ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է Lragir.am-ի հարցերին.
-Պարո՛ն Գասպարյան, Ներսես Նազարյանը երկար տարիներ Երևանի ոստիկանապետն էր, ըստ տարածված տեղեկությունների՝ բավական ամուր «թիկունք» ուներ, ու չնայած նախորդ ոստիկանապետի հետ էլ լարված հարաբերությունների մեջ էր, բայց շարունակում էր պաշտոնավարել: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց երեկ պաշտոնանկ անել նրան:
-Չեմ կարծում, որ դրանք լուրջ խոսակցություններ են: Ես աշխատում եմ, ինձ համար նշանակություն ունի լավ աշխատող, վատ աշխատող: Ինձ համար նշանակություն ունի մի տեղ երկար ու կարճ աշխատող: Ինձ համար նշանակություն ունի օպերատիվ իրավիճակ, ես շնչով եմ զգում օպերատիվ իրավիճակը և բնականաբար կայացնում եմ որոշումները: Հաջողվեց, թե չհաջողվեց, էդպիսի բան չեմ տեսնում:
-Լուրեր կան նաև, որ Ձեր և Ներսես Նազարյանի հարաբերությունները երկար ժամանակ է` լարված էին, ի՞նչն էր պատճառը:
-Իմ հարաբերություննե՞րը: Շատ տարօրինակ հարց եմ համարում: Ինձ հետ ոչ ոք որպես կանոն չի լարում իր հարաբերությունները, հատկապես իմ ենթակաները: Ես ժամացույց չեմ, որ ինձ լարեն և սպասեն` երբ եմ զանգը տալու: Ես մարդ եմ, ինձ չեն կարող լարել, իսկ եթե պետք լինի, ես կլարեմ:
-Ըստ որոշ տեղեկությունների` Ներսես Նազարյանը նշանակվելու է ձեր տեղակալ, ճի՞շտ է:
-Ես էդպիսի տեղեկություններ չունեմ, ղեկավարում եմ էս հիմնարկը և էդպիսի տեղեկություններ չունեմ: Ես հլը չգիտեմ` երբ ինչ պետք է անեմ, իրականության հետ ոչինչ չունեցող տեղեկություններ են:
Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ներսես Նազարյանը բիզնեսի հետ փոխկապակցված պաշտոնյա էր, նորմա՞լ էր դա: Տեղեկություններ կան նաև, որ ֆինանսական ինչ որ բուրգի մասնակից է եղել:
Ես իրավաբան եմ և հենվում եմ փաստաթղթերի վրա: Գեներալի վրա գրանցված բիզնես չկա, նա բիզնեսմեն չի: Ուրիշ բան է, որ իր ընտանիքի անդամներն են, դա իրենց գործն է, չէ՞ որ Սահմանադրությամբ մարդկանց այդ իրավունքը տրված է:
-Արդյոք նրա պաշտոնանկությունը կապվա՞ծ է ապրիլի 9-ի դեպքերի հետ, երբ ոստիկանությունը ուժ կիրառեց մարդկանց նկատմամբ:
-Ես չեմ կարծում, որ այսօր մենք պետք է քննարկենք ապրիլի 9-ի խնդիրը: Մենք դեռ հնարավորություն և ժամանակ ունենալու ենք քննարկելու և դեռ ժամանակ ու հնարավորություններ ունենալու ենք գնահատականներ տալու: Իսկ կապել կոնկրետ ինչ-որ մի երևույթի հետ, ես չգիտեմ, բիզնեսի, ապրիլի 9-ի կամ չորեքշաբթի օրվա կամ լուսնային օրերի հետ, անհամեստորեն ասեմ, իմ պայմաններում դա ավելորդ է: Որոշումներ կայացնելուց ես ոչ թե ղեկավարվում եմ այս կամ այն երևույթով, աչքերի գույնով, հագած կոստյումով, այլ ընդհանրապես ես նայում եմ մարդու ներաշխարհը, մասնագիտական ունակությունները, ժամանակը, թե ինչքան ժամանակ է զբաղեցնում էդ պաշտոնը, և բազում չափանիշներ: Այ, երբ այս բոլորի համակցությունը կա, բնականաբար կայացնում եմ որոշում: Ինձ չի հետաքրքրում` ո՞վ, որտեղի՞ց և ի՞նչ, ինձ հետաքրքրում է աշխատանքը, արդյունքները, ինձ հետաքրքրում է հասարակության կարծիքը, քաղաքացու կարծիքը:
-Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ այդքան էլ գոհ չէիք Ներսես Նազարյանի աշխատանքից:
-Եթե դուք սկզբունքորեն ուզում եք հասնել դրան… (ծիծաղում է):
-Ձեր խոսքերից եմ այդպես եզրակացնում:
-Գոհ չեմ ինչ առումով, որ երկար տարիներ մի տեղ աշխատելով` ինչ-որ բաներ կան, որ աննկատելի են դառնում: Եվ բնական երևույթ է դա: Ես ռազմական ոստիկանությունում երկար տարիներ աշխատելուց ինքս հոգնել էի իմ աշխատանքից և ես ինքս էի ասում, որ ժամանակն է ինձ էստեղից տանել: Իմ ներկայությունն արդեն խանգարում էր, որովհետև ես ունեմ ստանդարտներ, մոտեցումներ, արդեն իմ մեջ կարծրացրել էր, ստեղծագործական այդ ներքին նախաձեռնությունը չկար, լճանում էր: Էդ առումով միանշնական ճիշտ որոշում է, որովհետև դա ամենախանգարիչ երևույթն էր:
-Այնուամենայնիվ, առաջիկայում ինչ-որ պաշտոնի նշանակելո՞ւ եք նրան:
-Դեռ չգիտեմ, դա կախված է այն կադրային փոփոխություններից, որը ես ակնկալում եմ, որ մենք իմ գործըկերներով համատեղ կնստենք, կմշակենք: Քայլեր կան, որ պետք է անել՝ ավելի արդյունավետ դարձնելու աշխատանքը:
-Այսինքն` էլի պաշտոնանկություննե՞ր են սպասվում համակարգում:
-Որոշակի կրճատումներ կանենք կենտրոնական ապարատում, և կենտրոնի աշխատասենյակում նստածները կգնան տեղերում աշխատելու: Մեր կառուցվածքը կբերենք տրամաբանական որակի, կադրերը ճիշտ և ըստ նշանակության կօգտագործենք, իսկ դա բարեփոխումների մեջ է, մենք շուտով և կառուցվածքային, և այլ փոփոխություններ ենք անելու: Այ, այդ տեսանկյունից չի բացառվում, որ վերանայենք այս կամ այն պաշտոնի նշանակումը: Ոչինչ չի բացառվում: Ես իմ բնավորությամբ կատեգորիկ անձնավորություն չեմ, ես գիտեմ մի բան, որ ցանկացած մարդ ցանկացած վայրկյանի, հիմա վկայում եմ իմ Տիրոջը, կարող է Տիրոջ կամքով փոխվի, շտկվի: Իսկ ես ներողների տեսակն եմ:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.