Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ներկայացրած ցուցակում ներգրավված անձանց ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը, որ երեկ ԿԸՀ-ն տրամադրել է «ՀԺ»-ին, այնքան հետաքրքիր են, որ կարելի է օրերով ու ամիսներով հետագոտել: Հայտարարագրերի մեծ մասը, առանց չափազանցության, պետք է պատմական նշանակության փաստաթղթեր համարել: Դրանք վաղ թե ուշ` դառնալու են իրեղեն ապացույցներ: Օրինակ, գործարար պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի 29-ամյա գործազուրկ որդին` Դավիթ Սեդրակյանը, հայտարարագրի մեջ նախատեսված տողերով չի կարողացել սահմանափակվել` գրանցելով 12 միավոր անշարժ գույք: Միայն շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 5000 քմ: Սեդրակյան կրտսերի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է 200 միլիոն դրամ: Տիպիկ հայ երիտասարդ գործազուրկի օրինակ` տաղանդավոր, կրթված… բայց գործազուրկ ու միլիոնատեր: Իսկ եթե նա երկար փնտրտուքից հետո վերջապես աշխատանք գտներ, ապա նրա հայտարարագիրը կնմանվեր նույն ցուցակում ներգրավված «Լուսաստղ Շուգր» ընկերության (Ախուրյանի շաքարի գործարան) փոխտնօրեն Արթուր Պետրոսյանի ներկայացրածին: Լայն հանրությանն անհայտ սույն անձի անշարժ գույքի ցանկը ընդգրկված է մեկ ամբողջ տպագիր էջում` 34 տողում: Այսինքն` նա ունի 34 միավոր անշարժ գույք, որից 7-ը` միայն Հյուսիսային պողոտայում, 4-ը` Սաֆարյան փողոցում, ևս մի քանիսը՝ Բագրատունյաց և այլ փողոցներում: Նրա հայտարարագրած բնակարանների, ավտոտնակների, շենք շինությունների ընղհանուր մակերեսը կազմում է 40 հազար 149 քմ: Սույն անձի հայտարարագրած հողամասերը միասին կազմում են ավելի քան 155 հա: «Եվ գիտե՞ք, թե ինչպես է նա վաստակել այս ունեցվածքը: Շատ պարզ՝ «Լուսաստղ Շուգրի» փոխտնօրենի պաշտոնում իր ստացած ամսական 96 հազար դրամ աշխատավարձով: Դե իհարկե, լկտի հերյուրանքներ են, թե Արթուր Պետրոսյանի հայտարարագրած գույքը իրականում պատկանում է այդ նույն «Լուսաստղ շուգարի» սեփականատիրոջը` Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո): Հերյուրանք է, քանի որ «Լուսաստղ Շուգրն» էլ, ինչպես ասում է Սամվել Ալեքսանյանը, իրեն չի պատկանում: Կարելի է ենթադրել, որ եթե «Լուսաստղ Շուգրի» փոխտնօրենին տալիս են 96 հազար դրամ աշխատավարձ, ապա բանվորները ստանում են 10 հազար դրամ աշխատավարձ ու ոչ մի ստվեր այդ ընկերությունում չկա: Սիայն թե 2011 և 2012 թվականների ընթացքում գրեթե նույն ծավալի (50 հազար տոննա) շաքարավազ արտադրելով, այդ ընկերությունը 2012 թվականին 20 անգամ ավելի քիչ հարկ է վճարել, քան 2011ին: Ի՞նչ ստվեր, ի՞նչ բան: Սերժ Սարգսյանն էլ հո գիտի, որ ասում է «նրանց մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: Հավատում ենք մի ուրիշ կարգի»,- գրել է թերթը, որի ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.