածքի և թե կազմի վրա: Դրա համար են շատերը պնդում, որ կառավարության կազմը կհրապարակվի միայն ավագանու ընտրություններից հետո:
Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ կառավարության ձևավորման վրա: Ընդ որում՝ դա կարող էր լինել՝ թե ուղղակի և թե անուղղակի ազդեցություն: Օրինակ, «Ժառանգությունը» կարող էր մաս կազմել կոալիցիային և ստանալ, ասենք, նախարարական երեք պորտֆել: Րաֆֆին կարող էր նաև չընդունել կոալիցիոն որևէ հրավեր, բայց փողոցի ուժով պարտադրեր, որ կառավարությունում տեղի ունենան կադրային այնպիսի փոփոխություններ, որոնք կբարձրացնեին կաբինետի կառավարման որակն ու արդյունավետությունը:
Հովհաննիսյանը ոչ մեկը արեց, ոչ էլ՝ մյուսը: Նա և նրա թիմն ուզում էին և հաճույք ստանալ և կույս մնալ: Այդպիսի բան միայն հեքիաթներում է լինում: Իսկ իրական կյանքում նման երկվությունը հանգեցնում է տրագիկոմեդիայի, որի ականատեսն եղանք ապրիլի 9-ին: Այնպես որ՝ «Բարևի հեղափոխությունն» այլևս որևէ գործուն դերակատարություն չի կարող ունենալ նոր կառավարության ձևավորման գործում:
Այլ է Երևանի ավագանու ընտրությունների խնդիրը: Հենց դրան էլ կսպասի նախագահը՝ մինչ կաբինետի ձևավորումը:
Իհարկե, ՀՀԿ-ն ձգտում է քաղաքային իշխանության միանձնյա ձևավորմանը, որպեսզի ավելորդ զիջումներ չանի նույնիսկ ՕԵԿ-ին՝ լինի դա քաղաքային, թե՝ այլ մակարդակում: Սակայն երբեմն նույնիսկ իշխանավորների ցանկություններն և իրականությունը տարբեր են լինում:
Եթե խախտվի ավագանու ընտրության իշխանության սցենարը, Սերժ Սարգսյանի թիմը փորձելու է «լեզու գտնել» ոչ իշխանական ուժերից մեկի հետ՝ «կառավարությունում ներկայություն՝ քաղաքապետարանի հերթական հանրապետականացմանը ցուցաբերվող լոյալության դիմաց» բանաձևով:
«Լեզու գտնողների» պոտենցիալ շրջանակն այնքան էլ մեծ չէ: ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն այդ դերին չեն ձգում. նույնիսկ ավագանիում կարող են ներկայացված չլինել: Ահա այստեղ է, որ դարձյալ բախտը կարող է ժպտալ Րաֆֆուն. նրա դաշինքը կարող է հետևողական և նպատակային քննադատության թիրախ դարձնել ԲՀԿ-ին՝ հեշտացնելով Տարոնի ու նրա թիմի հաղթանակը: Այդ պարագայում՝ Սերժը կգնահատի Րաֆֆու մեծ ծառայությունը՝ պորտֆելների տեսքով:
Բայց կարող է «լեզու գտնողը» նաև ԲՀԿ-ն լինել: Այս պարագայում՝ նախագահը կլուծի թե Տարոնի հարցը, թե Րաֆֆուն ցույց կտա նրա իրական քվեների թիվը՝ ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի դիմաց գրելով 8 կամ 10% ձայն: Դե Բարգավաճն էլ կոալիցիա վերադառնալու ձևը, մոտիվացիան մի կերպ կգտնի, թեև, հանուն արդարության, նկատենք, որ ԲՀԿ խմբակցության անդամների կեսը կոալիցիան չեն էլ լքել՝ գոնե փաստացի:
«Լեզու գտնելու» մեթոդը Ս. Սարգսյանը կթողի ծայրահեղ վիճակի համար, իսկ հիմա նա ձգտում է պահպանել հանրապետականի ազդեցությունը քաղաքապետարանում, միանձնյա ձևավորել կառավարություն, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և «Ժառանգությանը» ցույց տալ նրանց իրական տեղերը:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.