Երեկ համացանցում պոպուլյար նյութերից մեկը՝ «Ար» Հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարն էր, որի ընթացքում այնքան շիկացավ Երևանի հանրապետական ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի և ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի բանավեճը, որ վերջինս ջղային լքեց տաղավարը:
Առհասարակ, այս ընտրարշավին ամենամեծ ինտրիգայնությունն ապահովում է հենց ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն, իրական կյանքում և վիրտուալ հարթության մեջ նրանց հնչեցրած փոխադարձ մեղադրանքները:
Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանի շտաբի պետ և համատեղության կարգով՝ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին հաջողվել է խաղի ընդհանուր կանոններ հաստատել շեֆի ու խնամու միջև, դա չի տարածվում զույգ կուսակցությունների միջին և ստորին օղակների վրա: Երիտասարդ հանրապետականները քննադատում են Ծառուկյանին ու Օսկանյանին՝ այն հույսով, որ շեֆը կգնահատի իրենց հավատարմությունը: «Աչոկ» հավաքողների մեծ հերթ է գոյացել նաև Գագիկ Ծառուկյանի դռան առաջ:
Երեկ ԲՀԿ առաջին համար Վարդան Օսկանյանը դարձյալ խոսել է ՀՀԿ քաղաքական մենաշնորհը վերացնելու, ընդդիմության համախմբման անհրաժեշտության մասին: Այս անգամ ԱԳ նախկին նախարարն ասուլիս է տվել բավականին լուրջ միջավայրում՝ ԱԺ-ում: Նրան ձայնակցել է Երևանի գործող ավագանիում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Գասպարյանը: Չորս տարի՝ մենք նրա և նրա կուսակիցների ծպտունն ավագանիում չենք լսել, բայց հիմա Գասպարյանը խոսում է, շատերի համար՝ առաջին անգամ: Իհարկե, նա Օսկանյանի պես փորձառու և կրթված չէ, բայց ասածի իմաստը նույնն է՝ ՀՀԿ-ն փիսն է, մենք՝ պուպուշ:
ԲՀԿ քարոզչական հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը, խոսքի արժեքը լավ գիտի. հազար տարի լրագրող է եղել: Նրա մի ռեպլիկը մի փութ մեղրով չի ուտվի: Երեկ երեկոյան ԲՀԿ պատգամավորները, հարյուրավոր երիտասարդներ աննախադեպ մի ակցիա են իրականացրել. Հյուսիսային պողոտայում մոտեցել են մարդկանց, նրանց ուղղել «Բարև Ձեզ, դուք ցանկանո՞ւմ եք փոխել այսօրվա մեր իրականությունը: Համաձա՞յն եք, որ դա անենք միասին: Եկեք փոխենք այն՝ սկսելով Երևանից» հարցը, ապա բաժանել կուսակցական մայկաներ և կեպիներ: Ռուբեն Հայրապետյանի ինադու՝ նման մի մայկա ու կեպի էլ ստացել է սրճարաններից մեկում նստած գործարար Սարիբեկ Սուքիասյանը՝ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը: Վերջինս էլ ընդունել է նվերը. նեղ օրերին Ծառուկյան Գագոն էր, որ դատապարտեց «Բջնիի» գործարքը՝ բարոյականության դասեր տալով Հայրապետյանին: Բայց ավելի էականն այն է, որ մի մայկա ու կեպի էլ բաժին հասավ Սուքիասյանի ռուսախոս հյուրին: Վերջինս Նաիրա Զոհրաբյանին հարցրել է ՝ փող չե՞ք բաժանում: Դե, մեր Նառան էլ ասել է, որ երևի իրենց շփոթում են ՀՀԿ-ի հետ:
Տարոն Մարգարյանն էլ՝ մարդ է, նյարդերը չեն դիմացել: Իհարկե, երեկ նա հիմնականում խոսել է մայրաքաղաքի կենտրոնի և ծայրամասերի սիմետրիկ զարգացման անհրաժեշտության մասին: Դա բնական է. երեկ գործող քաղաքապետը Նոր Նորքում և Ջրվեժում էր, որոնք միայն անվանական են Երևանի մաս՝ իրականում նման են գյուղաքաղաքի, անկանոն զարգացող գյուղաքաղաքի: Բայց սա չէր Տարոնի երեկվա այցերի հիմնական ինտիրգը, նրա գլխավոր ասելիքը: Թերևս առաջին անգամ Մարգարյանն, որն իրեն հեռու է պահում ինտրիգային անցուդարձից, քաղաքական հայտարարություն է արել կամ՝ դրա նման մի բան: Լրագրողն ասել է, որ ԲՀԿ-ն իրեն մեղադրում է քաղաքի անհամաչափ զարգացման համար: Քաղաքապետը հակադարձել է, ի նկատի ունենալով Ծառուկյանին՝ հռետորական հարց հնչեցրել, թե ինչո՞ւ նա չի կառուցապատում Երևանի կենտրոնում գտնվող իր կիսակառույցը:
Քանի որ անդրադարձանք գործող քաղաքապետին, խոսենք մի խնդրի մասին էլ: Որտե՞ղ է գծվում այն սահմանը, որը գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին սահմանազատում է քաղաքապետի թեկանածու Տարոն Մարգարյանից: Այդ սահմանը օրենսդրորեն փոքր-ինչ լղոզված է, ինչը թույլ է տալիս, որ վարչական ռեսուրսն աշխատի իշխանության թեկնածուի համար: Ջրվեժում բոլոր թեկնածուները կարող են հանդիպել ընտրողների հետ: Այս առումով, գոնե ֆորմալ, հավասարություն կա ՀՀԿ-ի և այլ կուսակցությունների թեկնածուների միջև: Բայց դժվար թե՝ ընդդիմության թեկնածուները կարողանան ընտրարշավի շրջանակներում այցելել Գեղարվեստի կոմբինատ: Ընթերցողը կհակադարձի՝ բայց չէ՞ որ Տարոնը նաև քաղաքապետ է: Համաձայն եմ, բայց նրա այցը Գեղարվեստի կոմբինատ լայնորեն լուսաբանվում է՝ դառնալով քարոզչության մաս, ստեղծելով անհավասար պայմաններ: Կամ մեկ ուրիշ օրինակ. «Կենտրոն կանաչապատում» ձեռնարկության աշխատողները վճարվում են հարկատուներիս հաշվին՝ կոնկրետ համայնքային գործառույթներ իրականացնելու, ոչ թե գործող քաղաքապետի քարոզչական նյութերը տարածելու համար:
Ապրանքով ծառայություն մատուցելն էլ է օրենքի խախտում: Երեկ կայքերը գրել են, որ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանը փոխշահավետ գործարք է առաջարկել աջափնյակցիներին՝ «Ես Ձեզ կտամ խոզի էժան միս՝ ԲՀԿ-ին տրվելիք քվեի դիմաց» բանաձևով: Բա աջափնյակցի չլինեի՞նք. խորովածային ընտրարաշավ կանեինք:
Ի դեպ, երեկ նույն Վահան Կարապետյանը հայտնվել է մեկ այլ տհաճ պատմության մեջ: Նա Հյուսիսային պողոտայում փորձել է հարցազրույց տալ. մարդը մեկ-երկու բառ չէր խոսել, նրան ու լրագրողին է մոտեցել Նաիրա Զոհրաբյանը և իր գործընկերոջն «փրկել» է լրագրողի «ճիրաններից»: Հետո ասում են՝ ՀՀԿ մենատիրություն, ֆլան-ֆստան…
ԲՀԿ-ում նաև կոկորդ են պատրում, թե ի՞նչ եք ուզում, այ լրագրողներ, մենք հաշտ ու համերաշխ ենք, մեր շարքերում ախպերություն է: Բայց դե՝ հավատս չի գալիս: Մի օր Նաիրան չի բացառում, որ Գուրգեն Արսենյանը կլինի իրենց քաղաքապետացուն, էն մյուս օրն Էլինարը խոսում է Վարդան Օսկանյանի մասին: Էս քոռ աչքերս էլ մի օր չտեսավ, որ նախընտրական հանդիպում լինի, որին Օսկանյանն ու Արսենյանը միասին մասնակցեն: Գոնե անցած վեց օրերին նման բան չի եղել:
Լավ, փակենք ՀՀԿ-և ԲՀԿ-ի թեման ու անցնենք մյուսներին: Այնտեղ էլ արշալույսները խաղաղ չեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր, որ երեկվա հանրահավաքը պետք է նվիրված լինի Երևանի ավագանու ընտրություններին: Խոստումը չպահեց. համազգային հարցերը, Ռուսաստանի «չքնաղ» մայրաքաղաքից ստացած տպավորությունները խանգարեցին:
Փոխարենը՝ «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված երգիչ Արթուր Իսպիրյանն ասուլիսում ցանկություն հայտնեց, որ Երևանի քաղաքապետն ընդդիմությունից լինի: Այս հարցում, սակայն, նա օրիգինալ չէ, որովհետև նույն բանը երեկ ասել է նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀԱԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանն երեկ հիշել է իրենց քաղաքական ուժի լավ, հեղափոխական ժամանակները և աջ ու ձախ քննադատել է իշխանությանն ու այսօրվա հարթակային ընդդիմությանը: Նա Րաֆֆի Հովհաննիսյանի կազմած ցուցակն անվանել է «Ցտեսություն Երևան», ասել է, որ Տարոն Մարգարյանը խլում է ժողովրդի ունեցվածքը:
ՀԱԿ նրա գործընկերներն որոշել են հանդես գալ կառուցողական դիրքերից: Օրինակ, այս կուսակցության քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը խոսել է կանաչապատման, էկոլոգիական խնդիրների մասին, առաջարկել է Դալման դարձնել քաղաքային, համայնքային այգի, բանավեճի է հրավիրել գործող քաղաքապետին: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը դարձյալ գովել է իրենց ցուցակն՝ ասելով, որ այն կազմված է «անձ+ցուցակ+քաղաքական ուժ+ծրագրեր» բանաձևով:
ՕԵԿ-ում իրենց քաղաքապետացուի՝ Արմեն Երիցյանի համար ստեղծում են իսկական երևանցու և օրինակելի նախարարի իմիջ: Այս առումով պետք է խոստովանել, որ թեկանածուն իսկապես ճիշտ է ընտրված: Ի դեպ, Երիցյանն երեկ Աջափնյակ համայնքում հայտարարել է, որ կարևորը՝ ոչ թե ծրագիրն է, այլ՝ այն իրականացնելը:
«Առաքելություն» կուսակցությունը հանդես է եկել ընտրություններին մասնակից ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական և հետընտրական համագործակցության համալիր առաջարկով: Կուսակցության թիվ մեկ համարը՝ Մեսրոպ Առաքելյանը, «Մեդիա կենտրոնում» բարձրաձայնել է Նորագյուղի անմխիթար վիճակի մասին:
Կարող ենք արձանագրել, որ միայն ընտրությունների քարոզարշավի վեցերորդ օրը մեկնարկեց պայքար՝ դասական իմաստով:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.