Երևանի ավագանու ընտրարշավի շրջանակներում, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն շարունակում եմ մարդաշատ հանդիպումներ ունենալ Երևանի տարբեր համայնքներում:
Երեկ Տարոն Մարգարյանի թիմն Աջափնյակում է եղել, ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին համարները գերադասել են իրենց խոսքն ասել Երևանի ծայրամասերի ընտրողներին` հյուրընկալվելով Նոր Խարբերդում, Անաստասավանում:
Հանրապետականները դարձյալ խոսել են իրենց արածի և պլանավորածի մասին, Բարգավաճի անդամները քննադատել են քաղաքային իշխանությանը, կարևորել են ընդդիմադիր քաղաքապետ ունենալու հանգամանքը:
Նորմալ է նաև, օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գարիկ Նուշիկյանի հայտարարությունն` իրենց թեկնածու-գործող քաղաքապետի բարձր վարկանիշի մասին: Նույն կերպ է վարվում նաև ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, որը պնդում է, որ իրենք ամենաարդյունավետ ընտրարշավն են վարում: Նույն տրամաբանության մեջ` բհկ-ական Նաիրա Զոհրաբյանը խոսում է իր կուսակցության գրեթե անխուսափելի հաղթանակի մասին, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ ասում է, որ Հանրապետականը հաղթելու է ինքնուրույն և կարիք չունի անգամ ՕԵԿ-ի աջակցության:
Վերը թվարկված բոլոր հայտարարությունները տեղավորվում են ընտրական տեխնոլոգիաների շրջանակում:
Սակայն այս ամենն ընտրարշավի միայն տեսանելի կողմն են՝ այսբերգը:
Իրականության մեջ` ՀՀԿ-ի և անձամբ Տարոն Մարգարյանի նյարդերն արդեն տեղի են տալիս: Մարդկայնորեն սա հասկանալի է. դժվար է հեռուստացույցը միացնել ու լսել, թե ինչպես է առաջին նախագահը քեզ խամաճիկ անվանում կամ հանդուրժել քաղաքապետի ցանկացած գործողություն «իմիտացիա» բառով բնորոշող Վարդան Օսկանյանին: Երեկ հանրապետականներն որոշել են հակահարձակման անցնել, մանավանդ որ` Գագիկ Ծառուկյանն որոշել է խախտել նաև հայկական «ֆեոդալիզմի» օրենքները:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը բաժանված է մանր ու մեծ` վարչական բաժանման հետ կապ չունեցող տարածքների, որոնցից յուրաքանչյուրը վերահսկվում է տեղական ֆեոդալի կողմից: Օրինակ, Կոտայքի մարզը «նայում» է մեր առաջին նախագահի սիրած օլիգարխը` Գագիկ Ծառուկյանը: Այդ մարզի հարևանությամբ գտնվում է Ավան համայնքը, որի «տերերն» են քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու դարձյալ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանը:
Երեկ Ծառուկյանն որոշել է բացահայտ ձեռնոց նետել Ավանի ֆեոդալներին` իր բարեգործական ավտոբուսները դնելով նրանց հպատակների տրամադրության տակ: Մի կողմ թողենք այն հանգամանքը, որ սրանով ԲՀԿ առաջնորդը հարվածում է Մարգարյանի և Հայրապետյանի բիզնես շահերին, որովհետև հենց նրանք են վերահսկում այս համայնքի հետ առնչվող երթուղային գծերը: Ընտրարշավի համատեքստում` Ծառուկյանի արածը նաև քաղաքական ենթատեքստ ունի, յուրօրինակ մեսիջ է ավանցիներին, որ` ես, ի տարբերություն` ձեր ֆեոդալների, բարեգործ եմ և տիրություն եմ անում ոչ միայն իմ, այլև` այլոց հպատակներին:
Տարոնի պատասխանը չի ուշացել. նա` իր նազիր-վեզիրների միջոցով, ակտիվ կանանց փողոց է հանել ու նրանց ուժերով գրողի ծոցն ուղարկել Ծառուկյանի ուղարկած ավտոբուսն էլ, բարեգործությունն էլ:
Փաստորեն, ընտրարշավը մեր օլիգարխների և պաշտոնյաների մոտ խթանում է բարեգործություն ու տեղական հայրենասիրությունը, թասիբը:
Այսպիսով` ընտրարշավը վերածվել է մարտի դաշտի` հակամարտ բանակներով: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն գաղափարական տարաձայնություններ չունեն, ավելին` նույն համակարգի ծնունդ են ու այսօրվա նրանց կռիվը ծրագրերի համար չէ` ռեսուրսներին տիրանալու կռիվ է:
Նախարարության տաս տարիներին Վարդան Օսկանյանը միայն վարդագույն քաղաք է տեսել, իսկ հիմա ոչ միայն պրոբլեմները սկսել է նկատել, այլ նաև քաղաքային իշխանությանը մեղադրում է անգործության մեջ: «… Մենք հաճախ ենք ասում, որ երկու Երևան կա՝ Կենտրոնը և մնացածը: Ես կասեի, որ երկուսից շատ ավելի Երևան կա՝ Փոքր կենտրոն, Մեծ կենտրոն, Կենտրոն, մյուս վարչական շրջանները և դրանց ծայրամասերը: Սրանք բոլորը միմյանցից տարբերվում են: Տարբերությունը հսկայական է հատկապես Փոքր կենտրոնի և ծայրամասերի միջև: Երևանի հավասար և ամբողջական զարգացումն իսկապես այսօր քաղաքի առաջնային խնդիրներից մեկն է, և դրա իրականացման քաղաքականությունը ոչ թե պետք է լինի այն, ինչ առ այսօր եղել է՝ Կենտրոնից դեպի ծայրամասեր, այլ արդեն ճիշտ հակառակը՝ ծայրամասերից դեպի Կենտրոն… Մեր ժողովուրդն իրոք շատ բան չի պահանջում: Բայց մարդկանց խիստ զայրացնում է այն, երբ իշխանական շրջանակների ահավոր շռայլությունների պայմաններում մարդիկ չեն կարողանում ստանալ իրենց նվազագույն հասանելիքը: Այս մեկ շաբաթվա ընթացքում ես չեմ հանդիպել գոնե մեկ խնդրի, որը թեկուզ մեր այսօրվա ռեսուրսներով լուծելի չլինի>>,-իր ֆեյսբուքյան էջում գրում է նախկին պաշտոնյան` ներկայացուցիչը մի իշխանության, որի գործունեության հետևանքներից մեկն այսօրվա անհամաչափ ու անկանոն զարգացած Երևանն է:
Օսկանյանին շատ արագ հակազդել է հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը, որի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «…Եթե կան հստակ օրինակներ քաղաքապետարանի կողմից կատարվող կամայականությունների և արհեստական խոչընդոտների մասին, լավ կլիներ դրանք կոնկրետացվեին և վստահ եմ, որ իրականությանը համապատասխանելու դեպքում այն անհետևանք չի լինի: Մեր գործընկերները հաճախ են խոսում Երևանում քաղաքական մենաշնորհների մասին: Ժողովրդավարական հասարակարգում քաղաքական մենաշնորհներ չեն լինում: Միայն հաջողված քաղաքական կառավարման ու իրական քաղաքականության իրացմամբ է հնարավոր հասնել շոշափելի արդյունքների, որի գնահատողը մեր քաղաքացին է: Ուրեմն մեր քաղաքական գործընկերները լավ կանեն ոչ թե աշխատեն մեր դեմ, այլ աշխատեն հանուն մեր քաղաքացիների ու հանուն նրանց բարօրության: Վստահ եղեք, մարդիկ գնահատում են կատարված աշխատանքը և ոչ թե ինքնանպատակ քննադատությունները»:
Հանրապետական մեկ այլ պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան գրառմանը չեմ անդրադառնա, որովհետև, ըստ երևույթին, նա փոքրատառերով հիշատակելով Օսկանյանին` որոշել է իր շեֆերի մոտ, մի փորձից՝ և «զաչոտը» ստանալ, և քննությունը:
Երեկ Տարոն Մարգարյանը շատ կտրուկ հակադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանին, որն իրեն խամաճիկ էր անվանել: «Ամեն մարդ, որ խոսում է, թող իր մասին առաջինը մտածի, հայելու մեջ նայի իրեն»,- Աջափնյակ համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետը՝ պատասխանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակի վեցերորդ համար Դավիթ Սանասարյանը խոստացել է, որ իրենք շուտով կլքեն հեռուստաեթերն ու ակումբները և կվերադառնան հրապարակներ, բակեր` ակտիվ քարոզչության:
Այդ «շուտովը» դեռևս չեն հաստակեցրել նաև ՀՅԴ-ում ու ՀԱԿ-ում:
Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը խոսել է կոնկրետ խախտման մասին. «Արդեն իսկ կան ահազանգեր տարբեր վարչական շրջաններից, որ տնօրենները ուսուցիչներին հրահանգավորում են և որպես քարոզիչներ ուղարկում են աշակերտների տները»:
Հետաքրքիր է, բայց` փաստ, որ ընտրակաշառքի մասին խոսել է գործող կաբինետի անդամ, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը: Եվ նույնիսկ դրա դեմ պայքարելու դեղատոմս է առաջարկել: «Ես գիտեմ, բերելու են փող են բաժանելու, ու էլ ինչեր են անելու: Այսօր տարբեր ձևեր ու մեթոդներ կան: Փողը կտան` վերցրեք, պրոբլեմ չկա. ոչ ոք ձեզ չի նկարում, ոչ ոք ձեզ չի տեսնում: Հարյուրը կտան, հարյուրից էլ վերցրեք, բայց ընտրեք այն մարդուն՝ ում վստահում եք»,- ասել է նա:
Այս թոհ ու բոհի մեջ, կարծես, օազիս լինի «Առաքելություն» կուսակցությունը, որի հետ ոչ ոք չի վիճում, որից այս ընտրարշավում ոչինչ կախված չէ: Նրանք բակերում իրենց բուկլետներն են բաժանում և քննադատում համատիրություններին:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.