Երևանի 58-ամյա բնակիչ Ջոնիկը, ամառային մի օր որոշել է սեփական ուժերով դուրս գալ գործազուրկի կարգավիճակից` 77-ամյա Վալոդ հորեղբորն էլ դարձնելով «գործի քավոր»:
«Մայամի» հյուրանոցային համալիրի մատույցներում «ընդունարանի վարիչ» աշխատող Ջոնիկն իր ԲՄՎ -ն դարձրել է մարմնավաճառների և նրանց հաճախորդների «պաշտոնական» բանակցությունների նախասրահ: Ծառայություն մատուցող և ծառայությունից օգտվող կողմերն այնտեղ նստել են, բանակցել, և հենց նրանց միջև համաձայնություն է ձեռք բերվել, թե՝ ով ում ինչ պիտի անի ինչքան փողի դիմաց, Ջոնիկը նրանցից վերցրել է իր «ընդունարանի» ծառայությունից օգտվելու «տաքսան»` 5000 դրամը, և կապ տվել «Մայամիում» դվիժենին հսկող հոպարին. թե` «Վալոդ հոպար, սենյակը պատրաստի` գործ ա կպել»:
Քրեական գործի նյութերից տեղեկանում ենք, որ հոպար Վալոդն էլ եղբոր որդու դրած բիզնեսը ծաղկեցնելու` բարեհաջող կազմակերպելու և հարմարավետ պայմաններ ապահովելու համար, ռեստորան -հյուրանոցում անհրաժեշտ պարագաներ, այդ թվում` պահպանակներ է պահել, որ հանկարծ դրանց պակասի պատճառով կլիենտ չկորցնեն:
Եվ ահա, հենց Ջոնիկը կապ է տվել հոպարին, վերջինս նաև իր օգուտի համար` «տրապից» պատշաճ կարգով դիմավորել է անսեր, բայց հաճույքի կարոտ զույգերին, հետո էլ ճանապարհել:
Այդպես մոտ երկու տարի` 2010-ի հունիսից մինչև 2012-ի փետրվարը, Ջոնիկին հաջողվել է խուսափել գործազուրկի կարգավիճակից և դառնալ բիզնեսմեն: Թե քանի հոգուց է այդ ընթացքում 5000 դրամ ընդունարանի վճար վերցրել, միայն Ջոնիկն ու Վալոդ հոպարը կիմանան: Բայց մի օր ոստիկանները փակել են նրանց բիզնեսը, երկուսին էլ մեղադրանք առաջադրել` նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար (ՀՀ քր. օրի 262 հոդվածի 2-րդ մասի 1,5-րդ կետեր): Այս սանկցիան նախատեսում է երեքից վեց տարվա ազատազրկում` գույքի բռնագրավմամբ, կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա:
Գործն արդեն ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան, և եթե մեղադրանքը հիմնավորվի, ուրեմն նախկինում չդատված Վալոդի և Ջոնիկի կենսագրությունների վրա բիծ կմնա: Առայժմ նրանք կալանքի տակ չեն, երաշխավորությամբ ազատ են արձակված, բայց դատարանը առաջիկայում կորոշի` ազատազրկե՞լ նրանց, թե՞ չազատազրկել, թույլ տա՞լ Ջոնիկին` տաքսիով «Մայամիի» առջև կանգնել, Վալոդին էլ` ներսում աշխատել, թե ոչ:
Բայց այ` գույքի բռնագրավման մասով մի քիչ կասկած առաջացավ, երբ պարզ դարձավ, թե ինչպիսի և ինչքան իրեղեն ապացույցներ են հայտնաբերել ոստիկանները և կցել գործին` որպես ապացույց:
Իրավապահները հայտնաբերել են 30 հատ չօգտագործված պահպանակ` փաթեթավորված, և մոտ 190 հատ (186) օգտագործված: Ընդ որում, ոստիկանները դրանք աղբամաններից են հայտնաբերել:
Մինչ զարմանալը եկեք մի փոքր հաշվարկ անենք և տրամաբանենք` արդյո՞ք հնարավոր է…
Եթե այդ բոլոր օգտագործված պահպանակները Ջոնիկի «կպցրած գործերն» են, ուրեմն նա միայն իր 5000 դրամ գանձումներով պետք է 930.000 դրամ (մոտ 2,5 հազար դոլար) փող աշխատած լիներ` ենթադրվում է մի քանի օրում: Երևի Ջոնիկի «ընդունարանի» ու «Մայամիի» առջև մի քանի օր մարմնավաճառների հերթ է եղել, չնայած նույնիսկ մարմնավաճառները չեն կարող մի քանի օրում այդքան փող աշխատել:
Բայց արդյո՞ք դա հնարավոր է գործազրկության բարձր մակարդակ ունեցող այս երկրում: Իսկ եթե իրավապահները օգտագործված այդ 186 պահպանակները ներկայացնում են որպես Ջոնիկի և Վալոդի մի քանի ամսվա գործունեության արդյունք, ապա մի տեսակ հետաքրքիր պատկեր է ստացվում. կամ ոստիկաններն ամիսներ շարունակ «նստած» են եղել Ջոնիկի և Վալոդի «պոչերին» և մարմնավաճառների աշխատանքային օրվա վերջում մի հատ էլ իրենք են օգտվել «Մայամիի» ծառայություններից, որպեսզի ներսի աղբամաններից կարողանան հավաքել իրեղեն ապացույց -օգտագործված պահպանակները, կամ` ամիսներ շարունակ հետևել են «Մայամիի» աղբը հավաքող մեքենային և աղբաթափությունից հետո ջոկել ու հանել են պահպանակները: Սակայն այս երկու դեպքում էլ կարող է հանցակազմը հիմնավորելու համար մի էական խնդիր առաջանալ. Ինչպե՞ս են ոստիկանները հիմնավորելու պատճառահետևանքային կապը` Ջոնիկի, Վալոդի և պահպանակների միջև. դրանց վրա հաստատ գրված չի լինի «Ջոնիկի, Վալոդի կպցրած գործ»…
Ուստի, մնում է այդ կապը ապահովելու երրորդ տարբերակը` ոստիկանները Ջոնիկի հետ համագործակցող մարմնավաճառներին ասել են` համ փող աշխատեք, համ էլ պահպանակները լավ պահեք, որ վերջում մեզ հանձնեք, դատարանում էլ Ջոնիկի ու Վալոդի դեմ ցուցմունք տաք… Երևի այդպես էլ հավաքվել է 186 պահպանակ, և այդ թիվը գուցե անհրաժեշտ է եղել` ցույց տալու նրանց աշխատած «հսկայական» եկամուտները հանցանքը իրեղեն ապացույցներով հարստացնելու, գործն ավելի ծանրակշիռ դարձնելու և ինչու չէ՝ հետագայում գույքի բռնագանձման հնարավորություն ստեղծելու համար:
Վերոնշյալ ենթադրություններից ո՞րն է իրականությանն ավելի մոտ` կփորձենք հասկանալ դատաքննության ընթացքում:
Է. Մարտիրոսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.