Անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի նախագահը, իսկ ով` «գլխավոր ընդդիմադիրը», ով է արմատական, հեղափոխական, իսկ ով` պահպանողական կամ անվճռական, հերթական հետընտրական զարգացումների ամենավատ արդյունքը, որը կարող է լինել, հիասթափությունն է: Այդ բառը ապրիլի 9-ից հետո չափից դուրս հաճախ է հնչում: Շատ իզուր: Արդեն բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ պետք չէ ոգևորվել այն աստիճանի, որպեսզի հետո խորը դեպրեսիայի մեջ ընկնես, առավել ևս պետք չէ որևէ հույսեր կապել այս կամ այն ամսաթվի հետ: Վաղը ես 10 կիլո կնիհարեմ, մայիսի 11-ին ազատ կխոսեմ ճապոներեն, իսկ, ասենք, հոկտեմբերի 16-ին Հայաստանում օրինականություն և ժողովրդավարություն կհաստատվի: Եվ հենց որ նման բան տեղի չի ունենում, սկսվում է «վայ-վույը»` ճամպրուկներս հավաքում եմ, սա երկիր չի, գնամ` որ դզվի, կգամ: Ամբողջ հարցն այն է, որ նման կարգի երևույթներ չեն կարող կատարվել «հիմա, հիմա, հիմա», դրանք տեղի են ունենում «միշտ, միշտ, միշտ», բայց եթե դու ամենօրյա ջանքեր չգործադրես, կլինի հետընթաց, իսկ եթե գործադրես, չի լինի բարեբեր կայծակի փայլատակում, այլ կձևավորվեն ավանդույթները, մշակույթը, որը հավերժ գործընթաց է, ոչ թե վերջնական արդյունք: Այս մտածելակերպով հնարավոր չէ հուսահատվել` գիտակցելով, որ ամեն պահի քարը քարին դնելով դու գնում ես առաջ: Պատրաստ լինել, որ, ինչպես ասում էր Քիփլինգը, կարող ես ամեն ինչ կորցնել և նորից սկսել:
Եվ, իհարկե, դասեր քաղել: Գլխավոր դասը, որը ընդդիմությունը [ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը] պետք է քաղի ապրիլի 9-ից, այն է, որ հանրահավաք կամ որևէ այլ միջոցառում անցկացնելու համար պետք է ունենալ հստակ ծրագիր և կազմակերպչական կառուցվածք: «Ես եմ ու իմ ժողովուրդն է» մոդելը չի աշխատում, այն բերում է նրան, որ ժողովրդի մի մասը գնում է Բաղրամյան 26, մյուսը` Եղեռնի հուշարձան, երրորդն էլ գուցե ցանկանա գնալ, ասենք, Գառնիի տաճար: Ընդդիմության ցույցը կամ երթը, որքան հասկանում եմ, նրա համար է, որ ցույց տա իր շարքերի ուժը, վճռականությունն ու միասնությունը: Այդ առումով ավելի իմաստալից է, ինձ թվում է, քայլել ոստիկանության հետ համաձայնեցված երթուղիներով, բայց միասին, հոծ զանգվածով, քան իմպրովիզացիաներ անել և հրահրել անիմաստ բախումներ: Որքան էլ ոչ իրավաչափ էին ոստիկանության գործողությունները, դրանցից քաղած քարոզչական էֆեկտը ավելի փոքր է, քան իսկապես հուժկու երթինը: Բայց եթե ընդդիմադիր տարբեր ուժերի նպատակն իսկապես իշխանափոխությունն է, որի հետևանքով, իրենց կարծիքով, կհաստատվի արդարությունն ու բարեկեցությունը, ապա նրանք չպիտի իրար բզկտեն: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին իրենց քննադատության մեջ չպիտի լինեն չարախինդ: Ռեժիմի ջրաղացին ջուրը հենց դա է: Մոտ 10 տարի առաջ, մամուլի ասուլիսի ժամանակ, երբ անհամբեր լրագրողները հարցեր էին տալիս Ստեփան Դեմիրճյանի և նրա մարտավարական սխալների մասին, Հայաստանի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը` Բաբկեն Արարքցյանը, հիշեց հայտնի ասույթը` «մի կրակեք դաշնակահարի վրա, նվագում է` ինչպես կարող է»:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.