ՀՀ ոստիկանությունը ապրիլի 8-ի և ապրիլի 9-ի իր հայտարարություններում հանգամանալից գնահատելով Ազատության հրապարակում վերջին օրերին կազմակերպված հանրային հավաքներում առկա միտումները և դրանց առնչությամբ իրականացված կամ ծրագրված մի շարք հակաիրավական գործողություններ, բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը և մատնանշել հավաքի կազմակերպիչների և մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտար լիովին խուսափել ապրիլի 9-ին տեղի ունեցած անցանկալի զարգացումներից:
Ապրիլի 9-ի միջադեպերն ուղղակիորեն հաստատեցին ՀՀ ոստիկանության կանխատեսումների և նախազգուշացումների հիմնավորվածությունը` միաժամանակ բացահայտելով անպատասխանատու հակաիրավական վարքագծի դրսևորումներով Ոստիկանության` իրավաբանական, հատկապես` վարչական պատասխանատվության ենթարկելու կարողությունն ու կամքը անհարկի փորձելու հետևանքները:
ՀՀ ոստիկանությունը խոր ափսոսանքով արձանագրում է, որ Բաղրամյան պողոտայով ապօրինի երթի առանձին` անգամ հավաքի կազմակերպիչների համար անկառավարելի դարձած, հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած քաղաքացիների վարքագիծը Ոստիկանությանը հարկադրեց ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ, ովքեր անհապաղ մեկուսացվեցին հավաքի վայրից և ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որից հետո հավաքը վերականգնեց իր խաղաղ բնույթը և մասնակիցներին ընձեռվեց հանգիստ կերպով իրազեկված հավաքի հիմնական վայր` Ազատության հրապարակ վերադառնալու հնարավորություն:
ՀՀ ոստիկանությունը գործադրեց բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների անպատասխանատու և հակաիրավական վարքագիծը չհանգեցնի առավել ծանր հետևանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը:
ՀՀ ոստիկանության ծառայողները «Հավաքների ազատության մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքներով սահմանված իրենց այս հիմնական պարտականությունները կատարեցին արդյունավետ` կանխելով իրավիճակի սրումը և հնարավոր այլ բացասական հետևանքների առաջացումը:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:
Ինչ վերաբերում է առանձին միջադեպերին տրվող կամ տրվելիք գնահատականներին, ապա ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպերի բոլոր հանգամանքները մասնրամասն քննվելու են և յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական և իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն:
Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ բիրտ ուժ կիրառելու կամ անհամաչափ գործելու վերաբերյալ որոշ արձագանքներին:
ՀՀ ոստիկանությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ երթի երթուղու վերաբերյալ լիազոր մարմնի` Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանվել էր երկու սահմանափակում: Մասնավորապես, Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իրականացվելիք մի շարք արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում` արտասահմանյան հյուրերի, ներառյալ` բարձրաստիճան դիվանագետների մասնակցությունն ապահովելու նպատակով Բաղրամյան պողոտայով և Պռոշյան փողոցով անցնող երթուղու փոխարեն առաջարկվել էր փոքր-ինչ փոփոխված երթուղի: Ընդ որում, ՀՀ ոստիկանությունը նախօրոք զգուշացրել էր, որ խստիվ պահպանելու է քաղաքապետի որոշմամբ ամրագրված սահմանափակումները:
Իրավական պետությունում պետք է խստորեն պահպանվեն գործող օրենքների և վարչական ակտերի դրույթները: Չվիճարկված և իրավաբանական պարտադրականություն ունեցող ակտերին չենթարկվելը կոպիտ իրավախախտում է և չի կարող ունենալ որևէ արդարացում, ներառյալ` հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ իրականացման անպատեհ հղումը: Միևնույն ժամանակ, ոստիկանության կողմից վարչական ակտի կատարումը չի կարող որակվել իբրև խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակում, քանի որ. նախ` վարչական ակտով սահմանափակվել է որոշ տարածքներում հավաքի անցկացումը, ինչը բացառում է այդ տարածքները հավաքի վայր դիտարկելը. Երկրորդ` հավաքների ազատության իրավունքը որևէ կերպ չի պաշտպանում հավաքի անցկացման արգելված վայր բռնի կերպով մուտք գործելու` հավաքի մասնակիցների որևէ իրավունք: Այս առումով, Ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտել քաղաքապետի որոշման մեջ առաջարկված վայրերում անցկացվող երթի ընթացքին, այլ բացառապես ապահովել է Բաղրամյան պողոտայով Հանրապետության Նախագահի նստավայր ժամանող անձանց և երթևեկության անվտանգությունը: Մյուս կողմից, անհնար է պատկերացնել, որ ուժային ճանապարհով ոստիկանության պատնեշը ճեղքելը կարող էր մնալ անարձագանք և Ոստիկանությունը հրաժարվեր արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու իր պարտականությունների կատարումից: Ինչ վերաբերում է քաղաքապետի որոշման հիմնավորվածությանը, հավաքի ազատության և հանրային շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովմանը, ապա այդ հարցը ենթակա էր պարզման դատարանում, ոչ թե փողոցում:
ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ հանրության առանձին ներկայացուցիչների տարածած հայտարարությունները, մեղմ ասած, ժամանակավրեպ են և զուրկ մասնագիտական հիմնավորումներից: ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր դեպքում կգնահատի այդ գործողությունների իրավաչափությունը և իր գնահատականները կներկայացնի հանրության դատին: Հարկ է նկատի ունենալ, որ համաչության սկզբունքի պահպանման հարցի պարզումը ոչ թե ոչ պրոֆեսիոնալ գործիչների, այլ մասնագետների խնդիրն է, ովքեր պետք է գնահատեն շահերի ողջամիտ հավասառակշռության հարցը: Այս բարդ հարցի քննարկումը պահանջում է գործի անհատական հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ ուսումնասիրություն, բազմաթիվ գործոնների գնահատում, այդ թվում` սահմանափակման բնույթը և ծավալը, հետապնդվող նպատակի կարևորությունը, միջամտելու պատճառները և դրևսորումները: Իրավական գնահատական պահանջող հարցերի վերաբերյալ զգացմունքային լուծումներն ու գնահատականները անթույլատրելի են և անհամարժեք: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը կողջունի այդ հարցին իրավական հարթության մեջ անդրադառնալու և քննարկելու ցանկացած քայլ:
- 15:10Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա, տակը կմնաք դուք ու ձեր դեմքը, եթե մնա. Արփինե Հովհաննիսյանն` արցախցիներին վատ վերաբերվողներին
- 14:10Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան
- 13:10Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է ԼՂ-ից տեղահանվածներին երկրում տեղավորելու հնարավորությունը
- 12:10Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը
- 15:10Արցախից Հայաստան ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
- 14:10Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ
- 13:10Բաքուն զորք չի ուղարկի Սյունիք՝ միջանցք ստեղծելու համար. Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան
- 12:10Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին. ՀՀԿ
- 11:10Ամենամեծ սրիկայությունն այն է, երբ ինչ-որ մեկը ճողոպրում, անցնում է վտանգավոր ճանապարհով և անմիջապես իրենից հետո «ականապատում» այն՝ հարվածի տակ դնելով հազարավոր մարդկանց
- 15:10Արցախի ՆԳՆ. Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, չվառել ձեր բնակարանները, խանութները
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
25.09.2023 | 15:10
25.09.2023 | 14:10
25.09.2023 | 13:10
25.09.2023 | 12:10
25.09.2023 | 11:10
25.09.2023 | 11:10
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.