Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկել է Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը, որը կտևի մինչև ժամը 17.00-ն:
Համագումարի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀԱԿ կուսակցության կանոնադրության հաստատում, ծրագրի ընդունում, կուսակցության նախագահի, վարչության, վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ներկաները դիմավորել են ծափողջյուններով և «Լևոն, «Լևոն» բացականչություններով:
Համագումարին ներկա են ՀԺԿ-ն, ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ, ինչպես նաև բազմաթիվ դիվանագետներ, արտասահմանից հյուրեր, մտավորականներ:
——————
Մարզահամերգային համալիրում ընթացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջին համագումարի ժամանակ ելույ թով հանդես է եկել Արամ Մանուկյանը, որն առաջարկել է Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրել կուսակցության նախագահի պաշտոնում:
«Քաղաքական ՀԱԿ նորաստեղծ կուսակցությանը, որն իր անցյալում ունի մեծ պատմություն, միացել են մարդիկ, ովքեր երկար տարիներ զրկանքների զոհ են դարձել, բայց չեն ընկճվել, միացել են մարդիկ, ովքեր վեր են կանգնած անձնական ամբիցիաներից և սկզբունքային, կայացած քաղաքական գործիչներ են: Այսօր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը կայացած փաստ է»,-իր խոսքում նշել է Արամ Մանուկյանը:
————
Մեր խնդիրն է իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն. այս մասին ՀԱԿ կուսակցության համագումարում ելույթ ունենալով ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Ամբողջ աշխարհի քաղաքակրթությունը ստեղծվել է բուրժուադեմոկրատական հեղափոխության հիման վրա: Անգամ սոցիալիստների տեսակետից առաջինը սա էր: Մեր խնդիրը սա է: Շատ խորիմաստ նոր փիլիսոփայություն չպետք է որոնել, արտադրական բուրժուան պետք է կապանքներից ազատվի: Այն ժամանակ ֆեոդալական կապանքներ էին, հիմա դրանք ավազակապետական կապանքներ են»,-նշել է նա:
Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն քայլը, որ չի մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:
«2008-ին Խաչատուր Սուքիասյանը ո՞վ էր… նույն օլիգարխը, բայց միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ, հակառակը՝ առաջին հարվածը հասցրեցին նրան, որովհետև հասկացան՝ որտե՞ղ է վտանգը, նրան սնանկացրին: Նա մենակ էր, եթե լինեին մի քանիսը, իշխանությունը ոչինչ չէր կարող անել: Նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը…և փոխանակ նպաստեին գործընթացին, քննադատում են, պոկվել իշխանություններից չի կարող նա, չի կարող, քանի որ տնտեսություններ ունի, բայց փորձում է պոկվել, դուրս եկավ կոալիցիայից, ընտրություններին չհայտարարեց Սերժ Սարգսյանին աջակցելու մասին: ԱԺ ընտրություններին առանձին հանդես եկավ, չմասնակցեց Սերժի երդմնակալությանը, այսօր պատրաստ է ճակատ տալ: Ինչպե՞ս կարող է մի ուժ, որը նպաստում է չարիքի թուլացմանը, չարիքի դեմ պայքարին, այդպես վանել նրան»,-ընդգծել է ՀՀ առաջին նախագահը:
Վերջինս չի բացառում, որ առաջիկա ընտրություններում լուրջ հարված կստանա ԲՀԿ-ն և թույլ չեն տալու, որ ունենա այն հաջողությունը, ինչ ունեցավ խորհրդարանական ընտրություններին: «Նա շատ հիշաչար մարդ է և չի ներելու Գագիկ Ծառուկյանին նրա անկախ քայլերի համար(չեմ ասում` հակընդդեմ), թույլ չի տալու, որ ամրապնդվի և քաղաքական գործոն դառնա: Նույնը՝ Րաֆֆիի նկատմամբ: Նա չի ներելու Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռք բերած37 % ձայները և առաջիկա ընտրություններում ցույց է տալու ուրիշ թվեր, ասելով՝ տես, սա է քո հավաքած իսկական տոկոսները»,-համոզված է Լևոն Տեր -Պետրոսյանը:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ ղեկավարությունը չգնաց հարթակ, Տեր-Պետրոսյանը պատասխանել է.«Կներեք, մի մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել Սերժ Սարգսյանը՝ միանայի, որ ի՞նչ անեի: Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթե՞ի: Կներեք, իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը»:
———
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ ընտրվեց միակ առաջադրված թեկնածուն՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.