Երևանի ավագանու առաջին ընտրություններն անցկացվել են 2009թ-ի մայիսի 31-ին: Դրանց մասնակցելու հայտ էին ներկայացրել վեց կուսակցություն՝ ՀՀԿ-ն, նրա կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական Կուսակցությունը, և մեկ դաշինք՝ ՀԱԿ-ը:
Այդ ընտրությունների վրա մեծ էր նախորդ տարվա նախագահական ընտրությունների բացասական ազդեցությունը. Սերժ Սերգսյանի իշխանությունն ինքնահաստատման խնդիր ուներ, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար այս գործընթացը շարունակությունն էր նախորդած նախագահական ընտրությունների:
Ընտրություններին մասնակցեց շուրջ 400000 մարդ: Պաշտոնական տվյալներով հաղթեց ՀՀԿ-ն, առաջին նախագահի թիմը խոսեց ընտրակեղծիքների մասին, հրաժարվեց ավագանիում ստացած մանդատներից, սակայն հրապարակի միջոցով խնդիր լուծել չկարողացավ: Փորձագետներից շատերն առաջին անգամ խոսեցին ՀԱԿ-ում սկսվող ճգնաժամի մասին: Տեր-Պետրոսյանի շրջապատին այլ բան չէր մնում, քան յուրայիններին մխիթարել, որ ավագանու ընտրություններում անհրաժեշտ շեմը չեն հաղթահարել ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք, նրանց խոսքերով, 2008-ին դավաճանել էին համաժողովրդական շարժմանը: Հակառակը՝ բավականին ոգևորված մթնոլորտ էր ԲՀԿ-ում. Ծառուկյանի շրջապատում, հիմք ընդունելով ընտրությունների արդյունքները, անթաքույց հայտարարում էին, որ իրենք են հանրապետության երկրորդ կուսակցությունը՝ քաղաքական ազդեցիկության առումով:
Չորս տարի անց
2013թ-ի մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին ևս մասնակցում է վեց կուսակցություն և մեկ դաշինք: ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման շուրջ ձևավորված «Բարև Երևան» դաշինքի կողքին ընտրողները կհանդիպեն երկամսյա կենսագրություն ունեցող «Առաքելություն» կուսակցության անունը: Երիտասարդներով համալրված այս կուսակցությունը մայրաքաղաքի ավագանիում հայտնվելու շանսեր, իհարկե, չունի, սակայն այս ընտրարշավը կարող է օգտագործել քաղաքական ինքնահաստատում և ճանաչելիություն ձեռք բերելու համար:
Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը կարող են հավակնել ավագանու մանդատներին, բայց ընտրարշավի ֆավորտներն են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև Երևան» դաշինքը:
Գալիք ընտրություններն ունեն մի քանի առանձնահատկություններ.
Առաջին. մեկտեղված են փետրվարի 18-ի հետընտրական և մայիսի 5-ի նախընտրական գործընթացները, ինչն ավելի է քաղաքականացնելու քարոզարշավը: Եթե ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը փորձում են հնարավորինս ապաքաղաքականացնել ընտրական գործընթացը՝ շեշտը դնելով մայրաքաղաքային խնդիրների վրա և հանրությանը ներկայացնելով մենեջերներից և ադմինիստրատիվ աշխատանքի փորձ ունեցող մարդկանցից կազմված ընտրացուցակներ, ապա ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Բարև Երևանի» ընտրացուցակները խիստ քաղաքականացված են՝ ՀՀԿ քաղաքական մենաշնորհը վերացնելու պատրաստակամությամբ: ՀԱԿ-ի նպատակը նույնպես դա է, սակայն առաջին նախագահի կուսակցության ցուցակը խոսում է նրանց նվազ քաղաքական հավակնությունների մասին,
Երկրորդ. այս ընտրական ցիկլին մասնակցում են խորհրդարանական բոլոր ուժերն, ինչն աննախադեպ մրցակցություն է հաղորդելու ընտրություններին:
Եվ վերջապես այս ընտրություններն ունեն երկու ինտրիգ:
Կհաջողվի՞, արդյոք, ընդդիմադիր բոլոր ուժերին հասնել նրան, որ ապագա ավագանիում ձևավորվի ոչ իշանական մեծամասնություն՝ իր քաղաքապետով:
Երկրորդ ինտրիգը գտնվում է հենց ընդդիմության դաշտում և վերաբերում է «չարաբաստիկ» 500000-ոց էլեկտորատին, որի նկատմաբ վերահսկողությունը վիճարկում են Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի թիմերը: Արդ, մայիսի 5-ին մենք կիմանանք ոչ միայն Երևանի նոր քաղաքապետի անունը, այլ նաև կպարզենք, թե ում է պատկանում առաջնությունն ընդդիմադիր դաշտում: Գոնե առաջիկա տարիների կտրվածքով:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.